Jump to content

Բուլղարիայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բուլղարիայի թագավորություն
 Բուլղարիայի պրինցիպալություն 1908 - 1946 Բուլղարիայի ժողովրդական հանրապետություն 
Մակեդոնիայի սեցյալիստական հանրապետություն 
Հարավսլավիայի սոցյալ ֆեդերատիվ հանրապետություն 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ


(Բուլղարիայի թագավորությունը 1942 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սոֆիա
Ազգություն Բուլղարացի
Արժույթ Բուլղարական լև
Իշխանություն
Պետական կարգ Սահմանադրական միապետություն
Պետության գլուխ Ցար

Բուլղարիայի թագավորություն (բուլղար․՝ Царство България, Ցարստվո Բուլղարիա), նաև անվանում են Բուլղարիայի ցարություն կամ Երրորդ բուլղարական ցարություն։ Եղել է սահմանադրական միապետություն, որը հիմնադրվել է 1908 թվականի հոկտեմբերի 5-ին երբ բուլղարական պրինցիպալատը դարձավ թագավորություն։ Ֆերդինանդ I-ը թագադրվեց որպես Ցար համաձայն անկախության հռչակագրի, որով Բուլղարիան անկախացավ Օսմանյան կայսրությունից։

Երկիրը իր կողմից մղված պատերազմներում ստացել էր "Բալկանյան Պրուսիա" մականունը։ Մի քանի տարում Բուլղարիայի բանակը հասել էր մեկ միլիոնի, 5 միլիոն բնակչության պայմաններում և մյուս տասնամյակում (1910–1920 թվականներ) այն ներքաշվեց երեք պատերազմներում` Առաջին ու Երկրորդ Բալկանյան պատերազմներում և Առաջին համաշխարհային պատերազմում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բուլղարական բանակը մասնատվեց և բոլոր պլանները միավորել բուլղարաբնակ տարածքները չիրագործվեցին։ Չանցած երկու տասնամյակ Բուլղարիան նորից մտավ պատերազմի մեջ բուլղարական հողերի միավորմեան համար, որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից և նորից դարձավ պարտվող կողմ, մինչև որ փոխվեց Դաշնակիցների կողմը 1944 թվականին։ 1946 թվականին Բուլղարիայի ցարը արտաքսվեց և թագավորությունը դարձավ Բուլղարիայի ժողովրդական հանրապետություն։

Բալկանյան պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալկանյան երկրների սահմանները Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմներից հետո

Չնայած Բուլղարիայի նահանգի հիմնադրմանը 1878 թվականին և Բուլղարիայի վերահսկողությանը Արևելյան Ռումելիայի նկատմամբ, 1885 թվականին բալկաններում ապրող բուլղարացիներից շատերը մնում էին Օսմանյան կայսրության ենթակայության տակ, հատկապես Մակեդոնիայում։ Մակեդոնիայի նկատմամբ հավակնություններ ուներ նաև Սերբիան և Հունաստանը։ Այսպիսով սկսվեց եռակողմ հակամարտություն այս տարածքի նկատմամբ, ինչը տևեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ 1908 թվականին Մեծ տերությունների աջակցությամբ Բուլղարիայի թագավորությունը անկախացավ, Ֆերդինանդ ցարի գլխավորությամբ։

1911 թվականին ազգայնական վարչապետ Իվան Գեշովը հայտարարեց Հունսատանի և Սերբիայի հետ դաշնության կնքման մասին, որը պետք է հարձակվեր Օսմանյան կայսրության վրա։

1912 թվականին Սերբիան և Բուլղարիան կքնեցին գաղտնի դաշնության պայմանագիր և 1912 թվականի մայիսին նույնատիպ պայմանագիր կնքեցին նաև Հունաստանի հետ։ Չեռնոգորիան նույնպես հետագայում միացավ դաշնությանը։ Դաշնությամբ Մակեդոնիան և Թրակիան պետք է բաժանվեր դաշնակիցների միջև, չնայած հստակ բաժանման վերաբերյալ համաձայնություններ չեղան։ Երբ օսմանցիները հրաժարվեցին բարեփոխումներ իրականացնել վիճելի տարածքներում 1912 թվականի հոկտեմբերին բռնկվեց Առաջին բալկանյան պատերազմը։ Առաջին Բալկանյան պատերազմի սկզբնական փուլում Դաշնակիցները հաղթանակներ տարան Թրակիայում և Մակեդոնիայում։ Մեկ ամսվա ընթացքում բուլղարացիները ստիպեցին թուրքերին նահանջել Կոստանդնուպոլսից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա, միաժամանակ պարտություն կրեցին սերբերից և հույներից[1]։ Կարճ հրադադարը ոչինչ չտվեց և ռազմական գործողությունները վերսկսվեցին 1913 թվականի հունվարին։ Օսմանյան բանակի հիմնական հակագրոհը տեղի ունեցավ բուլղարացիների ուղղու2յամբ դեպի Ադրիանապոլիս, սակայն նորից բուլղարացիների կողմից պարտություն կրելով, օսմանցիները վերադարձան հաշտության սեղանին։ Մինչդեռ բուլղարական բանակը շարունակում էր հաղթարշավը, նոր վտանգ առաջացավ հյուսիսից։ Ռումինիան տարածքային պահանջներ ներկայացրեց Բուլղարիային, որպեսզի չեզոք մնա այս պատերազմում[2]։ Սանկտ Պետերբուրգում կայացած կոնֆերանսի ընթացքում փորձվեց հարթել Բուլղարիայի և Ռումինիայի հարաբերությունները` Ռումինիային զիջելով բուլղարական քաղաք Սիլիստրան, սակայն այս որոշումը չգոհացրեց երկու կողմերին, արդյունքում հարաբերությունները գնալով վատացան[3]։

Պատերազմը պաշտոնապես ավարտվեց 1913 թվականի Լոնդոնի պայմանագրով, որով Միդիա-Էնոս գծից արևմուտք բոլոր օսմանյան տարածները բացառությամբ Ալբանիայի անցան դաշնակիցներին[4][5]։

Նախկին օսմանյան տարածների բաժանումը դաշնակիցների միջև վեճերի առիթ հանդիսացան և արդյունքում Բալկանյան լիգան կազմալուծվեց։ Գեշով չհասնելով իր հիմնական նպատակին, որը Բուլղարիան նպատակադրել էր մինչև պատերազմը տարածքային առումով հրաժարական տվեց։ Նրան փոխարինեց Ստոյան Դանևը[6]։ Նոր կառավարությունը չէր ցանկանում զիջել բուլղարաբնակ տարածները Մակեդոնիայում, նույնը չէին անում սերբերը և հույները։ Ռուսաստանը, որը հանդիսանում էր Բալկանյան լիգայի հովանավորը, անկարող էր վերահսկել հարաբերությունները նախկին դաշնակիցների միջև։ Ռուսական դիվանագիտության անհաջողությունը հաղթանակ էր Ավստրո-Հունգարիայի համար, ում ձեռք էր տալիս Բալկանյան երկրների միջև պատերազմը։ Հունիսին Բուլղարիայի կառավարությունը խնդրեց Գլխավոր շտաբին սկսել ագրեսիվ գործողություն կամ զորահավաք կազմակերպել 10 օրվա ընթացքում։ Բուլղարիայի գլխավոր հրամանատարությունը մտահոգված էր Սերբիայի և Հունաստանի նոր դաշինքի կառուցման հարցում, ինչպես նաև բանակում տիրող դժգոհություններից, որը սկսվել էր դեռ 1912 թվականի սեպտեմբերից։ Դանևը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան, որտեղ պետք է քննարկեր Ցար Ֆերդինանդի և գեներալ ՄիԽայիլ Սավովի որոշումները հարձակվել Սերբիայի և Հունաստանի վրա և հետ բերել տարածքները Մակեդոնիայում[7]։ Դանևը հրամայեց Սավովին չսկսել ռազմական գործողություններ, և նա համաձայնվեց, չնայած մինչ այդ Ցարը հրամայել էր հակառակը։ Սերբերը և հույները այնուամենայնիվ չկորցրեցին պահը և պատերազմ հայտարարեցին Բուլղարիային[7]։ Ունենալով տարածքային պահանջներ Հարավային Դոբրուդիայի հարցում` Ռումինան նույնպես պատերազմ հայտարարեց Բուլղարիային։ Ռումինիային միացավ նաև Օսմանյան կայսրությունը, որը ցանկանում էր վերադարձնել Արևելյան Թրակիան[8]։

Երկրորդ Բալկանյան պատերազմի բռնկումից հետո վատթարացան Բուլղարիայի և Ռուսաստանի հարաբերությունները, իսկ Դանևի կառավարությունը հրաժարական տվեց մի քանի ճակատամարտերում պարտությունից հետո։ Նոր լիբերալ կոալիցիոն կառավարությունը Վասիլ Ռադոսլավովի գլխավորությամբ անմիջապես սկսեց խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհը և օգնություն խնդրեց Ավստրո-Հունգարիայից[9]։ Սերբերի և հույների հետ հարաբերություններ հաստատել չհաջողվեց, սակայն Ռումինային Հարավային Դոբրուդիայի զիջումը համուզեց նրանց նստել խաղաղության սեղանի շուրջ։ Միևնույն ժամանակ Բուլղարական բանակը հակագրոհի անցավ սերբական և բուլղարական ճակատներով։ Բուլղարական զորքերը գրեթե կազմալուծել էին հունական բանակը, սակայն քանի որ ռումինացիները մայրաքաղաք Սոֆիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին, իսկ թուրքերը հարմար դիրք ունեին նվաճելու ամբողջ հարավ արևմտյան Բուլղարիան, բուլղարացիները ստիպված հաշտություն խնդրեցին 1913 թվականի հուլիսին[10]։

Ռազմական գործողությունների ավարտից հետո Բուխարեստում սկսվեցին հաշտության քննարկումները։ Բուլղարիան մնացել էր լքված իրավիճակում մասնակի Ռուսաստանի և Ավստրո-Հունգարիայի աջակցությամբ, որոնք ստիպեցին ստորագրել Բուխարեստի պայմանագիրը 1913 թվականին[11]։ Պայմանագրով Բուլղարիան կորցրեց Հարավային Դոբրուդիան և Մակեդոնիայի մեծ մասը, որը նախապես Լոնդոնի պայմանագրով անցել էր Բուլղարիային, ինչպես նաև Կավալա քաղաքը։

Օսմանյան կայսրության հետ խաղաղությունը պետք է կնքվեր երկողմ պայմանագրով։ Բուլղարացի դիվանագետները գտնում էին, որ Ադրիանապոլսի և Արևելյան Թրակիայի հարցը կարգավորված էր միջազգային պայմանագրերով համաձայն Լոնդոնի պայմանագրի, սակայն այս տեսակետը աջակցություն չստացավ Մեծ տերությունների կողմից, որոնք չէին ցանկանում ճնշում գործադրել Օսմանյան կայսրության վրա։ Արդյունքում կնքվեց Կոստանդնուպոլսի պայմանագիրը 1913 թվականին, որով Օսմանյան կայսրությանը վերադարձվեց Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Բուլղարիայի կողմից նվաճված տարածքների մեծ մասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hall, The Balkan Wars... pp.43, 66–67
  2. Crampton, pg.133
  3. Hall, The Balkan Wars... pp.97
  4. Crampton, pg.134
  5. Hall, The Balkan Wars... pp.111
  6. Hall, The Balkan Wars... pp.102
  7. 7,0 7,1 Stavrinos pg.539
  8. Hall, The Balkan Wars... pp.117–119
  9. Hall, The Balkan Wars... pp.118–119
  10. Hall, The Balkan Wars... pp.120–122
  11. Hall, The Balkan Wars... pp.123–125