Փոլ Անքա
Փոլ Անքա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Paul Anka |
Ի ծնե անուն | անգլ.՝ Paul Albert Anka |
Ծնվել է | հուլիսի 30, 1941[1][2][3][…] (79 տարեկան) Օտտավա, Կանադա[4][5] |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն[8], doo-wop?[9][10], ջազ[11][12][13] և Սոֆթ ռոք |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեղինակ-կատարող, երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ, vocal? և վոկալ |
Լեյբլ | ABC Records, Columbia Records, EMI Records, RCA Records, United Artists Records, Buddah Records?, Durium Marche Estere? և Canadian-American Records? |
Կրթություն | Drug Enforcement Administration? |
Ամուսին | Anna Anka? |
Պարգևներ | Կանադայի միաբանության սպա, «Ջուննո» մրցանակ երգերի լավագույն հեղինակին, Canadian Music Hall of Fame?, Կանադայի Փառքի ծառուղի, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Ջոնի Մերսերի մրցանակ |
Կայք | paulanka.com |
Paul Anka Վիքիպահեստում |
Փոլ Անքա (անգլ.՝ Paul Albert Anka, հուլիսի 30, 1941[1][2][3][…], Օտտավա, Կանադա[4][5]), կանադա-ամերիկացի երգիչ-երգահան և լիբանանյան ծագմամբ դերասան[14], 1950-ականների էստրադային ռոքնռոլի աստղ և պատանիների կուռք, հայտնիություն է ձեռք բերել «Diana», «Lonely Boy» և «You Are My Destiny» հիթերով: 1990 թվականին Անքան, ով 1950-ականների վերջերից բնակվել է ԱՄՆ-ում, դարձել է ԱՄՆ քաղաքացի[15]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անքան ծնվել է լիբանանյան ուղղափառ ընտանիքում: Երիտասարդության տարիներին երգել է Օտտավայի Անտիոք պատրիարքության սիրիական ուղղափառ եկեղեցու երգչախմբում, ավագ դպրոցում սովորել է Լիսգարի քոլեջում, որը հայտնի էր իր երաժշտական խմբերով:
Անքան 16 տարեկան է եղել, երբ Ատլանտիկայի երկու կողմերում էլ «Diana» երգը նվաճել է չարթերը, որը նա գրել էր իր նախկին դայակի մասին: Ըստ որոշ գնահատականների, վաճառված գրառումների ճշգրիտ քանակն անհայտ է՝ առնվազն 10 միլիոն[16]: Եթե դա ճիշտ է, ապա ժամանակին այն պատմության մեջ ամենահաջողակ սինգլն էր Բինգ Քրոսբիի «White Christmas»-ից հետո:
«Diana»-ն և դրան հաջորդած «You Are My Destiny» և «Lonely Boy» սինգլները Անքային դարձրել են 1950-ականների վերջի պատանիների առաջատար կուռքերից մեկը՝ իր հասակակիցների՝ Բոբբի Դարինի և Ռիկի Նելսոնի հետ միասին: Ի տարբերություն նրանց, սակայն Փոլի կարիերան հաջող էր այն բանից հետո, երբ դեռահասները կորցրել էին հետաքրքրությունը նրա կատարած երաժշտության նկատմամբ:
20 տարեկանում Անքան արդեն ունեցել է իր սեփական լեյբլը և 125 երգ՝ գրված ոչ միայն իր, այլ նաև այլ հանրաճանաչ արտիստների համար: Մասնավորապես, անժամանակ մահացած Բադդի Հոլլիի երգացանկի վերջին լրացումը Անքայի հեղինակած «It Doesn’t Matter Anymore» երգն էր: Նա գրել է նաև «Tonight Show»-ի երաժշտական թեման, որը երեք տասնամյակ է՝ ինչ գտնվում է ԱՄՆ հեռուստատեսային էկրաններում:
Փոլ Անքան առաջիններից մեկն է եղել, որ ելույթներ է ունեցել Լաս Վեգասում՝ չդադարելով հիշեցնել իր մասին ֆիլմերում հանդես գալով: Հենց գրել է Ֆրենկ Սինատրայի համար իր խորհրդանշական «My Way» երգի անգլերեն բառերը, իսկ Թոմ Ջոնսի համար նա գրել է իր ամենամեծ ամերիկյան հիթը՝ «She’s a Lady» (1971): 1963 թվականից սկսած՝ Փոլ Անքան դադարել է հայտնվել ամերիկյան հիթ-շքերթներում. նրա երգերից միայն մեկն է մտել Billboard Hot 100-ի Top 40-ը: Այնուամենայնիվ, 1974 թվականին նա վերադարձել է Օդիյե Քութսի հետ՝ «Having My Baby» դուետով, հասել աղյուսակի առաջին համարին[16]: Դուետի հաջորդ երկու սինգլները նույնպես հաջողակ էին («One Man Woman/One Woman Man» և «I Don’t Like to Sleep Alone»). նրանք նոր թափ են հաղորդել երգչի մենակատարային կարիերային. նրա ալբոմը՝ Anka (1974), ոսկեգույն է դարձել, իսկ «Times of Your Life» սինգլը՝ բարձրացել 7-րդ հորիզոնական[16]:
2005 թվականին 64-ամյա երգիչը թողարկել է Rock Swings ալբոմը, որտեղ նա «Սինատրայի տակ» յուրաձևությամբ կատարել է վերջին տասնամյակների այնպիսի ռոք հիթեր, ինչպիսիք են «Smells Like Teen Spirit» և «Black Hole Sun»-ը: Երկու տարի անց թողարկվել է նրա նոր Classic Songs: My Way ալբոմը, որը ներառել է նրա զուգերգերը Մայքլ Բուբլեի և Ջոն Բոն Ջովիի հետ:
2008 թվականի ապրիլին Փոլ Անքան ելույթ է ունեցել մոսկովյան «B1 Maximum» ակումբում: Համերգի ընթացքում նա շատ իմպրովիզներ էր անում, խոսում իր և ընտանիքի մասին, և բացի այդ, «ադամանդներով տիկինների հետ պարում էր, լուսանկարվում էր ուրախ ընկերական խմբերի հետ, երգում, բարձրանում սեղանի վրա»[17]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ (ընտրյալներ)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Paul Anka, Buddah, 1971
- Jubilation, Buddah, 1972
- Anka, United Artists, 1974
- Feelings, United Artists, 1975
- Times of Your Life, United Artists, 1975
- The Painter, United Artists, 1976
- The Music Man, United Artists, 1977[14]
Սինգլներ (ընտրյալներ)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Diana (1957)
- I Love You, Baby (1957)
- Crazy Love (1958)
- You Are My Destiny (1958)
- Let the Bells Keep Ringing (1958)
- Midnight (1958)
- Just Young (1958)
- All of a Sudden My Heart Sings (1958)
- I Miss You So (1959)
- Put Your Head on My Shoulder (1959)
- It’s Time to Cry (1959)
- Lonely Boy (1959)
- I Miss You So (1959)
- (All of A Sudden) My Heart Sings (1959)
- Put Your Head on My Shoulder (1959)
- Puppy Love (1960)
- My Home Town, 1960
- Something Happened, 1960
- Hello, Young Lovers, 1960
- I Love You in the Same Old Way, 1960
- Summer’s Gone, 1960
- Tonight My Love, Tonight (1961)
- The Story of My Love, 1961
- Dance On, Little Girl, 1961
- Kissin' on the Phone, 1961
- Cinderella, 1961
- Love Me Warm and Tender, 1962
- A Steel Guitar and a Glass of Wine, 1962
- Every Night, 1962
- Eso Beso (That Kiss) (1962)
- Love Makes the World Go 'Round, 1963
- Remember Diana, 1963
- Hello, Jim, 1963
- Did You Have a Happy Birthday?, 1963
- Do I Love You (1972)
- (You’re) Having My Baby (1974) - դուետ Օդիյե Քուութսի հետ
- I Don’t Like to Sleep Alone (1974) - Օ. Քոութսի հետ
- One Man Woman/One Woman Man (1974) - Օ. Քոութսի հետ
- Times of Your Life (1975)
- Feelings (1975)
- The Painter (1977)
- The Music Man (1977)
- Walk a Fine Line (1983)
- It’s Hard to Say Goodbye (1986) - դուետ Ռեջինա Վելասկեսի հետ
- Somebody Loves You (1989)
- It’s Hard to Say Goodbye (1998) - Սելին Դիոնի հետ
- Rock Swings (2005)
Համակարգչային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Hitman: Contracts խաղում «The Meat King’s Party» առաքելության ժամանակ հնչում է «Put your head on my shoulder» երգը, որը լսում էր հաճախորդի դստերը առևանգած մոլագարը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.allmusic.com/artist/paul-anka-mn0000745915/biography
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.maniadb.com/artist/128405?o=g
- ↑ http://www.tv.com/shows/the-midnight-special/host-paul-anka-205403/
- ↑ http://www.tv.com/shows/the-midnight-special/host-paul-anka-206305/
- ↑ http://www.pugetsoundradio.com/2014/09/05/saturday-broadcast-history-sept-6th/
- ↑ http://www.songkick.com/concerts/22564088-paul-anka-at-golden-nugget-hotel-and-casino
- ↑ http://www.lyricinterpretations.com/paul-anka
- ↑ http://www.karaoke-version.com/mp3-backingtrack/paul-anka/wonderwall.html
- ↑ http://www.mp3million.com/download/Paul%20Anka/Somebody%20Loves%20You
- ↑ http://www.ukulele-tabs.com/uke-songs/Paul+Anka-uke-tabs.html
- ↑ 14,0 14,1 «Paul Anka Biography»։ www.musicianguide.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2010-05-18
- ↑ «Anka, Paul»։ The Canadian Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2010-05-18
- ↑ 16,0 16,1 16,2 John Bush։ «Paul Anka biography»։ www.allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2010-05-18
- ↑ «Пол Анка спел за мёртвых»։ www.kommersant.ru։ Վերցված է 2010-05-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոլ Անքա կատեգորիայում։ |
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կանադայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կանադացի երգիչներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ