Բադդի Հոլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բադդի Հոլլի
Buddy Holly cropped.JPG
Բնօրինակ անունանգլ.՝ Buddy Holly
Ի ծնե անունանգլ.՝ Charles Hardin Holley
Նաև հայտնի է որպեսBuddy Holly
Ծնվել էսեպտեմբերի 7, 1936(1936-09-07)[1][2][3][…]
Լաբոք, Տեխաս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մահացել էփետրվարի 3, 1959(1959-02-03)[1][2][3][…] (22 տարեկան)
Քլիր Լեյք, Սերո Գորդո շրջան, Այովա, ԱՄՆ[4]
Ժանրերռոք, rockabilly?, beat music? և Քանթրի
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, երաժիշտ, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, ջութակ և վոկալ
ԼեյբլԴեկա Ռեկորդս, Brunswick Records և Coral?
ԿրթությունLubbock High School?
ԱմուսինMaría Elena Holly?
ՊարգևներՌոքնռոլի փառքի սրահ և Գրեմի կյանքի նվաճումների համար
Կայքbuddyholly.com
Buddy Holly Վիքիպահեստում

Չարլզ Հարդին Հոլլի (անգլ.՝ Charles Hardin Holley), բեմական անունը՝ Բադդի Հոլլի (անգլ.՝ Buddy Holly, սեպտեմբերի 7, 1936(1936-09-07)[1][2][3][…], Լաբոք, Տեխաս, ԱՄՆ - փետրվարի 3, 1959(1959-02-03)[1][2][3][…], Քլիր Լեյք, Սերո Գորդո շրջան, Այովա, ԱՄՆ[4]), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ: Համարվում է ռոքնռոլի ճանապարհը հարթողներից մեկը: Չնայած ստեղծագործական չափազանց կարճ կյանք է ունեցել (22 տարեկան հասակում ավիաաղետի զոհ է դարձել), արվեստաբան և քննադատ Բրյուս Էդերի բնուրոշմամբ, եղել է «ամենաազդեցիկ ստեղծարար ուժը՝ ռոքնռոլի վաղ շրջանում»[5]:

Բադդի Հոլլիի ստեղծագործական նորամուծությունները հավասարապես հզոր ազդեցություն են թողել թե՛ իր ժամանակակից և թե՛ իրեն հաջորդած բազմաթիվ նշանավոր երաժիշտների վրա՝ ներառյալ The Beatles-ը, The Beach Boys-ը, The Rolling Stones-ը, Բոբ Դիլանը[6], առանցքային դեր են խաղացել փոփ երաժշտության հետագա զարգացման գործում:

Հոլլիի անունը 1986 թվականին առաջինների թվում է ներառվել ռոքնռոլի փառքի սրահում[7]: 2004 թվականին, ըստ Rolling Stone ամսագրի վարկածի, Բադդի Հոլլին 13-րդ տեղն է զբաղեցրել «Բոլոր ժամանակների հիսուն մեծագույն արտիստների ցանկում[8]»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզը ծնվել ու հասակ է առել երաժշտական ընտանիքում, մանուկ հասակից սովորել է դաշնամուր, կիթառ, ջութակ նվագել: Տանեցիները նրան Բադդի են անվանել (Buddy — խոսակցական անգլերենից թարգմանած՝ նշանակում է հոգյակ): 1949 թվականին Բադդին իր երգերի առաջին ձայնագրություններն է կատարել երաժշտական խանութում աշխատող ընկերոջից փոխարինաբար վերցրած ձայնագրիչով[9]:

Այդ նույն տարվա աշնանը նա Հաթչիսոնյան բարձրագույն դպրոցում հանդիպել է Բոբ Մոնտգոմերիին և կարճ ժամանակ անց նրա հետ ստեղծել է «Բադդի և Բոբ» երաժշտախումբը: Բացի այդ, Բադդին երգել է իր ծննդավայրի՝ Լաբոք քաղաքի բարձրագույն դպրոցի երգչախմբում, բազմիցս արժանացել պարգևների[10]:

Բադդի Հոլլիի վրա մեծ տպավորություն է գործել և նրա երաժշտական կարիերայում վճռորոշ դեր է խաղացել 1955 թվականի սկզբներին Լաբոքում Էլվիս Փրեսլիի տված համերգին ներկա գտնվելը[9][11]:

Որոշ ժամանակ անց նա ստեղծել է իր երաժշտախումբը՝ Crickets-ը: 1956 թվականին Decca Records-ի հետ պայմանագիր է կնքել, այդ նույն տարում Նեշվիլում մասնակցել ձայնագրման երեք սեսիայի[12][13]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված են միայն ամերիկյան ձայնապնակները (վերաթողարկումները բաց են թողնված):

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Լեյբլը
1956 Blue Days, Black Nights / Love Me Decca Records
1956 Modern Don Juan / You Are My One Desire Decca
1957 That’ll Be the Day / I’m Looking For Someone To Love Brunswick Records
1957 Words Of Love / Mailman Bring Me No More Blues Coral Records
1957 Rock Around With Ollie Vee
1957 Peggy Sue / Everyday Coral
1957 Oh Boy! / Not Fade Away Brunswick
1958 I’m Gonna Love You Too / Listen To Me Coral
1958 Maybe Baby / Tell Me How Brunswick
1958 Rave On / Take Your Time Coral
1958 Think It Over / Fool’s Paradise Brunswick
1958 Girl On My Mind / Ting-A-Ling Decca
1958 Early In The Morning / Now We’re One Coral
1958 It’s So Easy / Lonesome Tears Brunswick
1958 Heartbeat / Well… All Right Coral
1959 It Doesn’t Matter Anymore / Raining In My Heart Coral
1959 Peggy Sue Got Married / Crying, Waiting, Hoping Coral
1962 Reminiscing / Wait 'Til The Sun Shines Nellie Coral
1963 Brown Eyed Handsome Man / Wishing Coral
1963 Bo Diddley / It’s Not My Fault Coral
1969 Love Is Strange / You’re The One Coral

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Նշումներ
1957 The “Chirping” Crickets Ստուդիական ալբոմ
1958 Buddy Holly Ստուդիական ալբոմ
1958 That’ll Be the Day Ստուդիական ալբոմ
1959 The Buddy Holly Story Ժողովածու
1960 The Buddy Holly Story, Vol. 2 Ժողովածու
1962 Reminiscing Նախկինում չթողարկված երգերի ժողովածու
1964 Showcase Նախկինում չթողարկված երգերի ժողովածու
1965 Holly In The Hills Ստուդիական ալբոմ (Բոբ Մոնտգոմերիի հետ)
1969 Giant Նախկինում չթողարկված երգերի ժողովածու
1978 20 Golden Greats Ժողովածու
1993 The Buddy Holly Collection Ժողովածու (2005 թվականին վերաթողարկվել է՝ «Gold» վերնագրով)
1999 Buddy Holly (20th Century Masters: The Millennium Collection) Ժողովածու

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bustard, Anne (2005). Buddy: The Story of Buddy Holly. Simon & Schuster. 978-1-4223-9302-4.
  • Comentale, Edward P. (2013). Chapter Five. Sweet Air: Modernism, Regionalism, and American Popular Song. University of Illinois Press. 978-0-252-07892-7.
  • Dawson, Jim; Leigh, Spencer (1996). Memories of Buddy Holly. Big Nickel Publications. 978-0-936433-20-2.
  • Gerron, Peggy Sue (2008). Whatever Happened to Peggy Sue?. Togi Entertainment. 978-0-9800085-0-0.
  • Goldrosen, John; Beecher, John (1996). Remembering Buddy: The Definitive Biography. New York: Da Capo Press. 0-306-80715-7.
  • Goldrosen, John (1975). Buddy Holly: His Life and Music. Popular Press. 0-85947-018-0
  • Laing, Dave (1971–2010). Buddy Holly (Icons of Pop Music). Indiana University Press. 0-253-22168-4.
  • Mann, Alan (1996). The A-Z of Buddy Holly. Aurum Press (2nd edition). 1-85410-433-0 or 978–1854104335.
  • McFadden, Hugh (2005). Elegy for Charles Hardin Holley, in Elegies & Epiphanies. Belfast: Lagan Press.
  • Peer, Elizabeth and Ralph II (1972). Buddy Holly: A Biography in Words, Photographs and Music Australia: Peer International. ASIN B000W24DZO.
  • Peters, Richard (1990). The Legend That Is Buddy Holly. Barnes & Noble Books. 0-285-63005-9 or 978–0285630055.
  • Rabin, Stanton (2009). OH BOY! The Life and Music of Rock 'n' Roll Pioneer Buddy Holly. Van Winkle Publishing (Kindle). ASIN B0010QBLLG.
  • Tobler, John (1979). The Buddy Holly Story. Beaufort Books.
  • VH1's Behind the Music "The Day the Music Died" interview with Waylon Jennings

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 выгрузка данных FreebaseGoogle.
  5. Брюс Эдер. «Buddy Holly».
  6. Buddy Holly: 50 Years After The Music Died Archived 2013-09-30 at the Wayback Machine.".
  7. «Buddy Holly: inducted in 1986 | The Rock and Roll Hall of Fame and Museum»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-09-ին։ Վերցված է 2009-04-15 
  8. Roling Stone. Бессмертные: Первые Пятьдесят. 15 апреля 2004
  9. 9,0 9,1 «Buddy Holly Timeline: 1936 to 1956»։ Центр Бадди Холли, город Лаббок։ Արխիվացված օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է February 11, 2009 
  10. «Высшая Школа Лаббока»։ Хатчистонская Юниорская Высшая Школа։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-24-ին։ Վերցված է 2009-04-17 
  11. «Бадди Холли: Влияние на музыку ('Timeline: Follow the Story Through the Years', раздел)»։ Des Moines Register։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է February 4, 2009 
  12. «Боже мой: Почему Бадди Холли до сих пор интересен»։ Индепендент։ 23 января 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է 16 февраля 2009 
  13. «That'll Be the Day»։ Роллинг Стоун։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-28-ին։ Վերցված է 2017-10-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Բադդի Հոլլի հոդվածին