Ձայնապնակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ձայնապնակ, տափակ, սկավառակ, որի երկու կողմերը երաժշտական ձայնագրություն են պարունակում՝ սպիրալաձև, արտաքին եզրից դեպի ներս պտտվող ակոսիկի մեջ ստեղծված խազերի միջոցով։ Ձայնագրությունը հնչյունների է վերածվում պտտվող ձայնապնակի վրա դրվող ասեղի միջոցով, որը, կարել է ասել, «ընթերցում» է այս խազերը։
Հիմնականում լինում են երեք չափի. փոքր (18 սմ), միջին (25 սմ) և մեծ (30 սմ)։
Նախքան ձայնասկավառակի հայտնագործումը, ձայնապնակը ամենատարածված աուդիոկրիչն էր։ Այժմ դրանք շատ սահմանափակ գործածություն ունեն, հիմնականում օգտագործվում են դիսկո ակումբներում, քանի որ դիջեյները կարող են ձևափոխել երաժշտությունը։ Ռոք և մեթալ պարային երաժշտական ալբոմները հաճախ ձայնասկավառակից բացի, թողարկվում են նաև ձայնապնակներով։
Ձայնապնակը ստեղծել է Էմիլ Բերլիները (1858-1929)։ Նախքան դա օգտագործվում էին գլանաձև աուդիոկրիչներ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձայնապնակ կատեգորիայում։ |