Dagens Nyheter

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dagens Nyheter
շվեդ.՝ Dagens Nyheter[1]
Изображение логотипа
Տեսակmorning paper? և օրաթերթ
Լեզուշվեդերեն[1]
Հիմնադրվել էդեկտեմբեր 1864
ՀիմնադիրRudolf Wall?
ՍեփականատերBonnier Group?
Երկիր Շվեդիա
Հրատարակման վայրՇվեդիա[1]
ԳրասենյակDagens Nyheter Tower, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա և Ստոկհոլմ, Շվեդիա
ISSN1101-2447
OCLC137350462
Կայքdn.se(շվեդ.)
 Dagens Nyheter Վիքիպահեստում

«Dagens Nyheter»[2] (շվեդ.՝ Dagens Nyheter, «Օրվա նորություններ»), շվեդական ամենամեծ առավոտյան թերթը, որը տպագրվում է երկրի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Հիմնադրվել է 1864 թվականի դեկտեմբերի 23-ին[3]։

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը, որում տեղակայված էր թերթի խմբագրությունը: Կլարկվարտերեն թաղամաս: 1964 թվական:
Շենքը, որտեղ գտնվում է թերթի խմբագրությունը, 2007 թվական
Ռուդոլֆ Վալլ՝ «Dagens Nyheter» թերթի հիմնադիր և առաջին գլխավոր խմբագիր

«Դագնես Նյուհեթեր» թերթը հրատարակվում է Ստոկհոլմում գործող AB Dagens Nyheter ընկերության կողմից։ Թերթը տարածվում է ամբողջ երկրում, բայց տպաքանակի հիմնական մասը տարածվում է Ստոկհոլմում։ 1973 թվականից թերթի ղեկավարությունը այն համարում է անկախ, իսկ 1998 թվականից դարձավ «անկախ լիբերալ» կողմնորոշման։ 1909 թվականին DN-ն ընդգրկվեց Bonnier AB ընկերության կազմում[4]։ Թերթը նպատակ ուներ դառնալ մայրաքաղաքային հրատարակություն, որն առաջնորդվում է լուսավորության ավանդույթներով՝ լինել «Շվեդիայի սոցիալ-դեմոկրատիայի ամենակարևոր օրգանը»։ «Դագնես Նյուհեթեր»-ը պետք է դառնար ավելի լավը, քան ցանկացած պարբերական, արտացոլեր բազմազանությունը հասարակության մեջ և առհասարակ կյանքում, տալ կողմնորոշում (նորություններ), խթանել կրթությունը, բարելավեր տեսակետների արժեհամակարգը, ինչպես նաև ծառայեր որպես արժեքավոր գործիք։

Ամսագրի «ԴՆ Դեբատ» քննարկումների էջը մեծ ազդեցություն էր ունենում Շվեդիայում հասարակական կարծիքի ձևավորման և քաղաքական բանավեճերի վրա։ Այս էջը հաճախ ներկայացնում էր քաղաքական ուժերի դասավորվածությունը, թարմ քաղաքական նորություններ էր հաղորդում, և այդ նյութերը օգտագործվում էին որպես օժանդակ միջոց մյուս լրատվամիջոցների կողմից։ Նիլս Էմանը 2012 թվականի մայիսի 2-ից հանդիսանում է «ԴՆ Դեբատ» -ի գլխավոր խմբագիրը։ Նրա նախորդներն էին Բու Դ. Անդերսոնը (2009-2012) և Մաթս Բերգստրանդը, ով այս պաշտոնում էր 1992-2009 թվականներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթի հիմնադիրը և նրա առաջին գլխավոր խմբագիրը Ռուդոլֆ Վալլն էր, որը նախկինում աշխատում էր Aftonbladet և Göteborgs Handels–och Sjöfarts Tidning–ում։ Առաջին համարը լույս է տեսել 1864 թվականի դեկտեմբերի 23-ին, և Վալլը գլխավոր էջում գրել է.

Թերթը կփորձի հրատարակել հետաքրքիր հոդվածներ և հատուկ ուշադրություն կդարձնի այն խորագրին, որը սովորաբար կոչվում է «Տարբեր բաների մասին»։ Խմբագիրները կձգտեն հրատարակությունը դարձնել դյուրընթեռնելի թե՛ ձևով, և թե՛ բովանդակությամբ, և դա նպատակ կունենա ամբողջովին զերծ մնալ ժամանակ առ ժամանակ տեքստը կատակ դարձնելուց։ Բայց միևնույն ժամանակ, խմբագիրները մտադիր են մեկնաբանել մեր ժամանակի կենսական նշանակության խնդիրները, որոնք շատ ավելի նշանակալից են երկրի համար, քան սովորաբար, այսպես կոչված, կարճ հոդվածներում, կատակների շապիկի տակ։ Այս բոլոր հարցերում մեր կարգախոսն ու նպատակը ազատությունն է։

Ի սկզբանե խմբագրությունը տեղակայված է եղել Ստոկհոլմի փողոցում Ռեյինգինգսգատան փողոցում՝ Գեյերի տանը, իսկ 1901 թվականին տեղափոխվել է Կլարակվարտերեն թաղամաս։ 1888 թվականին Ալբերտ Բոննիյերը գնել է թերթի առաջին բաժնետոմսերը[4], 1909 թվականին նրա որդին՝ Կարլ Օտտո Բոննիյերը, դարձել է թերթի վարչության նախագահ[4], իսկ 1924 թվականին նա ձեռք է բերել բաժնետոմսերի մեծ մասը։ 1944 թվականին հիմնադրվել է Expressen («Էքսպրես») դուստր ձեռնարկությունը։ 1964 թվականին խմբագրությունը տեղակայվել է Մարիբերգում 23-հարկանի նոր շենքում, այսպես կոչված ԴՆ երկնաքերում։ 1996 թվականից ի վեր խմբագրությունն ու մնացած աշխատակիցները աշխատում են երկնաքերի հարևանությամբ գտնվող տանը՝ նախկին «Դագենս Նյուհեթեր և «Էքսպրեսսեն» տպարաններում։ Մուտքը Իյորվելլսգաթան փողոցից է՝ Ռուսաստանի Դեսպանության դիմացից։ 1883 թվականին ամսագրի տպաքանակը հասնում էր 20000 օրինակի, 1917 թվականին՝ 100000 օրինակի, 1944 թվականին՝ 200000 օրինակ, իսկ 1954 թվականին՝ 3000000 օրինակ։

1925 թվականին թերթը սկսեց գունավոր հրատարակվել։ 1978 թվականին նրա տպագրության մեջ սկսեցին կիրառվել լուսանկարչական հավաքածուներ։ 1996 թվականին բացվեց dn.se. կայքը, 2004 թվականի հոկտեմբերի 5-ից թերթը լույս է տեսնում տաբլոիդ ձևաչափով։

1987 թվականին ձևավորվեց Mariebergskoncernen կոնցեռնը, որի կազմի մեջ ընդգրկվեցին «Դագենս Նյուհեթեր»-ը և «Էքսպրեսեն»-ը դառնալով եղբայրական հաստատություններ։ 1990-ականների կեսերից «Դագենս Նյուհեթերը» ստիպված էր դիմակայել բուռն մրցակցության բազմաթիվ ճակատներում ՝ անվճար հրապարակումներ, ինտերնետ և հաջող թերթ «Սվենսկա Դագբլադետ» (շվեդ.՝ Svenska Dagbladet) հաջողված թերթը։ Հրապարակումը անկում ապրեց, դրա տնտեսական ցուցանիշները նվազեցին[5]։ 2009 թվականին թերթի եկամուտները կազմել են 1,635 միլիարդ շվեդական կրոն, գործառնական շահույթը ՝ 332,765 միլիոն շվեդական կրոն, հարկերի վճարումից հետո շահույթը՝ 254.049 միլիոն շվեդական կրոն, իսկ ակտիվները՝ 1,325 միլիարդ շվեդական կրոն։ Սրանք ավելի վատ ցուցանիշներ են, քան նախորդ տարիներին։

Թերթի լրացուցիչ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԴՆ Մրցաշար»[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականից Ստոկհոլմի օլիմպիական մարզադաշտում տեղի են ունենում ամենամյա «DN-galan» «ԴՆ Մրցաշար» թեթև աթլետիկական մրցումներ։ Այն կոչվում է «Դագնես Նյուհեթեր» թերթի պատվին, որը այս մրցաշարի հիմնադիրներից մեկն է և հովանավորը։ «ԴՆ Մրցաշար»-ը հանդիսանում է IAAF Diamond լիգայի 14 փուլերից մեկը։

«Կողմնորոշում արդիականության մեջ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականից «Շվեդական երիտասարդության սթափության ընկերության» անդամ Իվան Բլումբերգի նախաձեռնությամբ, տեղի է ունենում «Կողմնորոշում արդիականության մեջ» ամենամյա մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր բարձր դասարանցիները։

Մասնակիցները մրցում են վերջին մեկ տարվա ընթացքում «Դագենս Նյուհեթերի» կողմից հրապարակված նյութերի լավագույն գիտակ կոչման արժանանալու համար։ Անհրաժեշտ է պատասխանել հինգ հիմնական և երեսուն լրացուցիչ հարցերի։ Հաղթողին որոշում են երկրի յուրաքանչյուր մարզում, այնուհետև այդ աշակերտները մեկնում են մայրաքաղաք` մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար։ Դա տեղի է ունենում Նոբելյան մրցանակների շնորհանդեսի ժամանակ և հաճախ մասնակիցները այցելում են այդ արարողությանը։ Հաճախ պատահում է, որ «Դագենս Նյուհեթերի» նյութերի լավագույն գիտակի դափնեպսակը հանձնվում է Սիլվիա թագուհու կողմից։ «Կողմնորոշում արդիականության մեջ» մրցույթի տարբեր միջոցառումների ժամանակ տեղի է ունենում նաև հանդիպում կրթության նախարարի հետ։

«Ոսկե վիշապ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե վիշապը» մրցանակ է, որը 2001 թվականից ի վեր «Դագենս Նյուհեթեր» թերթի կողմից ամեն տարի կազմակերպվում է Ստոկհոլմի լավագույն ռեստորանների, սրճարանների և բարերի համար։ Հաղթողներին որոշում է «Դագենս Նյուհեթեր» թերթի «Քաղաքում» (շվեդ.՝ På Stan) հավելվածի խմբագրության ստորաբաժանման հանձնաժողովը։ Մասնավորապես, Լյուքս կարգում երկու անգամ (2001 և 2010 թվականներին) հաղթող է ճանաչվել Օպերաչելլարեն ռեստորանը (շվեդ.՝ Operakällaren, Opera Zucchini), որի մասին գրվել է շվեդ գրողների շատ գրքերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1101-2447
  2. Зарубежная печать : Краткий справочник. Газеты. Журналы. Информационные агентства / гл. ред. С. А. Лосев. — М. : Политиздат, 1986. — С. 144.
  3. Några årtal i DN:s historia Արխիվացված 2011-09-08 Wayback Machine Dagens Nyheter. Läst 22 september 2010
  4. 4,0 4,1 4,2 Ketupa.net: Bonniergruppen-kronologi Արխիվացված 2011-08-14 Wayback Machine Länkad 2011-07-13
  5. DN varslar 120 anställda, Publicerat 2010-02-04 16:57
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dagens Nyheter» հոդվածին։