Ալեքսիս Ցիպրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսիս Ցիպրաս
Αλέξης Τσίπρας
Alexis Tsipras a May 2014.jpg
Ալեքսիս Ցիպրասը 2014 թվականի մայիսին Աթենքում
Դրոշ
(185-րդ) Հունաստանի Հանրապետության վարչապետ
 սեպտեմբերի 21, 2015
 
Քաղաքացիություն՝ Flag of Greece.svg Հունաստան
Կուսակցություն՝ Ձախակողմյան արմատական կոալիցիա (ՍԻՐԻԶԱ)
Կրթություն՝ Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ ինժեներ
Ազգություն հույն
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հուլիսի 28, 1974(1974-07-28)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Ամուսին Բեթի Բատզիանա
 
Կայք՝ primeminister.gr/en/the-prime-minister/alexis-tsipras
 
Ինքնագիր Alexis Tsipras Signature (Greece prime minister).svg

Ալեքսիս Ցիպրաս (հուն․՝ Αλέξης Τσίπρας, հուլիսի 28, 1974(1974-07-28)[1], Աթենք, Հունաստան[1][2]), հույն պետական և քաղաքական գործիչ, ով 2015 թվականից ի վեր զբաղեցնում է Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը[3]։ 2009 թվականից ի վեր վերջինս ղեկավարում է նաև «Ձախակողմյան արմատական կոալիցիա» կուսակցությունը։

Ծնվել է 1974 թվականին Աթենքում։ 1980-ական թվականների վերջին Ցիպրասը սկսում է անդամակցել Հունաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևին։ 1990-ականներին ներքաշվում է կրթական բարեփոխումների դեմ ուղղված ուսանողական ցույցերի մեջ՝ դառնալով շարժման խոսնակը։ 2000 թվականին ավարտել է Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շինարարության բաժինը, որից հետո ստացել քաղաքային և տարածաշրջանային նախագծում մասնագիտության ասպիրանտի աստիճան։ Այնուհետև, Աթենքում աշխատելի է որպես շինարարական ոլորտի ինժեներ։

1999-2003 թվականներին եղել է «Սինասպիսմոս» երիտասարդական կազմակերպության քարտուղար։ Շուտով ընտրվում է Սինասպիսմոսի կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ ավելի ուշ՝ 2004-ին՝ քարտուղարության անդամ։ Աթենքի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ 2006 թվականին, Ցիպրասը առաջադրվում է որպես «Ձախակողմյան արմատական կոալիցիա» կուսակցության թեկնածու և հաղթանակ տանում՝ առաջ անցնելով իր կուսակից ընկեր Ալեկոս Ալավանոսից։ 2009 թվականին Ալեքսիս Ցիպրասն ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր՝ «Աթենք Ա» ընտրատարածքից։ 2012 թվականին վերընտրվել է՝ դառնալով ընդդիմության առաջնորդ: Այդ ընթացքում նա ձևավորել է իր ստվերային կաբինետ։

2015 թվականի հունվարին Ալեքսիս Ցիպրասը՝ «Սիրիզա» կուսակցության հետ միասին հաղթանակ է տանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ դաշինք կազմելով «Անկախ հույներ» կուսակցության հետ։ Արդյունքում, վերջինիս ղեկավարած քաղաքական ուժը զբաղեցնում է Հունաստանի խորհրդարանի 300 մանդատներից 149-ը։ Վարչապետի պաշտոնում յոթ ամիս պաշտոնավարելուց հետո Ցիպրասը հրաժարական է տալիս և կոչ անում արտահերթ ընտրություններ անցկացնել հաջորդ ամիս։ 2015 թվականի սեպտեմբերին կայացած վարչապետի ընտրություններում Ցիպրասը տանում է բացարձակ հաղթանակ՝ հաջորդիվ վերականգնելով «Անկախ հույներ»-ի հետ կոալիցիոն դաշինքը: Վարչապետի պաշտոնավարման ընթացքում նա բանակցություններ է վարում Հունաստանի կառավարության պարտքային ճգնաժամի վերաբերյալ և արձագանքում Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին: 2015 թվականին Ալեքսիս Ցիպրասը «Time» ամսագրի կողմից ճանաչվել է որպես աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[4]։ Ըստ մի շարք հետազոտությունների, Ցիպրասի իշխանությունը Հունաստանում այնքան էլ լեգիտիմ չէ[5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսիս Ցիպրասը ծնվել է 1974 թվականի հուլիսի 28-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Վերջինիս ընտանիքն արմատներով Արևելյան Թրակիայի Բաբաեսկի գյուղից է (Թուրքիայի Քըրքլարելիի նահանգ

Վերջիններս Աթենքում հաստատվել են 1923 թվականին՝ հույն-թուրքական բնակչության փոխանակության հետևանքով։ Ալեքսիսի հայրը՝ Պավլոսը, ծնվել է Էպիրոսում և զբաղվել հասարակական աշխատանքով, իսկ մայրը եղել է Էլևթերուպոլիսից։ 1980-ական թվականների վերջին Ցիպրասը միանում է Հունաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևին։ 1990-ականների սկզբին, որպես Ամպելոկիպոյի ավագ դպրոցի ուսանող, սկսել է ծավալել ակտիվ քաղաքական գործունեություն՝ դառնալով ուսանողական ապստամբության շարժման ղեկավար։ Երիտասարդների դժգոհության պատճառը Հունաստանի կրթության նախարար Վասիլիս Կոնտոյանոպուլոսի ընդունած հակասական օրենքներն ու որոշումներն էին։ Ցիպրասը հատկապես մեծ հայտնիություն է ձեռք բերում լրագրող Աննա Պանայոտարեային տված քննադատական հարցազրույցից հետո։

1996 թվականին Ալեքսիսն ընդունվում է Հունաստանի պոլիտեխնիկական համալսարանի քաղաքացիական շինարարության բաժին, որն էլ գերազանցությամբ ավարտել է 2000-ին։ Մի քանի տարի անց ստանում է քաղաքային և տարածաշրջանային նախագծում մասնագիտության ասպիրանտի աստիճան։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին Ալեքսիսը շինարարական կազմակերպությունում զուգահեռաբար աշխատել է նաև ինժեներ։ Այս տարիներին կատարել է Աթենքի մասին բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ, որի արդյունքում էլ գրել է գիտական աշխատություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]