Jump to content

Smells Like Teen Spirit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Smells like teen spirit»
«Smells like teen spirit» սինգլի շապիկը (Nirvana, 1991)
Nirvanaսինգլը
«Nevermind» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 10, 1991
ՖորմատԿասետա, CD, Ձայնապնակ, LP
Ձայնագրվածմայիս, 1991
ԺանրԳրանջ
ԵրգահանԿուրտ Քոբեյն, Դեյվ Գրոլ, Քրիստ Նովոսելիչ
Տևողություն5:01 (ալբոմային տարբերակ)
4:30 (սինգլ)
ԼեյբլDGC
ՊրոդյուսերԲուտչ Վիգ
Nirvana-ի սինգլների ժամանակագրություն
«Here She Comes Now/Venus in Furs»
(1991)
«Smells like teen spirit»
(1991)
«Come as You Are»
(1992)

«Smells Like Teen Spirit», ամերիկյան Nirvana խմբի երգը Nevermind ալբոմից։ Գրվել է Կուրտ Քոբեյնի, Քրիստ Նովոսելիչի և Դեյվ Գրոլի կողմից, պրոդյուսերն է Բուտչ Վիգը։

«Smells Like Teen Spirit»-ի անսպասելի հաջողության շնորհիվ Nevermind ալբոմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը 1992 թվականի բազմաթիվ հիթ-շքերթներում։ «Smells Like Teen Spirit»-ը Nirvana խմբի առաջին և ամենահայտնի հիթերից մեկն էր։ Այն հասավ վեցերորդ հորիզոնականին «Billboard Hot 100»-ում, իններորդ հորիզոնականին՝ «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը ըստ Rolling Stone ամսագրի» ցուցակում, 1991-ին և 1992-ին զբաղեցրեց բարձր հորիզոնականներ ամբողջ աշխարհի հիթ-շքերթներում։

2012 թվականի դեկտեմբերին Last.fm պորտալը «Smells Like Teen Spirit»-ը անվանեց լավագույն ստեգծագործությունը 10 տարվա սքորբլինգի ընթացքում[1]։ NME ամսագիրը այս երգը առաջին հորիզոնականում դրեց իր «Բոլոր ժամանակների 500 լավագույն ստեղծագործություն» ցուցակում[2]։

«Smells Like Teen Spirit»-ը ստացավ երկու մրցանակ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությանը իր տեսահոլովակի համար, որը հեռուստատեսությունում մեծ հանրաճանաչություն ուներ։ Երգը դարձավ «X սերունդ»-ի հիմնը, սակայն խումբը անհարմարավետություն էր զգում հաջողության և ուշադրության պատճառով, որ նրանք ստացան։ Տարիներ անց քննադատները շարունակում են այն անվանել բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը[3]։

Ստեղծումը և ձայնագրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հունվարին Rolling Stone ամսագրին հարցազրույցում Nirvana-ի սոլիստ Կուրտ Քոբեյնը խոստովանեց, որ «Smells Like Teen Spirit»-ը փորձ էր՝ ստեղծելու երգ Pixies-ի ոճով։ Pixies-ը խումբ էր, որին նա չափազանց հարգում էր։ Քոբեյնը ասում է.

«I was trying to write the ultimate pop song. I was basically trying to rip off the Pixies. I have to admit it. When I heard the Pixies for the first time, I connected with that band so heavily that I should have been in that band—or at least a Pixies cover band. We used their sense of dynamics, being soft and quiet and then loud and hard»[4]:

Քոբեյնը սկսել է գրել այս երգը Nevermind ալբոմի ձայնագրումից մի քանի շաբաթ առաջ, 1991 թվականին[5]։ Երբ նա առաջին անգամ ներկայացնում է խմբի մյուս անդամներին երգը, այն ներառում էր միայն գլխավոր ռիֆֆը և կրկներգի վոկալային մասը[6][7], որը բասիստ Քրիստտ Նովոսելիչը անվանեց «ծիծաղեցնող»։ Ի պատասխան Քոբեյնը ստիպեց խմբին նվագել ռիֆֆը մեկ ու կես ժամ[4]։ 2001 թվականին հարցազրույցում Նովոսելիչը հիշում է, որ ռիֆֆը մի քանի անգամ նվագելուց հետո նա մտածեց. «Սպասիր, ինչու՞ մենք չնվագենք ավելի դանդաղ:»։ Նա նվագեց ավելի դանդաղ քառյակի երաժշտությունը, Դեյվն էլ միացավ հարվածային գործիքնրերով[8]։ Այդպես խմբի երեք անդամներն էլ դարձան երգի հեղինակները[9]։

Երգի մտահղացումը առաջացել է Քոբեյնի մոտ, երբ իր ընկերուհի Քեթլին Հաննան, ով այդ ժամանակ Bikini Kill փանկ խմբի վոկալիստն էր, իր պատին գրել էր «Kurt smells like teen spirit»: Քանի որ նրանք քննարկում էին անարխիզմը, փանկ ռոքը և այլ նման թեմաներ, Քոբեյնը այդ արտահայտությունը ընդունում է որպես հեղափոխական իմաստ ունեցող։ Իրականում Քեթլինը ի նկատի ուներ, որ Քոբեյնը բուրում է (անգլ.՝ to smell) «Teen Spirit» դեզոդորանտով, որը օգտագործում էր Կուրտի այն ժամանակվա ընկերուհի Թոբի Վեյլը։ Ավելի ուշ Քոբեյնը վստահեցնում է, որ չգիտեր, թե դա դեզոդորանտի ապրանքանիշ է, և իմացել է դրա մասին սինգլի թողարկումից ամիսներ անց[10]։

Երգի հանրաճանաչությունը նպաստեց նաև դեզոդորանտի ապրանքանիշի հաջողությանը, որը 1992 թվականին դարձավ ամենահայտնին այդ ասպարեզում։ Հետագայում բրենդի ճանաչումը պակասեց, սակայն մինչ այժմ Teen Spirit է կոչվում Lady Speed Stick-ի դեռահասների համար նախատեսված տարբերակը («Քոյգեյթ-Փալմոլիվ» ընկերություն)[11]։

Nirvana-ն ձայնագրել է «Smells Like Teen Spirit» երգը Sound City ստուդիայում, Կալիֆորնիա նահանգում Վիգի հետ միասին 1991 թվականի մայիսին։ Վիգը քիչ փոփոխություններ է մտցրել երգի մեջ՝ ներառյալ կրկներգի տևողության պակասեցումը[12]։

Երգի բառերը և մեկնաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
"Smells Like Teen Spirit" սինգլի առաջին թողարկումը ձայնապնակի վրա

Լսողի համար դժվար էր ըմբռնել «Smells Like Teen Spirit»-ի տեքստը անհասկանալի բառերի և Քոբեյնի ոչ պարզ, կոկորդային ձայնի պատճառով, իսկ Nevermind-ի բուկլետում երգերի բառերի փոխարեն զետեղված էին ընտրված քնարական պատառիկներ։ Դրա պատճառով ռադիոկայանները հրաժարվում էին երգը ավելացնել իրենց երգացանկեր։ Geffen Records-ի ներկայացուցիչներից մեկը հիշում է, որ մարդիկ ռոք-ռադիոյում ասում էին. «Մենք չենք կարող կատարել սա։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է այս տղան երգում»[13]։ MTV հեռուստաընկերությունը պատրաստեց տեսահոլովակի տարբերակ, որը ներառում էր երգի տեքստը[14]։ 1992 թվականին ալբոմի երգերի տեքստերը, ինչպես նաև մի քանի հին երգերի և երգերի ալտերնատիվ տարբերակների բառեր ներառվեցին «Lithium» սինգլի թողարկված բուկլետի մեջ։

«Smells Like Teen Spirit»-ը հաճախ մեկնաբանվում է որպես դեռահասների հեղափոխական հիմն, և այս մեկնաբանությունը ամրապնդում է երգի տեսահաոլովակը[15]։ Nevermind-ի թողարկումից հետո տեղի ունեցած հարցազրույցում Քոբեյնն ասում է, որ երգը իր ընկերների մասին է, բացատրելով. «Մենք զգում են մեզ այնպես, կարծես մենք դեռ դեռահասներ ենք, այն պատճառով, որ չենք առաջնորդվում այն սկզբունքներով, ինչ մեզանից սպասում են որպես մեծահասակ։ նաև երգում կա հեղափոխական դեռահասական թեմա»։ Հաջորդող հարցազրույցներում Քոբեյնը փոխում է իր մեկնաբանությունը և հազվադեպ է երգին որևէ հատուկ իմաստ տալիս[16]։ Քննարկելով «Teen Spirit»-ը Nirvana-ի կենսագրությունում (Come as You Are: The Story of Nirvana), որի հեղինակը Մայքլ Ազերրադն էր, Քոբեյնը ասում է, որ պարտավորություն էր զգում նկարագրել իր զգացմունքները իր շրջապատի, իր սերնդի և իր տարիքի մարդկանց մասին[10]։

«Teen Spirit: The Stories Behind Every Nirvana Song» գրքում «Teen Spirit»-ը նկարագրվում է որպես «Քոբեյնի կողմից իմաստի և անիմաստության տիպիկ, մռայլ ուսումնասիրություն»[17]։ Կուտ Քոբեյնի կենսագիր Չարլզ Քրոսսի «Ավելի ծանր, քանի երկինքը» գրքում հեղինակը վստահեցնում է, որ երգը Քոբեյնի և իր նախկին ընկերուհի Թոբի Վեյլի հարաբերությունների մասին է։ Քրոսսը հիմք ընդունելով «She’s over-bored and self-assured» (ռուս.՝ Նա չափազանց ձանրացած է և ինքնավստահ) տողը, ասում է, որ երգը բացի Թոբիից ոչ մեկի մասին չի կարող լինել։ Քրոսսը հիմնավորում է իր փաստարկը երգի համար նախատեսված ամենասկզբնական ուրվագրերով, որոնցից է. «Who will be the King & Queen of the outcasted teens» (ռուս.՝ Ո՞վ կլինի մերժված դեռահասների Թագավորն ու Թագուհին)[18][19]:

Խմբի անդամ Դեյվ Գրոլը հավատում է, որ երգի բառերը որևէ ուղերձ չունեն[20]։

Քավր տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Smells Like Teen Spirit-ը բավականին հայտնի է քավր տարբերակներով, որոնց ընդհանուր թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Այս երգի առավել հայտնի քավրներ ձայնագրել են Թորի Ամոսը, Man With A Mission-ը, Փաթի Սմիթը, Flyleaf-ը։ Դևիդ Գարեթը կատարեց քավր տարբերակ՝ դասականի և ռոքի խառը ոճով, իսկ Փոլ Անկան երգեց այն Ֆրենկ Սինատրայի ջազ-էստրադային ձևով։ String Quartet-ը «Tribute to Nirvana» ալբոմում ներկայացրեց քավր-տարբերակ, որը կատարվում էր միայն աղեղնավոր լարային երաժշտական գործիքներով, առանց վոկալի։ Dokaka ճապոնական խումբը ստեղծել է երգի ծաղրերգական տարբերակը։ Մեկ այլ ճապոնական խումբ՝ One Ok Rock ևս ունի Smells Like Teen Spirit-ի քավրը։ Քավր տարբերակ է ստեղծել Bruthal 6 ռոք խումբը՝ կատարելով այն նու մետալ ժանրով։

Դիրքը հիթ-շքերթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-քշերթ(1991) Առավելագույն
դիրք
Swedish Singles Chart[21] 3
UK Singles Chart 7
U.S. Billboard Modern Rock Tracks[22] 1
Հիթ-շքերթ (1992) Առավելագույն
դիրք
Australian ARIA Singles Chart[23] 5
Austrian Singles Chart[24] 8
Հիթ-շքերթ (1992) Առավելագույն
դիրք
French Singles Chart[25] 1
Norwegian Singles Chart[26] 2
Swiss Singles Chart[27] 6
U.S. Billboard Hot 100[22] 6
U.S. Billboard Mainstream Rock Tracks[22] 7
U.S. Billboard Hot Dance Music/Club Play[22] 14
U.S. Billboard Hot Dance Music/Maxi-Singles Sales[28] 27

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Лучшие композиции за 10 лет скробблинга». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. NME выбрал 500 величайших песен всех времен
  3. 500 величайших песен всех времён по версии журнала «NME»
  4. 4,0 4,1 Фрике, Дэвид. «Kurt Cobain: The Rolling Stone Interview». Rolling Stone. 27 января, 1994.
  5. Азеррад, с. 275
  6. Азеррад, с. 176
  7. Nirvana — Smells Like Teen Spirit. Rolling Stone. 7 декабря, 2000.
  8. Кросс, Чарльз. Requiem for a Dream. Guitar World. Октябрь 2001.
  9. Беркенстедт; Кросс, с. 66
  10. 10,0 10,1 Азеррад, с. 211-12
  11. Факты о песнях Nirvana
  12. ди Пэрна, Алан. The Making of Nevermind. Guitar World. Осень 1996.
  13. Кросс, с. 204-05
  14. Азеррад, с. 199
  15. Крисафулли, с. 38
  16. Беркенстедт; Кросс, с. 66-67
  17. Крисафулли, с. 37
  18. Кросс, с. 1969
  19. Ранние наброски текста к «Smells Like Teen Spirit» были перепечатаны в дневниках Курта Кобейна, изданных в 2002 году
  20. Азеррад, с. 214
  21. «Nirvana - Smells Like Teen Spirit (song)». SwedishCharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  22. 22,0 22,1 22,2 22,3 «Nirvana—Artist Chart History». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  23. «Nirvana - Smells Like Teen Spirit (song)». Australian-Charts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  24. «Nirvana - Smells Like Teen Spirit (song)». AustrianCharts.at. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  25. «Nirvana - Smells Like Teen Spirit (song)». LesCharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  26. «Nirvana - Smells Like Teen Spirit (song)». NorweiganCharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  27. «Nirvana - Smells Like Teen Spirit (song)». SwissCharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2007-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  28. «Nirvana - Charts & Awards - Billboard Singles (song)». Allmusic.com. Վերցված է 2007-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն); More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)(չաշխատող հղում)
  • Մայքլ Ազերրադ. Come as You Are: The Story of Nirvana. Doubleday, Нью-Йорк: 1994. ISBN 0-86369-746-1
  • Ջիմ Բերքենսթենդ, Չարլզ Քրոս. Classic Rock Albums: Nevermind. Schirmer: 1998. ISBN 0-02-864775-0
  • Չակ Քրիսաֆուլլի. Teen Spirit: The Stories Behind Every Nirvana Song. Carlton: 1996. ISBN 0-684-83356-5
  • Չարլզ Քրոս. Heavier Than Heaven: A Biography of Kurt Cobain. Hyperion, Нью-Йорк: 2001. ISBN 0-7868-6505-9
  • Դեյվ Մարշ. Louie Louie. Hyperion, Нью-Йорк: 1993. ISBN 1-56282-865-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]