Խուլիո Իգլեսիաս կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուլիո Իգլեսիաս կրտսեր
Latin Lovers M6 Live 2014.JPG
Բնօրինակ անունիսպ.՝ Julio Iglesias, Jr
Ի ծնե անունիսպ.՝ Julio José Iglesias Preysler
Ծնվել էփետրվարի 25, 1973(1973-02-25) (46 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն և լատինական փոփ
Մասնագիտություներգիչ, մոդել, դերասան, fashion model, դաշնակահար և կիթառահար
Գործիքներկիթառ, վոկալ և դաշնամուր
ԼեյբլEMI
ՇրջանավարտՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Կայքjulioiglesiasjr.ru

Խուլիո Իգլեսիաս Կրտսեր (փետրվարի 25, 1973(1973-02-25), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երգիչ, աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի և ֆիլիպինուհի Իզաբել Պրեյսլերի ավագ որդին և Էնրիկե Իգլեսիասի ավագ եղբայրը։ Նրա ծնողները բաժանվել են 1979 թվականին, որից հետո հոր հետ մեկնել է Մայամի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուլիո Իգլեսիաս Կրտսերը շոու բիզնես մուտք է գործել որպես մոդել։ Որպես երգիչ Խուլիո Իգլեսիաս կրտսերը աշխատանքն սկսել է Էպիք Ռեքորդսի հետ պայմանագրով։ Նա մեկնեց Մայամի և սկսեց երգեր ձայնագրել իր առաջին ալբոմի՝ "Under My Eyes"-ի համար։ Ալբոմը թողարկվել է 1999 թվականին։ Ալբոմի երկու երգեր՝ "One More Chance"-ը և "Under My Eyes"-ը ձայնագրված էին անգլերեն լեզվով և ճանաչում են գտնում Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ "One More Chance"-ը նա 1999 կատարում է Միս Տիեզերք մրցույթի բացման արարողության ժամանակ, ինչպես նաև այդ երգով բացում է Շերի Հարավային Ամերիկայի շրջագայությունը։ Ալբոմը մեծ ճանաչում չի գտնում ԱՄՆ-ում և երգիչը շուտով խզում է պայմանագիրը Էպիկ Ռեքորդսի հետ։

Խուլիո Իգլեսիաս Կրտսերի երկրորդ ալբոմը թողարկվում է 2003 թվականին Warner Music Group-ում։

2014-ին նա միանում է Latin Lovers խմբին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հոկտեմբերին նա իր անունը փոխում է՝ Խուլիո Խոսե Իգլեսիասը դարձնելով Խուլիո Իգլեսիաս։ 2011 թվականի մայիսին երգիչն ամուսնացել է բելգիացի մոդել Շերիզ Վերհարթի հետ։