Լաբոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ
Flag of Lubbock, Texas.png

LubbockSkyline2013.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1890 թ.
Մակերես325,749295 կմ², 320,003433 կմ²
ԲԾՄ992±1 մետր
Բնակչություն257 141 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ806
Փոստային ինդեքսներ79401–79499, 79401, 79403, 79404, 79405, 79409, 79411, 79413, 79416, 79419, 79421, 79424, 79426, 79429, 79431, 79434, 79435, 79438, 79440, 79443, 79447, 79450, 79451, 79453, 79456, 79459, 79462, 79464, 79467, 79469, 79472, 79474, 79476, 79479, 79481, 79485, 79488, 79491, 79493, 79495, 79496 և 79498
Պաշտոնական կայքci.lubbock.tx.us(անգլ.)
##Լաբոք (ԱՄՆ)
Red pog.png

Լաբոք (անգլ.՝ Lubbock. /ˈlʌbək/ LUB-ək)[2], քաղաք ամերիկյան Տեխաս նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2019 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 258.862 և այդ ցուցանիշով նահանգում գրավել է 11-րդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 84-րդ տեղը[3][4]։ Քաղաքի շուրջը ձևավորվել է Լաբոքի մետրոպոլիսային տարածքը, որի բնակիչների թիվը 2020 թվականի սկզբին կազմել է 327.424[5]:

Լաբոքի մականունը Hub City (բևեռ-քաղաք) է. նկատի է առնվել, որ ողջ South Plains տարածաշրջանի տնտեսական, կրթական, առողջապահական կենտրոնն է[6]։ Իսկ տարածաշրջանը բամբակի աճեցման տեսակետից ամենաընդարձակն է աշխարհում[7][8] և մեծ կախում ունի Ogallala Aquifer-ի ջրից՝ դաշտերի ոռոգումն ապահովելու համար։

Ըստ CNNMoney.com-ի վարկածի՝ Լաբոքը 12-րդ տեղն է զբաղեցնում փոքր բիզնես ձեռնարկելու բարենպաստության տեսակետից[9]. CNN-ն ընդգծում է քաղաքում գործարարության բնագավառում ավանդաբար տիրապետող նպաստավոր մթնոլորտը՝ առևտրական տարածքի հանար սահմանված ցածր վարձաչափը, քաղաքի կենտրոնական դիրքը, բնակավայրի կառավարման կոոպերատիվ եղանակը։

Լաբոքը նաև կրթական կարևոր կենտրոն է, որտեղ գործում են համբավավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Տեխասի տեխնիկական համալսարանը (Texas Tech University), որն ուսանողների թվաքանակով վեցերորդն է նահանգում, Լաբոքի բարձրագույն դպրոցը (Lubbock High School), որը Newsweek հանդեսի վարկածով չորս տարի անընդմեջ լավագույններից մեկն է ճանաչվել ԱՄՆ-ում (առաջին հերթին հաշվի է առնվել նրա՝ միջազգային բակալավրիատի ծրագիրը)[10]...

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբոք, Տեխաս (1981–2010 normals)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 87
(31)
89
(32)
95
(35)
104
(40)
109
(43)
114
(46)
109
(43)
109
(43)
105
(41)
100
(38)
90
(32)
83
(28)
114
(46)
Միջին բարձր °F (°C) 54.1
(12.3)
58.9
(14.9)
66.7
(19.3)
75.4
(24.1)
83.8
(28.8)
90.6
(32.6)
92.8
(33.8)
91.3
(32.9)
84.5
(29.2)
75.2
(24)
63.6
(17.6)
54.1
(12.3)
74.3
(23.5)
Միջին ցածր °F (°C) 26.4
(−3.1)
30.1
(−1.1)
37.0
(2.8)
45.7
(7.6)
55.9
(13.3)
64.2
(17.9)
67.7
(19.8)
66.6
(19.2)
58.8
(14.9)
47.9
(8.8)
35.9
(2.2)
27.1
(−2.7)
47.0
(8.3)
Ռեկորդային ցածր °F (°C) −16
(−27)
−17
(−27)
−2
(−19)
18
(−8)
27
(−3)
39
(4)
49
(9)
43
(6)
33
(1)
17
(−8)
−1
(−18)
−2
(−19)
−17
(−27)
Տեղումներ դյույմ (մմ) 0.65
(16.5)
0.75
(19)
1.10
(27.9)
1.41
(35.8)
2.30
(58.4)
3.04
(77.2)
1.91
(48.5)
1.91
(48.5)
2.51
(63.8)
1.93
(49)
0.85
(21.6)
0.76
(19.3)
19.12
(485.6)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 2.6
(6.6)
1.6
(4.1)
0.6
(1.5)
0.2
(0.5)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
Trace 0.9
(2.3)
2.3
(5.8)
8.2
(20.8)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 3.7 4.5 5.0 4.8 7.3 8.2 6.2 6.9 5.8 5.7 3.8 4.4 66.3
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 1.9 1.4 0.8 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 0.6 1.8 6.8
% խոնավություն 57.9 56.7 49.7 47.2 52.8 55.7 54.5 59.4 64.3 59.3 57.7 59.5 56.2
Միջին ամսական արևային ժամ 210.1 202.9 267.8 286.3 310.7 326.0 338.0 318.6 261.6 258.2 214.7 201.7 3196,6
Տոկոս հնարավոր արևի լույս 66 66 72 73 72 76 77 77 71 73 69 65 72
աղբյուր: NOAA (extremes 1911–present, sun and relative humidity 1961–1990)[11][12][13]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկամություն հաստատելու առաջարկներ են արել՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 United States Census / United States Census Bureau
  2. «Lubbock»։ Merriam-Webster Dictionary (Online ed.)։ Merriam-Webster Incorporated։ 2006։ Վերցված է 2006-11-09  The pronunciation has been newsworthy: Westbrook Ray (July 25, 2011)։ «The linguistics of Lubb-uhk: The grating sound of 'Lubbick' hard on the ears of some longtime Lubbockites»։ Lubbock Avalanche-Journal։ էջեր A1, A5 
  3. «Lubbock (city) QuickFacts from the US Census Bureau»։ Geographic Identifiers։ United States Census Bureau։ 2015։ Վերցված է 2016-06-04 
  4. «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011-06-07 
  5. «Texas Population, 2020 (Projections)»։ 2020 Population Estimates։ United States Census Bureau, Population Division։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին։ Վերցված է 2017-05-11 
  6. «Media Resources»։ Lubbock Chamber of Commerce։ 2006։ Արխիվացված է օրիգինալից May 6, 2007-ին։ Վերցված է 2006-11-09 
  7. «Lubbock Community»։ Texas Tech University Health Sciences Center։ Արխիվացված է օրիգինալից May 27, 2010-ին 
  8. Morrow M. R., Kreig, D. R.։ «Cotton Management Strategies for a Short Growing Season Environment: Water-Nitrogen Considerations»։ Agronomy Journal։ Արխիվացված է օրիգինալից January 14, 2009-ին 
  9. «Lubbock earns high ranking as place to launch small business»։ Lubbock Avalanche Journal։ October 31, 2009։ Վերցված է 2010-06-25 
  10. «Lubbock High makes Newsweek's top list of high school»։ Newsweek։ 2010։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2012-ին։ Վերցված է 2010-06-25 
  11. «National Weather Service Climate»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է September 25, 2015 
  12. «Station Name: TX LUBBOCK»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է September 25, 2015 
  13. «WMO Climate Normals for Lubbock/Regional ARPT, TX 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է September 25, 2015 
  14. 14,0 14,1 14,2 14,3 Enrique Rangel (March 3, 2001)։ «City Council hopes sister city commission pays off»։ Lubbock Avalanche-Journal։ Վերցված է August 7, 2010 
  15. Enrique Rangel (December 18, 2008)։ «Mexican border city wants to be Lubbock's sister city»։ Lubbock Avalanche-Journal։ Վերցված է August 7, 2010 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]