Պորտալ:Ֆուտբոլ/Ընտրված հոդված/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (անգլ.՝ England national football team) ներկայացնում է Անգլիան միջազգային ֆուտբոլային մրցաշարերում և ղեկավարվում է ֆուտբոլային ասոցացիայի կողմից։ Անգլիայի հավաքականը ամենահինն է աշխարհում, ինչպես Շոտլանդիայի թիմը, որի հետ նրանք անց են կացրել ֆուտբոլի պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումը 1872թ.։ Հավաքականի մարզադաշտը «Ուեմբլին» է, իսկ գլխավոր մարզիչը` Ռոյ Հոջսոնը։ Անգլիան այն ութ թիմերից է, որոնք հաղթել են աշխարհի գավաթի մրցաշարում։ Անգլիացիները այն հաղթել են 1966թ.։ Երկրորդ լավագույն ցուցանիշը 1990թ. կիսաեզրափակիչն է։ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում անգլիացիները խաղացել են երկու անգամ` 1968 և 1996թթ.։ Անգլիայի հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներ անց է կացրել Պիտեր Շիլտոնը։ Անգլիայի հավաքականը կազմավորվել է 1870թ.։ Շուրջ չորս տարի Անգլիան խաղում էր միայն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։ Անգլիայի ֆուտբոլային միությունը միացել է ՖԻՖԱ-ին1906.։ Սակայն հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ այդքան լավ չէին ընթանում և անգլիացիները դուրս եկան նրա կազմից 1928թ. և կրկին միավորվեցին միայն 1946թ., այդ պատճառով Անգլիայի հավաքականը առաջին անգամ մասնակցեց աշխարհի գավաթին միայն 1950թ.։ (մանրամասն...)
16-23 դեկտեմբերի 2012 24-31 դեկտեմբերի 2012
Պատկեր:Chelsea FC.svg
«Չելսիի» պատկերանիշը

Չելսի Ֆուտբոլային Ակումբը (անգլ.՝ Chelsea Football Club) մասնագիտական ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում։ Ակումբը հիմնադրվել է 1905 թ-ի Մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնումում։

Ակումբի առաջին խոշոր հաջողությունն է 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը։ «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.։ Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են Աբրամովիչի դարաշրջան։ Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի 2005, 2006 եւ 2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակչի, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն են կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։

Չնայած իրենց անվանը, ակումբը Լոնդոնի Չելսի թաղամասոից չէ, այլ նրան հարևան Ֆուլհեմ թաղամասից։ Ակումբի մարզադաշտն է «Սթեմֆորդ Բրիջը», որը կարող է տեղավորել մինչև 42.000 հանդիսական։

Չելսիի համազգեստի գույներն են` արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ։ Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1960թ-ից։ Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է առյուծ` ձեռքը գավազան, ընդունվել է 1950-ականներին։ Ակումբը` մարզադաշտ այցելուների միջին թվաքանակով, ունի հինգերորոդ ցուցանիշը անգլիական ֆուտբոլում։ (մանրամասն...)

Ռայան Գիգգսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անց է կացրել ավելի քան 850 հանդիպում։

«Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական պրոֆեսսիոնալ ֆուտբոլային ակումբ է Մանչեսթեր քաղաքից։ Ակումբի մարզադաշտը «Օլդ Տրաֆֆորդն» է։ Ակումբը կազմավորվել է Նյուտոն Հիթում, 1878 թվականին, որպես «Նյուտոն Հիթ Ֆուտբոլային Ակումբ» և իր առաջին մրցութային հանդիպումը անց է կացրել 1886 թվականին, Անգլիայի գավաթի խաղարկության (1886-87) ժամանակ։ Ակումբը վերանվանվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 1902 թվականին և տեղափոխվեց «Օլդ Տրաֆֆորդ»` 1910-ին։ 1886 թվականից ի վեր ակումբում խաղացել են ավելի քան 800 ֆուտբոլիստներ, որոնցից 200-ը անց են կացրել նվազագույնը 100 խաղ (այդ թվում դուրս են եկել փոխարինման). այդ ֆուտբոլիստները թվարկված են այստեղ։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ հանդիպումները անց է կացրել Ռայան Գիգգսը, ով 1991-ից սկսած ավելի քան 850 անգամ է դուրս եկել խաղադաշտ։ 2008 Չեմպիոնների Լիգայի եզրաչակչում նա գերազանցեց նախկին ռեկորդը, որը պատկանում էր Բոբբի Չարլտոնին։ Սակայն Չարլտոնին է պատկանում մեկնարկային կազմում անցկացրած հանդիպումների ռեկորդը։ Չարլտոնը իր անցակցրած 758 խաղերից 756-ում խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում։ Բոբբի Չարլտոնը համարվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (249 գոլ 17 տարվա ընթացքում)։ «Յունայթեդի» ևս չորս ֆուտբոլիսներ խաղադաշտ են դուրս եկել ավելի քան 500 անգամ։ Նրանցից երեքը 1968 թվականին Եվրոպայի չեպիոնների գավաթը հաղթած թիմից են, իսկ երկուսը՝ ներկայիս կազմից։ Չարլտոնից բացի ևս երկու ֆուտբոլիստների է հաջողվել դառնալ ավելի քան 200 գոլի հեղինակ ակումբի կազմում։ (մանրամասն...)

1-7 հունվարի 2013 8-15 հունվարի 2013
Կական և Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում»

Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 31 հաղթանակ, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա գավաթ։

Ակումբն իր խաղերն անց է կացնում Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու ստադիոնում։ 2000 թ. դեկտեմբերի 23-ին, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։

Ռեալը տարեկան եկամուտով աշխարհի ամենահարուստ ակումբն է ( 351 միլիոն), իսկ «Ֆորբսի» տվյալներով՝ երկրորդ ամենաթանկ ակումբը. 2008 թվականին այն €950 միլիոն արժեր։

1896 թվականին ստեղծվեց Ֆուտբոլ Սքայ ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը։ Սակայն պաշտոնական ամսաթիվը ակումբի ստեղծված համարվում է 1902 թվականի Մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը։ 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ։ Այստեղից է գալիս ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ։ (մանրամասն...)

16-23 հունվարի 2013 24-31 հունվարի 2013
Պատկեր:Barcelona FC Logo.png
«Բարսելոնայի» պատկերանիշը

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ (իսպ.՝ Fútbol Club Barcelona և կատ.՝ Futbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպ.՝ Barça և կատ.՝ Barça), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, հանդես է գալիս Բարսելոնա քաղաքում և մասնակցում է Իսպանիայի առաջնությանը (Լա Լիգա)։ «Բարսելոնան» ներկայացնում է Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ համանուն Բարսելոնան, որը միաժամանակ Կատալոնիա ինքնավար մարզի կենտրոնն է։

«Բարսելոնա» Ֆուտբոլային Ակումբը հիմնադրվել է 1899 թվականին, Բարսելոնա քաղաքում, Ժոան Գամպերի կողմից։

Բարսելոնա-Ռեալ Մադրիդ հակամարտության էությունը սկսել է ի հայտ գալ 20-րդ դարի կեսերին, այն ժամանակ, երբ Իսպանիայում իշխանության եկավ Գեներալ Ֆրանկոն։ Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագուն, նա ջանք չէր խնայում, որպեսզի ապահովի ամեն տարի Ռեալի գերակայությունը Բարսայի նկատմամբ։ Պայմանավարված նրանով, որ նույն այդ ժամանակ կատալոնացիները ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարը ինքնուրույնության համար, այս պայքարում Բարսան մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի, իսկ հենց այս հակամարտությունը, երկու կողմերի ՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր մեկի համար մյուսին ցույց տալու սեփական արժանիքները ու պատվախնդրությունը։ Հետագայում հակամարտության բնույթը փոքր ինչ փոխվեց, ու դա տեղի ունեցավ մասնավորապես այն պահից, երբ Ֆրանկոն զրկվեց իշխանությունից Իսպանիայում և այնտեղ վերականգնվեց թագավորական իշխանույթունը։ (մանրամասն...)

Ռոուզ Բոուլ Բոուլ մարզադաշտ

Ռոուզ Բոուլ մարզադաշտ (անգլ.՝ Rose Bowl), մարզադաշտ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում։ Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային (սոքերի) և ռեգբիի (ինչպես դասական ռեգբիի, այնպես էլ ամերիկյան ֆուտբոլի) հանդիպումների անցկացման համար։ Տեղավորում է շուրջ 93 հազար հանդիսականի։

Մարզադաշտի կառուցման մտահաղացումը պատկանում է "Pasadena Tournament of Roses Association" կոչվող կազմակերպությանը։ Այն կազմակերպում էր ամերիկյան ֆուտբոլի «Ռոուզ Բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարը, որը մինչև 1922թ. անց էր կացվում Փասադենայի Թերնամենթ Պարկ 43 հազարանոց մարզադաշտում: Նոր մարզադաշտը 1921թ. նախագծեց հայտնի ճարտարապետ Մայրոն Հանտը (Myron Hunt), որի նախագծած Յել Բոուլ մարզադաշտը կառուցվեց 1914թ. Կոնեկտիկուտ նահանգում։ մարզադաշտի բացումը տեղի ունեցավ 1922թ. հոկտեմբերի 8-ին։ Մինչ 1923թ. այն կրում էր Թերնամենթ օֆ Ռոուզիս Ստեդիում (Tournament of Roses Stadium) կամ Թերնամենթ օֆ Ռոուզիս Բոուլ (Tournament of Roses Bowl) անվանումները, իսկ 1923թ.-ից այն պառզապես կոչվում է Ռոուզ Բոուլ։ Մարզադաշտի հարավային տրիբունաների կառուցումն ավարտվեց 1928թ., և Ռոուզ Բոուլը ստացավ իր վերջնական (ներկա) տեսքը։ Մարզադաշտում անց են կացվել Ֆուտբոլի ազգային լիգայի` NFL-ի ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ, Սոքերի բարձրագույն լիգայի` MLS-ի, միջազգային ֆուտբոլային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումներ։ (մանրամասն...)

1-7 փետրվարի 2013 8-14 փետրվարի 2013
Պատկեր:496px-Athletic Club Bilbao.svg.png
Բիլբաոյի «Ատլետիկի» պատկերանիշը

Ատլետիկ Բիլբաո (իսպ.՝ Athletic Club de Bilbao), իսպանական ֆուտբոլային ակումբ Բիլբաո քաղաքից (Բասկերի երկիր)։ Հանդես է գալիս Լա Լիգայում 1928 թվականից ի վեր։ 8 անգամ դարձել է Լա Լիգայի հաղթող։ Ընդհանուր մրցանակների թվով ակումբը չորրորդն է Իսպանիայում և Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ միասին այն եզակի ակումբներից է. որոնք չեն լքել Լա Լիգան։ Բիլբաոյի «Ատլետիկն» ունի նաև կանանց ակումբ, որը 4 անգամ հաղթել է Իսպանիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում։

Ֆուտբոլը Բիլբաոյում տարածում գտավ Բրիտանիայից եկած հանքափորների ու նավաշինարարների և վերադարձած ուսանողների շնորհիվ։

19-րդ դարի վերջին Բիլբաոն հանդիսանում էր կարևոր նավահանգիստ, որտեղ գտնվում էին նավաշինության գործարաններ և երկաթի հանքեր։ Այն հանդիսանում էր Իսպանիայի տնտեսության կարևորագույն կենտրոններից մեկը և որպես հետևանք այստեղ էին ուղևորվում բազմաթիվ ներգաղթյալ աշխատողներ։ Նրանց մեջ էին նաև հանքափորներ հյուսիս-արևելյան Անգլիայից և նավաշինարարներ Սանդերլենդից, Սաութհեմփտոնից և Պորտսմուտից։ Բրիտանացի բանվորները իրենց հետ բերեցին նաև ֆուտբոլ խաղը։ 1890-ականների սկզբներին այս բանվորները հիմնեցին Բիլբաո ֆուտբոլային ակումբը։ (մանրամասն...)

Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (անգլ.՝ Confederation of North, Central American and Caribbean Association Football, իսպ.՝ Confederación de Norteamérica, Centroamérica y el Caribe de Asociaciones de Futbol, կարճ՝ ԿՈՆԿԱԿԱՖ կամ CONCACAF) ֆուտբոլի մայրցամաքային վարչական և վերահսկող կազմակերպություն է, որը միավորում է Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի ազգային ասոցիացիաները։ Նրան անդամակցում են նաև 3 հարավամերիկյան երկրներ` Գայանան, Սուրինամը և Ֆրանսիական Գվիանան։

ԿՈՆԿԱԿԱՖ-ը կազմավորվել է 1961թ. սեպտեմբերի 18-ին Մեխիկոյում կայացած ժողովի արդյունքներով երկու ինքնուրույն կոնֆեդերացիաների` Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (անգլ.՝ North American Football Confederation, NAFC) և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (իսպ.՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF) միավորման ճանապարհով։ Կազմակերպությունը հանդիսանում է ՖԻՖԱ-ի վեց կոնֆեդերացիաներից մեկը և լիզորված է անցկացնել տարածաշրջանի ազգային հավաքականների մակարդակով առաջնություններ և աշխարհի առաջնության տեղական զոնայի ընտրական մրցաշարը։ (մանրամասն...)

15-28 փետրվարի 2013 1-15 մարտի 2013

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը (անգլ.՝ CONCACAF Gold Cup, իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF) հանդիսանում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր տեղական մրցաշարը։ Ոսկե գավաթի խաղարկության հաղթողը ճանաչվում է որպես Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոն և, եթե խաղարկության տարեթիվը չի համընկնում կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տարվա հետ, ստանում է նրան մասնակցելու իրավունք։

Մինչ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ձևավորումը (1961թ.) գոյություն ունեին երկու ինքնուրույն կոնֆեդերացիաներ՝ 1938թ. հիմնված Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (անգլ.՝ North American Football Confederation, NAFC) և 1946թ. հիմնված Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (իսպ.՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF), որոնցից յուրաքանչյուրն անց էր կացնում իր առաջնությունը։ Այսպես, 1941-1961թթ. ընթացքում անցկացված CCCF-ի 10 առաջնություններից յոթում հաղթել էր Կոստա Ռիկան, մեկական անգամ` Սալվադորը, Պանաման, Հաիթին, իսկ NAFC-ի երկու առաջնություններում էլ (1947 և 1949թթ.) հաղթել էր Մեքսիկան։

1963թ. ԿՈՆԱԿԱԿԱՖ-ը Սալվադորում անցկացրեց իր առաջին միասնական մրցաշարը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (իսպ.՝ Campeonato de Naciones de la CONCACAF) անվան տակ։ (մանրամասն...)

___________
հունիսի 15 - հուլիսի 10, 2016 հուլիս... 2016

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 («ՈՒԵՖԱ Եվրո 2016»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 15-րդ խաղարկությունն է, որը անցկացվելու է Ֆրանսիայում 2016 թվականի հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը։ Իսպանիան պետք է պաշտպանի իր չեմպիոնական տիտղոսը։

Առաջնությունում առաջին անգամ կմրցեն 24 հավաքական նախկին 16 հավաքականի փոխարեն: Նախկին ձևաչափը գործում էր սկսած 1996 թվականի Եվրոպայի առաջնությունից։ Այս ձևաչափով եզրափակիչ փուլ հասած հավաքականներից կկազմվի վեց խումբ, որից հետո կլինի փլեյ-օֆֆ-ի երեք փուլ և եզրափակիչ։ 19 հավաքական միացան Ֆրանսիային որակավորման փուլի արդյունքներով և մասնակցելու են առաջնության եզրափակիչ փուլին, ևս 4 հավաքական հայտնի դարձան 2015 թվականի նոյեմբերին լրացուցիչ խաղերի արդյունքում։ (մանրամասն...)

դեռ որոշված չէ