Փաթի Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաթի Սմիթ
Patti Smith in Berlin, 2022, Bild 2.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Patricia Lee
Ծնվել էդեկտեմբերի 30, 1946(1946-12-30)[1][2][3][…] (76 տարեկան)
Չիկագո, Իլինոյս[4] կամ ԱՄՆ[5]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[6]
Ժանրերռոք, պրոտո փանկ[7], Պոստ փանկ և արտ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, բանաստեղծուհի, վիզուալ արտիստ, իրավապաշտպան, գրող, կիթառահար, երգչուհի, կոմպոզիտոր, երաժիշտ, գծանկարիչ, լուսանկարիչ, performance artist, ստուդիական երաժիշտ, rock singer և ռոք երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ[7], կլառնետ[7] և վոկալ[7]
ԼեյբլArista Records և Columbia Records
ԿրթությունՌոուեն համալսարան[4] և Deptford Township High School?
ԱնդամակցությունPatti Smith Group?
ԱմուսինFred Smith?
Պարգևներ
Կայքpattismith.net
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Patti Smith Վիքիպահեստում

Պատրիցիա Լի Սմիթ (անգլ.՝ Patricia Lee Smith, դեկտեմբերի 30, 1946(1946-12-30)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս[4] և ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի և բանաստեղծուհի։ Պաթի Սմիթին ընդունված է կոչել «փանկ ռոքի կնաքամայր»[8], մասամբ ի շնորհիվ նրա «Horses» անդրանիկ ալբոմի, որը կարևոր դեր խաղաց այս ժանրի ձևավորման մեջ։ Փաթի Սմիթի ամենաճանաչված երգը՝«Because the Night»-ը գրվեց Բրյուս Սպրինգսթինի հետ համատեղ և բարձրացավ Billboard Hot 100 շքերթի քսանյակ։ 2005 թվական Սմիթը պարգևատրվեց արվեստների և գրականության ֆրանսիական շքանշանով, իսկ 2007 թվականին նրա անունը մտավ Ռոքնռոլի փառքի սրահ[9]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիցիա Լի Սմիթը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 30-ին Չիկագոյում։ 1949 թվականին Սմիթի ծնողները տեղափոխվել էին Ֆինլանդիա, որից հետո՝ 1957 թվականին տեղափոխվեցին Նյու Յորքի հարավում գտնվող Վուդբերի ոչ այդքան մեծ քաղաք[10]։ Մայրը՝ Բավերլին, եղել է ջազային երգչուհի և մատուցողուհի, իսկ հայրը՝ Հրանտը աշխատել է գործարանում։ Ընտանիքում մեծանում էին ևս երեք երեխաներ՝ Լինդան, Թոդդը և Քիմբերլի. Փաթի եղել է ընտանիքի ավագ երեխան։ Չհասկացվելով դպրոցում, նա փրկություն է գտնում Արթուր Ռեմբոյի պոեզիայում, գրքերում, որոնք գրվել են բիթ-սերնդի գրողների կողմից և այնպիսի արվեստագետների երգերում, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը, The Rolling Stones-ը, The Doors, և, հատկապես, Բոբ Դիլանը։ Ընդունվել էր Հլասսբորոյի պետական քոլեջը, սակայն չպլանավորված հղիության պատճառով ստիպված էր թողնել այն։ Դրանից հետո նա իր երեխային տվել էր որդեգրման, որից հետո աշխատանք է գտել գործարանի հավաքման կոնվեյերում։ Այստեղ նա աշխատել է այնքան գումար, որքան նրան պետք էր, որպեսզի տեղափոխվի Նյու Յորք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Patti Smith (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 7,2 7,3 Montreux Jazz Festival Database
  8. Кан Александр։ «Открытая музыка»։ Арт-квартал։ Би-би-си։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին։ Վերցված է 11 мая 2008 
  9. «Patti Smith» (անգլերեն)։ Rock and Roll Hall of Fame։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին։ Վերցված է 7 мая 2008 
  10. Huey Steve։ «Patti Smith Biography» (անգլերեն)։ All Music Guide։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին։ Վերցված է 7 мая 2008