Էվկլիդիս Ցակալոտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էվկլիդիս Ցակալոտոս
հունարեն՝ Ευκλείδης Τσακαλώτος
Euclid Tsakalotos.jpg
Դրոշ
Հունաստանի ֆինանսների նախարար
 2015, սեպտեմբերի 23
Նախորդող Յանիս Վարուֆակիս
 
Կուսակցություն՝ Սիրիզա
Կրթություն՝ Սուրբ Պողոսի դպրոց, Սասեքսի համալսարան, Թագավորական քոլեջ և Օքսֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, համալսարանի պրոֆեսոր և փիլիսոփա
Ազգություն հույն
Ծննդյան օր հունիսի 19, 1960(1960-06-19)[1] (59 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[2]
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
Ամուսին Հիզեր Գիբսոն

Էվկլիդիս Ցակալոտոս (հունարեն՝ Ευκλείδης Τσακαλώτος, պաշտոնեապես՝ Ευκλείδης Στεφάνου Τσακαλώτος, հունիսի 19, 1960(1960-06-19)[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[2]), ձախակողմյան հունական քաղաքական գործիչ և տնտեսագետ: 2015 թվականի սեպտեմբերից նաև Հունաստանի ֆինանսների նախարար:

Ներկայումս Ցակալոտոսը Սիրիզա կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվկլիդիս Ցակալոտոսը ծնվել է 1960 թվականին Նիդերլանդների թագավորության Ռոտերդամ քաղաքում: Ցակալոտոսի հայրը՝ Ստեֆանոսը, աշխատել է նավաշինական ընկերությունում որպես արտադրագետ։ Նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ նրա տղան արդեն հինգ տարեկան էր։

1973-1978 թվականներին երկիտասարդ Էվկլիդիսը սովորել է Լոնդոնի Սուրբ Պողոսի դպրոցում։

Դրանից հետո նա իր կրթությունը ավարտում է Օքսֆորդի համալսարանին կից գործող ուսանողական քոլեջում, որտեղ նա սովորել է իմաստասիրություն, քաղաքականություն և տնտեսագիտություն:

Սասեքսի համալսարանում Էվկլիդիսը ստացել է մագիստրոսի աստիճան և վերադարձել Օքսֆորդ, որտեղ 1989 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակավոր այլ գիտնականների և գործընկերների հետ նա աշխատում է գրել գրքեր և հոդվածներ միջազգային տնտեսության և քաղաքականության բնագավառում՝ հունարեն և անգլերեն լեզուներով։

1989-1990 թվականներին Ցակալոտոսը զբաղեցրել է գիտական աշխատողի պաշտոն, ինչպես նաև 1993 թվականից դասախոսել է Կենտի համալսարանում։ 1994 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը նա աշխատել է Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում:

Էվկլիդիս Ցակալոտոսը համահունական համալսարանական դասախոսների ֆեդերացիայի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]