Կիրիակոս Միցոտակիս
Կիրիակոս Միցոտակիս Κυριάκος Μητσοτάκης | |||
![]() | |||
Կիրիակոս Միցոտակիսը 2018 թվականին | |||
| |||
---|---|---|---|
հուլիսի 8, 2019 - մինչ օրս | |||
Նախորդող | Ալեքսիս Ցիպրաս («Սիրիզա» կուսակցությունից) | ||
Հաջորդող | հաջորդող չկա | ||
Կուսակցություն՝ | «Նոր ժողովրդավարություն» կուսակցություն | ||
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան (1990), Սթենֆորդի համալսարան (1993), Աթենքի քոլեջ (1986) և Հարվարդի բիզնես դպրոց (1996) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ֆինանսիստ և international forum participant | ||
Ազգություն | հույն | ||
Ծննդյան օր | մարտի 4, 1968[1][2][3] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստանի թագավորություն | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Կոնստանտինոս Միցոտակիս | ||
Մայր | Մարիկա Միցոտակի | ||
Ամուսին | Մարևա Գրաբովսկի | ||
Զավակներ | Սոֆիա Միցոտակի, Konstantinos Mitsotakis? և Dafne Mitsotakis? | ||
Կայք՝ | nd.gr/mitsotakis-kyriakos | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ | |||
Կիրիակոս Միցոտակիս (հուն․՝ Κυριάκος Μητσοτάκης, մարտի 4, 1968[1][2][3], Աթենք, Հունաստանի թագավորություն), հույն պետական և քաղաքական գործիչ, ով զբաղեցնում է Հունաստանի վարչապետի պաշտոնը՝ միևնույն ժամանակ նաև նախագահելով իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը։ «Սիրիզայի» թեկնածու Ալեքսիս Ցիպրասի վարչապետության տարիներին եղել է Հունաստանի քաղաքական ընդդիմության ղեկավարը։
Միցոտակիսը 2004 թվականին ընտրվել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր՝ «Աթենք Բ» սահմանադրական ընտրատարածքից։ 2016 թվականի հունվարին ընտրվել է «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ։ Երեք տարի անց՝ 2019 թվականի հուլիսի 8-ին, այդ կուսակցությունը հաղթում է Հունաստանի խորհրդարանական ընտրություններում՝ տապալելով Ցիպրասի կառավարությունը։ Կիրիակոսը նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսի որդին է[4]։
Վաղ տարիների կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրիակոսը ծնվել է 1968 թվականի մարտի 4-ին Աթենքում։ Նրա հայրը՝ Կոնստանտինոս Միցոտակիսը, եղել է Հունաստանի նախկին վարչապետ և «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատվավոր նախագահ, մայրը՝ Մարիկա Միցոտակիսը, աչքի է ընկել իր քաղաքական ակտիվ վերլուծություններով և ներգրավվածությամբ։ Կիրիակոսի ծնունդից անմիջապես հետո Հունաստանի իշխանությունը բռնազավթած ռազմական խունտան նրա ընտանիքին դատապարտվում է տնային կալանքի[5], իսկ հորը՝ Կոնստանտինոսին, ճանաչում «պերսոնա նոն գրատա», այսինքն՝ անցանկալի անձ Հունաստանի համար։ Տնային կալանքի նախապայմանը խախտած Կոնստանտինոսը դատապարտվում է Հունաստանի քրեական օրենսգրքի տրամաբանությամբ, սակայն նույն տարում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլի ջանքերով վերջինս՝ իր ընտանիքի հետ միասին, ապաստան է գտել Ստամբուլում։ Այդ ժամանակ Կիրիակոսն ընդամենը մեկ տարեկան էր։
Միցոտակիսների ընտանիքը Թուրքիայում մնում է մի քանի օր, որից հետո մեկնում է Փարիզ։ Վերջիններս հայրենի երկիր կարողանում են վերադառնալ միայն 1974 թվականին՝ իշխանության ազատագրումից հետո[6]։ Ավելի ուշ, Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է այն մասին, որ իր կյանքի առաջին վեց ամիսներին նա եղել է քաղաքացիական բանտարկյալ։ 1986 թվականին Միցոտակիսն ավարտել է Աթենքի քոլեջը։ 1986-1990 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում, ստացել հասարակագիտության բակալավրի աստիճան։ 1992-1993 թվականներին Սթենֆորդի համալսարանում ստացել է միջազգային հարաբերությունների գծով մագիստրոսի գիտական աստիճան։ Նույն տարում ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց, որն ավարտել է 1995 թվականին՝ ստանալով բիզնես կառավարման մասնագիտացմամբ[7]։
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ից 1991 թվականներին Կիրիակոս Միցոտակիսը որպես ֆինանսական վերլուծաբան աշխատել է Լոնդոնի «Չեյս բանկ»-ում, իսկ 1991 թվականին՝ վերադարձել Հունաստան և պարտադիր զինվորական ծառայություն անցել ռազմաօդային ուժերում։ Հետագա գործունեությունը ծավալել է հունաստանյան և արտասահմանյան բանկերում և ձեռնարկատիրական ընկերություններում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.hellenicparliament.gr/en/Vouleftes/Viografika-Stoicheia/?MPId=d0750741-dbb8-4bec-9466-526fe9c11773
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Kyriakos Mitsotakis sworn in as Greece's new prime minister»։ www.aljazeera.com։ Վերցված է Jul 8, 2019
- ↑ «Η εξήγηση Μητσοτάκη για το "έξι μηνών πολιτικός κρατούμενος": Η χούντα δεν άφηνε τη μητέρα μου να βγει από το σπίτι της»։ HuffPost Greece։ հուլիսի 22, 2016։ Վերցված է փետրվարի 1, 2019
- ↑ Akten Sertaç, Alan Gülsüm (հուլիսի 4, 2019)։ «Yunanistan erken genel seçimleri ile ilgili bilmeniz gereken her şey»։ Euronews (Türkçe)։ Վերցված է հուլիսի 7, 2019
- ↑ «Τι απαντά ο Κυριάκος Μητσοτάκης από το Facebook ότι ήταν "πολιτικός κρατούμενος, 6 μηνών" - Δημοκρατική της Ρόδου»։ հուլիսի 22, 2016։ Վերցված է փետրվարի 1, 2019 – via www.dimokratiki.gr
|