Հունաստանի աշխարհագրական երկրամասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տե՛ս՝ Հունաստանի վարչական բաժանում։

Հունաստանի աշխարհագրական երկրամասեր (հունարեն՝ Γεωγραφικά διαμερίσματα της Ελλάδας), Հունաստանի ավանդական պատմաշխարհագրական շրջանները, որոնք 1987 թվականի պետական ապարատի բարեփոխումներից հետո ընկած են երկրի վարչատարածքային բաժանման հիմքում[1]։ Ի սկզբանե՝ Հունաստանը բաժանված է եղել 9 աշխարհագրական երկրամասերի, որոնք էլ իրենց հերթին հանդիսացել են Հունաստանի թագավորության առաջին մակարդակի վարչատարածքային միավորները՝ պերիֆերիա անվան տակ։ Դրանցից վեցը տեղակայված են եղել մայրցամաքային տարածքներում, իսկ երեքը՝ կղզիներում։

2011 թվականի ադմինիստրատիվ բարեփոխումներից հետո Հունաստանի վարչատարածքային բաժանումը վերաձևվել է, որի արդյունքում աշխարհագրական երկրամասերում առաջացել են ենթաշրջաններ։ Վարչական շրջանների թիվը հասել է 13-ի՝ 9-ը՝ ցամաքում, 4-ը՝ ծովում։ Պերիֆերիաներն իրենց հերթին բաժանվել են երկրորդ մակարդակի 74 վարչատարածքային միավորների՝ նոմոսների։

Ստորև նշված են Հունաստանի 9 աշխարհագրական երկրամասերը․

  1. Արևմտյան Թրակիա
  2. Մակեդոնիա[Ն 1]
  3. Թեսալիա
  4. Էպիրոս
  5. Կենտրոնական Հունաստան
  6. Պելոպոնես
  7. Եգեյան կղզիներ
  8. Հոնիական կղզիներ
  9. Կրետե

Map showing Regions of Greece

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մակեդոնիայի երկրամասում գոյություն է ունեցել Աթոս լեռան ինքնավար շրջանը, որին վերապահված է եղել բացառիկ ինքնավարություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Π.Δ. 51/87 “Καθορισμός των Περιφερειών της Χώρας για το σχεδιασμό κ.λ.π. της Περιφερειακής Ανάπτυξης”