Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵՄ անդամ պետություններում ապաստան հայցողներն ըստ երկրի
Փախստականները Բուդապեշտի երկաթուղային կայարանում

Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը[1][2][3] ձևավորվել է Մերձավոր Արևելքի (Սիրիա, Իրաք), Աֆրիկայի (Գամբիա, Էրիթրեա, Նիգերիա, Սոմալի, Սուդան), Հարավային և Կենտրոնական Ասիայի (Աֆղանստան, Պակիստան, Բանգլադեշ)[4] և Արևմտյան Բալկանների (Ալբանիա, Կոսովո)[5] տարածքներից Միջերկրական ծովով կամ Հարավ-արևելյան Եվրոպայով Եվրամիության տարածք անցած և ապաստան խնդրած փախստականների և ներգաղթյալներիի թվի աճի արդյունքում։ Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, 2015 թվականի սեպտեմբերի կեսի դրությամբ, տարեսկզբից շուրջ կես միլիոն գաղթական եվրոպական երկրներ փորձել են հասնել Միջերկրականի ծովով, որոնց 74%-ը կազմում են սիրիացիները (54%), աֆղանները (13%) և Էրիթրեացիները (7%)։ Ներգաղթյալների մեծամասնությունը (69%) կազմում են տղամարդիկ[6]։ «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ» (անգլ.՝ European migrant crisis) արտահայտությունն առավել լայն օգտագործում է ստանում 2015 թվականի ապրիլին[7], երբ Միջերկրական ծովի ջրերում շուրջ երկու հազար գաղթական տեղափոխող հինգ նավ է սուզվում՝ դառնալով ավելի քան 1600 մարդու մահվան պատճառ[8]։

Համաձայն Եվրոստատի տվյալների՝ 2014 թվականին, ԵՄ անդամ պետություններին որպես փախստական գրանցվելու և ապաստան ստանալու դիմում է ներկայացրել շուրջ 626 000 մարդ, ինչը զիջում է միայն 1992 թվականին ստացված 672 000 դիմումներին[9][10]։ Նույն տարի հաստատվում է ավելի քան 185 000 ապաստան հայցողի հայտ[11]։ ԵՄ-ում ապաստանման հայց ստացած, այնուհետև հավանություն տված երկրների 2/3-ը պատկանում էր Գերմանիային, Շվեդիային, Իտալիային և Ֆրանսիային։ 2015 թվականի առաջին կեսին ԵՄ երկրները ստանում են 395 000 նոր դիմում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միգրացիոն ճգնաժամ. ԵՄ-ում շարունակում են ելքեր փնտրել»։ «Armedia»։ Վերցված է սեպտեմբերի 14, 2015 
  2. «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ» 
  3. «Գաղթականների նկարագրելու բառային պայքարը» 
  4. «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը»։ Արտաքին հարաբերությունների խորհուրդ։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2015-10-01 
  5. «Միգրացիոն ճգնաժամ. Բալկանները լքելու պատճառը»։ «BBC News»։ Վերցված է սեպտեմբերի 19, 2015 
  6. «Միջերկրականանով դեպի Եվրոպա ուղևորվող գաղթականներ և փախստականներ»։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար։ սեպտեմբերի 11, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-16-ին։ Վերցված է 2015-10-01 
  7. «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ»։ «BBC News» 
  8. «Միջերկրական ծովում 40 ներգաղթյալ է խեղդվել»։ «Lragir.am»։ Վերցված է մայիսի 5, 2015 
  9. «Ապաստանի հայցման վիճակագրություն»։ ԵՎՐՈՍՏԱՏ։ Վերցված է սեպտեմբերի 4, 2015 
  10. «Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում չափազանցվա՞ծ է, թե՞ ոչ...»։ «Armedia»։ Վերցված է սեպտեմբերի 1ւ, 2015 
  11. «ԵՄ անդամ երկրները 2014-ին հաստատել են 185 000 ապաստանի դիմում»։ ԵՎՐՈՍՏԱՏ 
  12. «2015-ի առաջին կիսամյակին ԵՄ պետություննեն ստացել են 185 000 դիմում»։ ԵՎՐՈՍՏԱՏ։ հունիսի 18, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]