Հունաստանի նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունաստանի նախագահ (հուն.՝ Πρόεδρος της Ελληνικής Δημοκρατίας, Հելլենական դեմոկրատիայի նախագահ), Հունաստանի Հանրապետության պետության գլուխ, պաշտոնական նստավայրը Աթենքի Նախագահական պալատն է։

Լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի նախագահի նստավայր, Աթենք

Հունաստնի նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Մինչև 1974 թվականը նրա իրավասության շրջանակները անսահմանափակ էին, սակայն 1975 թվականին դրանք կրճատվեցին Սահմանադրությամբ։ 1986 թվականի բարեփոխումներից հետո նախագահը արարողակարգային մարմին է հանդիսանում, իսկ քաղաքական իշխանությունը փոխանցվել է վարչապետին[1]։

Նախագահի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից (ոչ համաժողովրդական ընտրությամբ) 5 տարի ժամկետով։ Սահմանադրությա Հոդված 32 -ով նախատեսվում է, որ նախագահը պետք է ընտրվիխորհրդարանի հատուկ նստաշրջանով, իսկ ծայրահեղ դեպքում մինչև նախորդ նախագահի ժամկետի լրանալը։ Նախագահի իրավասության ժամկետը կարող է երկարացվել պատերազմի կամ եթե նոր նախագահի ընտրությունը ժամանակին չի ավարտվել[2]։

Երդմնակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ նախագահը երդվում է.

Aquote1.png Ես երդվում եմ (Սուրբ, ամենակարող և անբաժանելի Երրորդության անունով), պաշտպանել Սահմանադրությունը և օրենքները, ապահովել դրանց բարեխիղճ կատարումը, պաշտպանել երկրի ազգային անկախությաւնը և տարածքային ամբողջականությունը, պաշտպանել հույների իրավունքները և ազատությունները և ծառայել հույն ժողովրդի ընդհանուր շահերին և առաջընթացին։ Aquote2.png

Շտանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի նախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը ներառում է Հունաստանի նախագահներին սկսած 1828 թվականից

Անուն Կատավարմանսկիզբ Կառավարման ավարտ
Առաջին հանրապետություն
Իոանիս Կապոդիստրիա 24 հունվարի 1828 9 հոկտեմբերի 1831
Ավգուստինոս Կապոդիստրիա 9 հոկտեմբերի 1831 9 հունվարի 1832
Երկրորդ Հանրապետություն
Ծովակալ Պավլոս Կունտուրիոտիս 25 մարտի 1924 15 մարտի 1926
Գեներալ Թեոդորոս Պանգալոս 15 մարտի 1926 24 օգոստոսի 1926
Ծովակալ Պավլոս Կուտուրիոտիս 24 օգոստոսի 1926 9 դեկտեմբերի 1929
Ալեքսանդրոս Զայմիս 9 դեկտեմբերի 1929 10 հոկտեմբերի 1935
Գնդապետների ռեժիմ
Գնդապետ Գեորգիոս Պապադոպուլոս 1 հունիսի 1973 25 նոյեմբերի 1973
Գեներալ Ֆեդոն Գիզիկիս 25 նոյեմբերի 1973 18 դեկտեմբերի 1974
Նախագահ Պատկեր Կյանքի տարիներ Իշխանության սկիզբ Իշխանության ավարտ Ծանոթագրություն
Երրորդ Հանրապետություն
Միխաիլ Ստասինոպուլոս 1903-2002 18 դեկտեմբերի 1974 19 հունիսի 1975 նախագահ (ժամանակավոր).
Կոնստանտինոս Ցացոս Konstantinos Tsatsos.JPG 1899-1987 19 հունիսի 1975 15 մայիսի 1980 1-ին նախագահ
Կոնստանտինոս Կարամանլիս Karamanlis-konstantinos2.jpg 1907-1998 15 մայիսի 1980 10 մարտի 1985 2-րդ նախագահ 1 -ին ժամկետ
Իոանիս Ալևրաս Ioannis Alevras.jpg 1912-1995 10 մարտի 1985 30 մարտի 1985 Նախագահի պաշտոնակատար
Քրիստոս Սարձետակիս Christos Sartzetakis (1989) cropped.jpg 1929- 30 մարտի 1985 4 մայիսի 1990 3-րդ նախագահ
Կոնստանտինոս Կարամանլիս Karamanlis-konstantinos2.jpg 1907-1998 4 մայիսի 1990 10 մարտի 1995 4-րդ նախագահ 2-րդ ժամկետ
Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս Kostis stephanopoulos.jpg 1926-2016 10 մարտի 1995 12 մարտի 2005 5-րդ նախագահ, 2000 թվականին առաջադրվել է 2 -րդ ժամկետի համար
Կարոլոս Պապուլիաս Karolos Papoulias.jpg 1929- 12 մարտի 2005 12 մարտի 2015 6-րդ նախագահ, 2010 թվականին առաջադրվել է 2-րդ ժամկետի համար
Պրոկոպիս Պավլոպուլոս Prokopis Pavlopoulos 2008.jpg 1950- 13 մարտի 2015 Գործող նախագահ 7-րդ նախագահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. THE CONSTITUTION OF GREECE Հունաստանի սահմանադրության 1986 թվականի տեքստը (անգլ.)
  2. 2008 թվականի մայիսի 27-ի Հունաստանի սահմանադրության պաշտոնական տեքստը (հուն.)