Էպիրուս (հուն․՝ Ήπειρος), Հունաստանի պատմական շրջաններից և այժմ վարչական նահանգներից՝ պերիֆերիաներից, մեկը, որը տեղակայված է Հունաստանի արևմուտքում։ Էպիրուսի պերիֆերիան Հունաստանի շրջաններից սահմանակցում է Արևմտյան Մակեդոնիային, Արևելքում՝ Թեսալիային, Հարավում՝ Արևմտյան Հունաստանին, Հոնիական կղզիներին` հարավում, իսկ Ալբանիային` հյուսիսում։ Էպիրուսի շրջանի տարածքը կազմում է 9,200 կմ²։ Նրա հիմնական մասն է հանդիսանում Էպիրուսի պատմական նահանգը։
Էպիրուսի պերիֆերիան բաժանված է չորս հիմնական տարածքային միավորներին, որոնք իրենց հերթին բաժանվա են ինքնավար քաղաքների։ Տարածքային միավորներն են(Act 3852/2010Archived 2010-07-05 at the Wayback Machine.).