Իսլամ Քարիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլամ Քարիմով
 
Կուսակցություն՝ Communist Party of Uzbekistan?, ԽՄԿԿ, People's Democratic Party of Uzbekistan?, Uzbekistan Liberal Democratic Party? և Self-Sacrifice National Democratic Party?
Կրթություն՝ Տաշքենդի պետական տեխնիկական համալսարան և Տաշքենդի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունվարի 30, 1938(1938-01-30)[1][2][3][…]
Ծննդավայր Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանի օր սեպտեմբերի 2, 2016(2016-09-02)[4][1][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայր Տաշքենդ, Ուզբեկստան[1]
Թաղված Hazrat-Hyzr Mosque
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուզբեկստան
Ամուսին Tatyana Karimova?
Զավակներ Գուլնարա Քարիմովա և Lola Karimova-Tillyaeva?
 
Կայք՝ fondkarimov.uz
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Քաղաքացիական վաստակի համար շքանշանի շղթա,
, Սուրբ իշխան Դանիիլ Մոսկվացու 1-ին աստիճանի շքանշան, Փայլատակման պրեզիդենտական օրդեն,
, Ոսկե գեղմի շքանշան, Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ, Ճանաչման Խաչ, իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան, «Ստարա պլանինա» շքանշան, Ոսկե արծվի շքանշան, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, Վիտաուտաս Մեծի շքանշան ոսկե շղթայով, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, «Դուստլիկ» շքանշան, Order of "Mustakillik",

Order of Amir Temur?

, Շքանշան նշանակալի ավանդի համար,
, Hero of Uzbekistan,
, Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան, Սերբիայի Հանրապետության օրդեն, Մուգունխվա շքանշան,
և անվանական հրազեն

Իսլամ Աբդուգանիեվիչ Քարիմով (ուզբ.՝ Islom Abdug‘aniyevich Karimov; հունվարի 30, 1938(1938-01-30)[1][2][3][…], Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 2, 2016(2016-09-02)[4][1][2][…], Տաշքենդ, Ուզբեկստան[1][5][6]), ուզբեկ պետական և քաղաքական գործիչ։ Ուզբեկստանի առաջին նախագահը սկսած 1991 թվականից մինչ իր մահը՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ը։ 1991- 1992 թվականներին եղել է Ուզբեկստանի վարչապետ։ Սովետական ժամանակաշրջանում զբաղեցրել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։ 1990- 1991 թվականներին եղել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամ Կարիմովը ծնվել է 1938 թվականի հունվարի 30-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ծառայողի ընտանիքում[7]։ Պաշտոնական աղբյուրների համաձայն ազգությամբ ուզբեկ է[7] (որոշ աղբյուրների համաձայն հայրը ուզբեկ է, իսկ մայրը՝ տաջիկ[8][9][10][11][12])։ Իսլամը ունի երկու եղբայր[13]։ Կա վարկած, որի համաձայն Իսլամ Քարիմովը չի համարվում Աբդուգանի Քարիմովի որդին, որը անուղղակիորեն հաստատվում է այն փաստով, որ 1941 թվականին ծնողները երեխային հանձնել են Սամարղանդի մանկատուն։ 1942 թվականին նրան վերցրել են, իսկ 1945 թվականին նորից հանձնել են մանկատուն[14]։ Նրա մանկության մասին քիչ բան է հայտնի։ Նրա մանկության տարիների վերաբերյալ երկու հիմնական վարկած գոյություն ունի։ Համաձայն առաջին վարկածի եղել է կարգապահ աշակերտ, երկրորդ վարկածի համաձայն եղել է չար և մութ անձնավորություն[14]։ 1955 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1960 թվականին ավարտել է Միջինասիական պոլիտեխնիկ համալսարանը՝ «ինժեներ- մեխանիկ» մասնագիտացմամբ։

Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1960 թվականից։ Սկզբնական շրջանում եղել է վարպետի օգնական, այնուհետև վարպետ և «Թանսելմաշ» գործարանի տեխնոլոգ։ 1961 թվականից եղել է ինժեներ, այնուհետև Տաշքենդի Չկալովի անվան ավիաարդյունաբերական միավորման առաջատար ինժեներ- կոնստրուկտոր։ Բացի դրանից, որոշ աղբյուրների համաձայն, Քարիմովը աշխատել է Տաշքենդի «Հերմետիկ» արտադրական միավորումում։

1966 թվականից Քարիմովն աշխատել է Ուզբեկստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական պլանում, որտեղ զբաղեցրել է վարչության պետի, ապա՝ վարչության պետի պաշտոնը։ 1967 թվականին ավարտել է Տաշքենդի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ ստացել է «տնտեսագետի» որակավորում[15]։ Իսլամ Քարիմովը տնտեսական գիտությունների թեկնածու է[16]։

19831986 թվականներին եղել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ֆինանսների նախարար։ 1986 թվականին նշանակվել է Կաշկադարյայի մարզի կոմկուսի առաջին քարտուղար։ Քարիմով դերը ուզբեկական անկախության հետ շատ է ասոցացվում։ Դա էր պատճառը, որ հենց Քարիմովը 1991 թվականին ընտրվեց Ուզբեկստանի նախագահ։

2016 թվականի սեպտեմբերի 2-ին 78 տարեկան հասակում մահացել է Իսլամ Քարիմովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://www.nytimes.com/2016/09/03/world/asia/uzbekistan-islam-karimov-obituary.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 https://www.whitehouse.gov/the-press-office/2016/09/02/statement-president-death-president-islom-karimov-uzbekistan-0
  5. Узбекистан без Ислама Каримова // Коммерсантъ. — 2 сентября 2016, 19:57.
  6. Сообщение Олий Мажлиса Республики Узбекистан и Кабинета Министров Республики Узбекистан // www.gov.uz
  7. 7,0 7,1 Пресс-Служба Президента Республики Узбекистан
  8. David Seddon A political and economic dictionary of the Middle East. — Taylor & Francis, 2004. — С. 363. — ISBN 1857432126, 9781857432121 Islam Karimov. President of Uzbekistan since 1990. Born on 30 January 1938 in the southern city of Samarkand to a Tajik mother and an Uzbek father, Karimov lost both his parents at a young age grew up in an orphanage.
  9. КАРИМОВ Ислам Абдуганиевич Президент Республики Узбекистан(ռուս.)
  10. Leokadia Drobizheva, Rose Gottemoeller, Catherine McArdle Kelleher Ethnic conflict in the post-Soviet world: case studies and analysis. — M.E. Sharpe, 1998. — С. 282. — ISBN 1563247410, 9781563247415 As with many Samarkand «Uzbeks», Karimov has Tajik blood as well, and it is said that his mouther was Tajik.
  11. Micah D. Halpern Thugs: How History's Most Notorious Despots Transformed the World Through Terror, Tyranny, and Mass Murder. — Thomas Nelson Inc, 2007. — С. 310. — ISBN 1595550739, 9781595550736 He was born of an Uzbek father and a Tajik mouther and raised in a Soviet-run orphanage.
  12. Военно-исторический архив, Выпуски 109-112. — Издательский дом "Грааль", 2009. — С. 20. КАРИМОВ ИСЛАМ АБДУГАНИЕВИЧ (р. 1938 г.), государственный деятель Узбекистана, президент страны с 1991 г. Родился 30 января 1938 г. в Самарканде (Узбекистан). Отец Абдугани, узбек по национальности (по другим данным — иранец), работал служащим; мать Санобар, таджичка, была домохозяйкой.
  13. Росбизнесконсалтинг, 1 сентября 2016. Сайт «Фергана» сообщил…
  14. 14,0 14,1 Каримов, Ислам. Президент Республики Узбекистан - досье интернет-издания Lenta.ru
  15. «Islam Abduganiyevich Karimov | 2022» (en-US)։ 2022-12-21։ Վերցված է 2023-02-03 
  16. «TDIU»։ tsue.uz (oz)։ Վերցված է 2023-02-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]