Հունաստանի կառավարություն
| Հունաստանի կառավարություն
հուն․՝ Κυβέρνηση της Ελλάδας
| |
|---|---|
| Տեսակ | գործադիր իշխանություն |
| Երկիր | Հունաստան |
| Շտաբակայան | Maximos Mansion, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրոնական Աթենք, Ատիկա, Decentralized Administration of Attica, Հունաստան |
| Կայք | primeminister.gov.gr |
Հունաստանի կառավարություն (հուն․՝ Κυβέρνηση της Ελλάδας ), Հունաստանի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմինը։ Ներկայացված է նախարարների միջոցով, ովքեր Հունաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ նշանակվում են Հունաստանի նախագահի կողմից։ Կառավարությունը ղեկավարում է վարչապետը։ Կարող է հրավիրվել նաև նախկին վարչապետների և Հունաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների առաջնորդների խորհրդատվական խորհուրդ։
Ալեքսիս Ցիպրասի կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարության գործող կազմը ձևավորվել է 2016 թվականի նոյեմբերի 5-ին՝ Ալեքսիս Ցիպրասի[1]՝ վարչապետական վերադասավորումից հետո։ Կառավարությունը ձևավորվել է «Ձախերի արմատական կոալիցիա» և «Անկախ հույներ» կուսակցությունների կազմած կոալիցիայով։
Ալեքսիս Ցիպրասի կառավարության նախորդ կազմը ձևավորվել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ին։
Կառավարության գործող կազմը[1][2]։
| Նախարարություն | Գործող նախարար | Կուսակցություն | Լիազորությունների սկիզբ |
|---|---|---|---|
| Վարչապետ | Ալեքսիս Ցիպրաս | «Սիրիզա» | 2015 թվականի սեպտեմբերի 21 |
| Փոխվարչապետ | Յաննիս Դրագասաքիս | «Սիրիզա» | 2015 թվականի սեպտեմբերի 23 |
| Հունաստանի ներքին գործերի նախարարություն | Պանայոտիս Սկուրլետիս | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Էկոնոմիկայի և զարգացման նախարար | Դիմիտրիս Պապադիմիտրիու | 2016 թվականի նոյեմբերի 5 | |
| Թվային քաղաքականության, հեռահաղորդակցության և զանգվածային տեղեկատվության նախարար | Նիկոս Պապաս | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Ազգային պաշտպանության նախարար | Պանոս Կամեննոս | «Անկախ հույներ» | 2015 թվականի սեպտեմբերի 23 |
| Կրթության, գիտության և դավանանքի նախարար | Կոնստանտինոս Գավրոգլու | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Աշխատանքի, սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության նախարար | Էֆի Ախտսիոգլու | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Հունաստանի արտաքին գործերի նախարար | Նիկոս Կոձիաս | անկուսակցական | 2015 թվականի սեպտեմբերի 23 |
| Արդարադատության, թափանցիկության և մարդու իրավունքների նախարար | Խարալամբոս-Ստավրոս Կոնտոնիս | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Ֆինանսների նախարար | Էվկլիդիս Ցակալոտոս | «Սիրիզա» | 2015 թվականի սեպտեմբերի 23 |
| Առողջապահության նախարար | Անդրեաս Քսանտոս | «Սիրիզա» | 2015 թվականի սեպտեմբերի 23 |
| Վարչական բարեփոխումների նախարար | Օլյա Գերովասիլի | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Մշակույթի և սպորտի նախարար | Լիդիա Կոնիորդու | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Շրջակա միջավայրի պահպանության և էներգետիկայի նախարար | Յորգոս Ստատակիս | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար | Քրիստոս Սպիրձիս | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Միգրացիոն քաղաքականության նախարար | Յանիս Մուզալաս | անկուսակցական | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Նավատորմի և կղզիական քաղաքականության նախարար | Պանայոտիս Կուրումբլիս | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար | Վանգելիս Ապոստոլու | «Սիրիզա» | 2015 թվականի սեպտեմբերի 23 |
| Զբոսաշրջության նախարար | Էլենա Կունտուրա | «Անկախ հույներ» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Պետության նախարար | Ալեկոս Ֆլամբուրարիս | «Սիրիզա» | 2015 թվականի սեպտեմբերի 23 |
| Պետության նախարար | Քրիստափորոս Վերնարդակիս | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
| Պետության նախարար և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ | Դիմիտրիս Ձանոկոպոպուլոս | «Սիրիզա» | 2016 թվականի նոյեմբերի 5 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Новое правительство Греции приведено к присяге». ՏԱՍՍ. 2016 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Κυβέρνηση Αλεξίου Π. Τσίπρα» (հունարեն). Γενική Γραμματεία της Κυβέρνησης. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Η Κυβέρνηση» (հունարեն). Ο Πρωθυπουργός της Ελληνικής Δημοκρατίας. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.