Յանիս Վարուֆակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանիս Վարուֆակիս
Γιάνης Βαρουφάκης
2019-04-13 Yanis Varoufakis by Olaf Kosinsky-0658.jpg
Յանիս Վարուֆակիս
Հունաստանի ֆինանսների նախարար
2015 թվական, հունվարի 27 - 2015 թվական, սեպտեմբերի 23
Նախորդող Գիկաս Հորդոուվելիս
 
Կուսակցություն՝ ՍԻՐԻԶԱ
Կրթություն՝ Էսեքսի համալսարան, Բիրմինգհեմի համալսարան և Moraitis School?
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, պրոֆեսոր, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի պրոֆեսոր
Ազգություն Հունաստան Հունաստան
Ավստրալիա Ավստրալիա
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր մարտի 24, 1961 (58 տարեկան)
Ծննդավայր Հունաստան Հունաստան Աթենք
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան[1] և Flag of Australia (converted).svg Ավստրալիա[1]
Ի ծնե անուն հուն․՝ Ιωάννης Γεωργίου Βαρουφάκης
Ամուսին Danae Stratou?
 
Կայք՝ yanisvaroufakis.eu

Յանիս Վարուֆակիս (հուն․՝ Γιάνης Βαρουφάκης; 24 մարտի 1961, Աթենք, Հունաստան), հույն պետական գործիչ, Հունաստանի Հանրապետության նախկին ֆինանսների նախարարը՝ Սիրիզա կուսակցությունից։ Եղել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի խորհրդատուն։ Աթենքի և Տեխասի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։ Հունական և եվրոպական ճգնաժամի հայտնի փորձագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, այդ թվում նաև հանրահայտ «The Global Minotaur» գրքի հեղինակը[2]։ Հունական շուկայում վիրտուալ խաղերի խորհրդատու[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանիս Վարուֆակիսը ծնվել է 1961 թվականին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում[4]։ 1976 թվականին` 15 տարեկան հասակում ընդունվել է Աթենքի համալսարան, սակայն 2 տարի անց ընտանիքով տեղափոխվում է Մեծ Բրիտանիա` բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ Էսեքսի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա, քիմիա, հետագայում նաև տնտեսագիտություն և հասարակագիտություն։ Ավարտելուց հետո ընդունվել է Բիրմինգհեի համալսարան և երկու տարի անց ստացել է մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան։

1988 թվականից 2000 թվականներին ապրել է Ավստրալիայի խոշորագույն քաղաքներից Սիդնեյում։ 2000 թվականին վերադարձավ Հունաստան՝ դասավանդելու Աթենքի համալսարանում։ Դասավանդել է Տեխասի համալսարանում։ 2006 թվականին աշխատել է որպես տնտեսագիտության ակադեմիայի Ջորջ Պապանդրեուի խորհրդատու։ Նա հրապարակել է բազմաթիվ աշխատություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]