Քրիստ Նովոսելիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստ Նովոսելիչ
Krist Novoselic 15A.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Krist Novoselic
Ծնվել է մայիսի 16, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:16|2|0}})[1] (52 տարեկան)
Կոմպտոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր գրանջ
Մասնագիտություն բասիստ, երաժիշտ, կոմպոզիտոր և բլոգեր
Գործիքներ բաս կիթառ և կիթառ
Լեյբլ Sub Pop
Անդամակցություն Նիրվանա
Կայք novoselic.com

Քրիստ Նովոսելիչ (անգլ.՝ Krist Anthony Novoselic, ծնվ. մայիսի 16 1965), ամերիկայան երաժիշտ, Նիրվանա խմբի նախկին բաս կիթառիստը, որի կազմի մեջ մտնում էին նաև Դեյվ Գրոհլը և Կուրտ Քոբեյնը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի մայիսի 16-ին Կալիֆորնիայի Կոմպտոն քաղաքում։ Նրա ծնողները ԱՄՆ են արտագաղթել Խորվաթիայից՝ իրենց հետ բերելով նաև Քրիստին և նրա քրոջը՝ Դեյենային։

1979 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Աբերդին: Նա հետաքրքրվում էր այնպիսի աշխարհահռչակ խմբերով ինչպիսիք են Led Zeppelin, Devo, Black Sabbath, Aerosmith.

1980 թվականի հունիսին ծնողները Քրիստին ուղարկում են ուսումը շարունակելու Խորվաթիայում, ապա՝ Յուգոսլավիայի խորհրդային հանրապետությունում: Այնտեղ նա իր համար բացահայտում է այնպիսի խմբեր ինչպիսիք էին Sex Pistols և Ramones: Մի տարի անց նա վերադառնում է ԱՄՆ, որտեղ սկսում է «խոտ» ծխել և խմել։ Ընտանիքի ֆինանսական դրությունը բարելավվում է, և մայրը նույնիսկ փակում է իր բացած «Maria’s Hair Design» սրահը։

Կուրտի և Քրիստի տարբերությունը կայանում էր նրանում, որ Կուրտը հիպերակտիվ էր, իսկ Քրիստը ամաչկոտ և հանգիստ։ Բայց նրանք երկուսնել լսում էին նույն երաժշտությունը, երգում էին կիթառով և ծխում էին մարիխուաննա: Դա է պատճառը, որ, երբ նրանք 1985 թվականին հանդիպեցին, դարձան լավ ընկերներ։ Նրանք մեծ ընկերությունը ավարտվեց 1994 թվականի ապրիլին, երբ մահացավ Կուրտը։

1987 թվականին նրանք կազմավորում են իրենց սեփական խումբը՝ Nirvana անվանումով։ Խմբի կազմի մեջ, որպես թմբուկահար հանդես էր գալիս Դեյվ Գրոհլը։ Երկու տարվա ընթացքում նրանք պայմանագիր են կնքում Sub Pop ոչ մեծ ընկերության հետ և 1988 թվականի նոյեմբերին ձայնագրվում է նրանց առաջին սինգլը՝ «Love Buzz» անվանումով, որը կրկնօրնակ տարբերակն էր հայտնի «Shocking Blue» հոլանդական խմբի։

Կուրտի մահից հետո Քրիստը թողարկում է իր սոլո ալբոմը Sweet 75 անվանումով, որը նշանակալի ազդեցություն է ունենում լատինոամերիկյան երաժշտության վրա։ 2002 թվականին նա ստեղծում է խումբ «Eyes Adrift» անվանումով, որտեղ 2002 թվականին թողարկվում է նույնանուն ալբոմ։ Կոլլեկտիվը փլուզվում է 2003 թվականին, երբ նրանց ալբոմը անհաջողության է մատնվում։ Կիրկվուդը և Գաուդը այստեղ ստեղծում են «Volcano» խումբը։

2010 թվականի դեկտեմբերին «Nirvana»-ի մասնակիցները հավաքվում են համերգի նպատակով։ Բացի Քրիստից, ելույթին մասնակցում էին Դեյվ Գրոհլը և Պետ Սմիրը։ Բացի սրանից Քրիստը ընդունվում է Գրոհլի Foo Fighters խումբ։ «I Should Have Known» երգում նա երգում է բաս կիթառով և ակորդեոնով:[2]

2012 թվականի դեկտեմբերի 12-ին Գրոհլը, Նովոսելիչը և Սմիրը միանում են Փոլ Մաքքարթնիի համերգին։ Նրանց ձայնագրած երգը դառնում է Sound City ֆիլմի սաունդթռեքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]