Լա Լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Լիգա
La Liga
Լա Լիգա
Երկիր {{{2}}} Իսպանիա
Հիմնվել է 1929 թվական
Ակումբների քանակ 20
Մակարդակ 1
Դուրս են մնում Սեկունդա
Ազգային առաջնություններ Կոպա դել Ռեյ
Միջազգային առաջնություններ Չեմպիոնների Լիգա
Եվրոպայի լիգա
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Բարսելոնա
Ամենատիտղոսավոր թիմ Ռեալ Մադրիդ (32 տիտղոս)
Հեռուստատեսություն Digital+
Gol Televisión
laSexta
Պաշտոնական կայք lfp.es
Ներկա մրցաշրջան

Պրիմերա Դիվիզիոն, նաև հայտնի է որպես Լա Լիգա և որպես Լա Լիգա Սանտանդեր հովանավորի պատճառով[1], Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային բարձրագույն դիվիզիոն: Այն կառավարում է «Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան» իսպաներեն Liga de Fútbol Profesional (LFP): Լա Լիգայում մրցում են 20 ակումբներ, որոնցից ամենաքիչ միավոր վաստակած երեք ակումբ լքում են դիվիզիոնը և տեղափոխվում Սեգունդա Դիվիզիոն, իսկ նրանց փոխարինում են Սեգունդայի երկու լավագույն ակումբները և մեկ ակումբ որոշվում է փլեյ-օֆ հանդիպումների արդյունքում:

Իրենց պատմության մեջ Լա Լիգային մասնակցել է 60 ակումբ՝ սկսած ստեղծման օրվանից: Ինն ակումբ դարձել է հաղթող, ներառյալ Ռեալ Մադրիդը, որը հաղթել է ռեկորդային 32 անգամ և Բարսելոնան` 24 անգամ: Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ականներից մինչև 1980-ականները: 1990-ական թվականներից հաղթող էին դառնում Բարսելոնան (14 տիտղոս) և Ռեալ Մադրիդը (7 տիտղոս), բացի այդ Լա Լիգան հաղթել են այլ ակումբներ, ներառյալ Ատլետիկո Մադրիդը, Վալենսիան և Դեպորտիվո Լա Կորունյան: Վերջին տարիներին բացի Ռեալ Մադրիդից և Բարսելոնայից միայն Ատլետիկո Մադրիդին է հաջողվել հաղթել մրցաշրջանում:

Համաձայն ՈՒԵՖԱ-ի լիգաների վարկանիշի՝ Լա Լիգան վերջին հինգ տարիների լավագույն լիգան է Եվրոպայում: Լա Լիգայի ակումբները ամենաշատն են նվաճել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի (16), ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի (10), ՈՒԵՖԱ Սուպերգավաթի (13) և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթի (5) տիտղոսները:

Լա Լիգան ամենաճանաչված պրոֆեսիոնալ սպրորտային լիգաներից մեկն է աշխարհում, միջին հաճախականությունը 2014-15 մրցաշրջանում կազմել է 26,741 հանդիսատես: Այն վեցարորդ ամենաշատ հանդիսատես ունեցող ազգային սպրոտային լիգան է աշխարհում և չորրորդ ամենաշատը ֆուտբոլում Բունդեսլիգայից Պրեմիեր Լիգայից և Հնդկական Սուպեր Լիգայից հետո[2][3][4]:

Մրցույթի ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ակումբ խաղում է մյուս բոլոր ակումբների հետ երկուական անգամ` տանը և մրցակցի խաղադաշտում, ընդամենը 38 խաղ: Հաղթանակի համար ակումբը վաստակում է երեք միավոր, ոչ ոքիի դեպքում մեկ միավոր և պարտության դեպքում զրո մավոր: Մրցաշրջանի ավարտին ամենաշատ միավոր վաստակած ակումբը դառնում է մրցաշջանի արդյուքում:

Ակումբների փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Լիգայի վերջին երեք ակումբները տեղափոխվում են Սեգունդա Դիվիզիոն: Սեգունդա Դիվիզիոնի լավագույն երկու ակումբ դուրս են գալիս Լա Լիգա, իսկ երրորդ ակումբը որոշվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղ գրաված ակումբների միջև, փլեյ օֆֆ ձևաչափով: Հետևյալ աղյուսակում ներկայացված են պատմականորեն Լա Լիգային մասնակցած ակումբների քանակը.

 
  • 1929–1934: 10 ակումբ
  • 1934–1941: 12 ակումբ
  • 1941–1950: 14 ակումբ
  • 1950–1971: 16 ակումբ
  • 1971–1987: 18 ակումբ
  • 1987–1995: 20 ակումբ
  • 1995–1997: 22 ակումբ
  • 1997–Ներկա. 20 ակումբ

Ակումբներ դիրքը հավասար միավորների դեպքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե երկու կամ ավելի ակումբներ ունեն հավասար միավոր, ապա գործում են հետևյալ կանոններ[5]:

  • Եթե բոլոր ակումբները խաղացել են միմյանց դեմ երկուական անգամ.
    • Եթե հավասարությունը երկու ակումբների միջև է, ապա հաշվի է առնվում երկու ակումբների միջև խաղերում գոլային տարբերությունը, առանց հաշվի առնելու մրցակցի հարկի տակ խփած գոլերի կանոնը)
    • Եթե հավասարությունը երկուսից ավել ակումբների միջև է, ապա հաշվի է առնվում այդ ակումբների միջև կայացած խաղեր հետևյալ հերթականությամբ.
      • ա) միմյանց միջև հանդիպումների միավորներ
      • բ) միմյանց միջև հանդիպումների գոլային տարբերություն
      • գ) միմյանց միջև հանդիպումների խփած գոլերի քանակ
  • Եթե ակումբները դեռևս չեն խաղացել երկուական անգամ, ապա դիրքերը որոշելիս հաշվի են առնվում.
    • ա) ընդհանուր գոլային տարբերություն
    • բ) ընդհանուր խփված գոլերի քանակ
  • Եթե դեռևս հավասարություն է, ապա որոշվում է արդար խաղի կանոնների օգնությամբ[6]: Դրանք են`
    • Դեղին քարտ 1 միավոր
    • Մեկ խաղի ընթացքում երկու դեղին քարտ 2 միավոր
    • ուղղակի կարմիր քարտ 3 միավոր
    • Գլխավոր մարզիչի կամ անձնակազմի գլխավոր անդամներից մեկի որակազրկում 5 միավոր
    • երկրպագուների անկարգություն` թեթև 5 միավոր, լուրջ 6 միավոր, շատ լուրջ 7 միավոր
    • մարզադաշտի փակում, 10 միավոր
    • եթե մրցույթի կոմիտեն չեղյալ է համարում զգուշացումը, ապա միավորը նույնպես չեղյալ է համարվում.
  • Եթե նորից հավասարություն է, ապա անցկացվում է վերախաղարկություն չեզոք մարզադաշտում:

Որակավորում եվրոպական մրցաշարերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսելոնան ընդդեմ Շալկե 04-ի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա 2008-ի ժամանակ

Լա Լիգայի առաջին չորս ակումբները որակավորվում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա: Առաջինից երրորդ տեղ գրաված ակումբները ուղղակի որակավորվում են խմբային փուկ, իսկ չորրորդ ակումբը` որակավորման փլեյ օֆֆ փուլ: Հինգերորդ և վեցերորդ տեղ գրաված ակումբները Կոպա դել Ռեյի հաղթողի հետ միասին որակավորվում են ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա: Եթե Կոպա դել Ռեյի եզրափակչի զույգը Լիգայում զբաղեցրել է մինչև վեցերորդ տեղը, ապա Եվրոպայի լիգայի երրորդ ուղեգիրը տրվում է յոթերորդ տեղ զբաղեցրած ակումբին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականի ապրիլին Արենաս դե Գետխո ակումբի տնօրեն Խոսե Մարիա Աչայի մոտ առաջինը հղացավ Իսպանիայում ազգային լիգայի ստեղծման գաղափարը: Երկար քննարկումներից հետո Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան համաձայնեց ստեղծել առաջնություն, որի մասնակիցների քանակը պետք է լիներ 10 ակումբ: Առաջին առաջնությունը անցկացվեց 1929 թվականին: Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, Ատլետիկ Բիլբաոն, Ռեալ Սոսիեդադը, Արենաս դե Գետխոն և Ռեալ Յունիոնը ընտրվեցին որպես նախկինում Կոպա դել Ռեյի հաղթողներ, Ատլետիկո Մադրիդը, Էսպանյոլը և Եվրոպան ընտրվեցին որպես Կոպա դել Ռեյի եզրափակչի մասնակիցներ, իսկ Ռասինգ Սանտանդերը որակավորվեց հատուկ մրցույթի արդյունքներով: Հիմնադիր ակումբներից միայն երեքը չեն լքել Լա Լիգան, դրանք են Ռեալ Մադրիդը, Բարսելոնան և Ատլետիկ Բիլբաոն:

1930-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Բարսելոնան հաղթեց առաջին 1929 թվականի մրցաշրջանում, իսկ Ռեալ Մադրիդը հաղթեց 1932 և 1933 թվականների մրցաշարերում, 1930-ականների ամենահաջողված ակումբը Ատլետիկ Բիլբաոն էր, որը Պրիմերա Դիվիզիոնի չեմպիոն դարձավ 1930, 1931, 1934 և 1936 թվականներին: Նրանք նաև զբաղեցրին երկրորդ տեղը 1932 և 1933: 1935 թվականին չեմպիոն դարձավ Ռեալ Բետիսը, որը այդ ժամանակ կոչվում էր Բետիս Բալոմպիե, ինչը նրանց միակ տիտղոսն է մինչ օրս: Պրիմերա Դիվիզիոնի խաղերը չեղարկվեցին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում:

1937 թվականին Հանրապետության տարածքի ակումբները, որտեղ մասնակցում էին երկու ակումբ Մադրիդից, մասնակցեցին Միջերկրյածովյան Լիգային և Բարսելոնան դարձավ չեմպիոն: Յոթանասուն տարի անց՝ 2007 թվականի սեպտեմբերի 28-ին, Բարսելոնան դիմեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ճանաչել այդ տիտղեսը Լա Լիգայի տիտղոս: Մինչ այդ Լևանտեն դիմել էր ֆեդերացիային Կոպա դե լա Էսպանա Լիբրեի հաղթանակը ճանաչել Կոպա դել Ռեյի մրցանակ: Սակայն իսպանական ֆուտբոլի ղեկավար անձը դեռևս չի կազմակերպել քննարկում այս հարցերով:

1940-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Լա Լիգան վերականգնվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո Ատլետիկո Ավասիոնը (ներկայումս Ատլետիկո Մադրիդ), Վալենսիան և Սևիլյան համարվում էին ուժեղագույն ակումբները: Ատլետիկոյին թույլ տրվեց մասնակցել 1939-40 մրցաշրջանին Ռեալ Օվիեդոյի փոխարեն, քանի որ վերջինիս տնային տաշտը ավերվել էր պատերազմի ժամանակ: Ակումբը տարավ իր առաջին հաղթանակը և կրկնեց այն 1941 թվականին: Մինչդեռ այլ ակումբներ ունեին շատ կորուստներ պատերազմի ընթացքում, Ատլետիկոյի կորուստները համեմատաբար քիչ էին: Վալենսիայի նախապատերազմական թիմից շատերը մնացին հետպատերազմական շրջանում և Վալենսիային տարան չեմպիոնության 1942, 1944 և 1947 թվականներին: Նրանք նաև երկրորդն էին 1948 և 1949 թվականներին: Սևիլյան նույնպես ապրեց իր ոսկե ժամանակաշրջանը` ավարտելով երկրորդ տեղում 1940 և 1942 թվականներին և միակ հաղթանակը տարավ 1946 թվականին: Տասնամյակի վերջում հզորացավ Բարսելոնան, որը հաղթեց Լա Լիգայում 1945, 1948 և 1949 թվականներին:

Ալֆրեդո դի Ստեֆանո, Պուշկաշ, Կուբալա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ արգենտինացի Ալֆրեդո դի Ստեֆանոն Ռեալ Մադրիդի առաջատար ֆուտբոլիստներից էր 1950-ական թվականներին:

Չնայած Ատլետիկո Մադրիդը, նախկինում հայտնի որպես Ատլետիկո Ավասիոն, դարձավ չեմպիոն 1950 և 1951 թվականներին` խաղալով Կատենաչչո Էլենիո Էրերա գլխավորությամբ, 1950-ականներին սկսվեց Բարսելոնա/Ռեալ Մադրիդի առավելությունը: 1930-ական, 1940-ական և 1950 ական թվականներին նրանք ունեին խիստ սահմանափակումներ օտարերկրյա ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցում: Առավելագույնը ակումբները ունենում էին երեք օտարերկրացի ֆուտբոլիստ, ինչը նշանակում էր, որ նվազագույնը ութ տեղացի ֆուտբոլիստ պետք է խաղային ամեն խաղում: 1950-ականներին այս կանոնը շրջանցեցին Ռեալ Մադրիդը և Բարսելոնան` քաղաքացիություն շնորհելով Ալֆրեդո դի Ստեֆանոյին, Ֆերենց Պուշկաշին և Լադիսլավ Կուբալային: Կուբալայի ջանքերով Բարսելոնան նվաճեց տիտղոսը 1952 և 1953 թվականներին: Դի Ստեֆանոյի, Պուշկաշի և Ֆրանսիսկո Խենտոյի օգնությամբ Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ական թվականների 2-րդ կեսին: Մադրիդը առաջին անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն որպես Ռեալ Մադրիդ 1954 թվականին և պաշտպանեց տիտղոսը 1955 թվականին: Նրանք նաև հաղթեցին 1957 և 1958 թվականներին և աս ընթացքում միայն մեկ մրցաշրջան կարողացավ կորզել Ատլետիկ Բիլբաոն: Այս ընթացքում Ռեալ Մադրիդը նաև տիրեց Եվրոպական գավաթին անընդմեջ հինգ անգամ:

Մադրիդի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-ից 1980 թվականներին Լա Լիգայի առաջատարն էր Ռեալ Մադրիդը` դառնալով չեմպիոն 14 անգամ, չնայած Եվրոպական գավաթում նրանք հաղթեցին միայն 1966 թվականին:

Ռեալ Մադիդրը դարձավ Լա Լիգայի հաղթող հինգ անգամ անընդմեջ 1961-ից 1965 թվականներին, կրկնակի երեք անգամ անընդմեջ (1967–1969 և 1978–1980): Այս ժամանակաշրջանում միայն Ատլետիկո Մադրիդը կարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Ռեալին` դառնալով չեմպիոն 1966, 1970, 1973 և 1977 թվականներին: Այլ ակումբներից չեմպիոն կարողացավ դառնալ Վալենսիան 1971 թվականին և Յոհան Կրոյֆի Բարսելոնան 1974 թվականին:

1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի հաղթարշավն ավարտվեց 1981 թվականին, երբ Ռեալ Սոսիեդադը նվաճեց իր առաջին տիտղոսը: Նրանք հաջողությունը կրկնեցին 1982 թվականին և նրանց հաղթարշավը շարունակեց մեկ այլ բասկյան ակումբ Ատլետիկ Բիլբաոն, որը հաղթեց 1983 և 1984 թվականներին: Թերի Վենեյբլսսի գլխավորությամբ Բարսելոնան դարձավ չեմպիոն 1985 թվականին, որից հետո հինգ անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ Ռեալ Մադրիդը (1986–1990), ակումբը մարզում էր Լեո Բենհակեր և ակումբի կազմում խաղում էին Հուգո Սանչեսը և լեգենդար ֆուտբոլիսնտր, ինչպիսիք էին Էմիլիո Բուտրագենիո, Մանուել Սանչիսը, Մարտին Վասկեսը, Միչելը և Միգել Պարսեդան:

1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Կրոյֆը վերադարձավ Բարսելոնա 1988 թվականին և կազմեց լեգենդար Երազանքների թիմը: Կրոյֆը մարզեց այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Խոսեպ Գվարդիոլան, Խոսե Մարի Բակերոն, Չիկի Բեգիրիստայնը, Յոն Անդոնի Կայկոեչեան, Ռոնալդ Կումանը, Միքայել Լաուդրուպը, Ռոմարիոն և Խրիստո Ստոիչկովը: Այս թիմը հաղթեց Լա Լիգայում չորս անգամ 1991-ից 1994 թվականներին և Եվրոպական գավաթը 1992 թվականին: Լաուդրուպը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ և օգնեց նրանց առաջ անցնել Բարսելոնայից 1995 թվականին: Ատլետիկո Մադրիդը իններորդ անգամ դարձավ չեմպիոն 1996 թվականին, իսկ Ռեալ Մադրիդը տիրացավ մրցանակին 1997 թվականին: Կրոյֆի հաջողությունից հետո Բարսելոնայի մարզիչ դարձավ մեկ այլ հոլանդացի Այաքսի նախկին մարզիչ Լուի վան Գալը, ով ակումբ բերեց Լուիշ Ֆիգու, Լուիս Էնրիկեին և Ռիվալդոյին: Բարսելոնան նրա գլխավորությամբ հաղթեց Լա Լիգայում 1998 և 1999 թվականներին:

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր դար մուտ գործելիս Լա Լիգայի գլխավոր մրցակիցներն էին Բարսելոնան և Ռեալ Մադրիդը: 1993-ից 2004 թվականներին Դեպորտիվո Լա Կորունյան ավարտեց լավագույն եռյակում տասն անգամ, ինչը Ռեալից և Բարսելոնայից լավ արդյունք էր, իսկ 2000 թվականին Խավիեր Իրուրետայի գլխավորությամբ նրանք դարձան իններորդ ակումբը, որը դարձավ Լա Լիգայի հաղթող: Ռեալ Մադրիդը դարձավ Լա Լիգայի հաղթող 2001 և 2003 թվականներին, բացի այդ նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան 2000 և 2002 թվականներին, իսկ 2007 թվականին նրանք 30-րդ անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն: Այս ընթացքում երկու անգամ Լա Լիգայում հաղթեց Վալենսիան, բացի այդ Վալենսիան Հեկտոր Կուպերի գլխավրությամբ դուս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2000 և 2001 թվականներին: Նրան հաջորդած Ռաֆայել Բենիտեսը հաղթեց Լա Լիգայում 2002 և 2004 թվականներին և ՈՒԵՖԱ գավաթը 2004 թվականին: 2004-05 մրցաշջանում տեղի ունեցավ Բարսելոնայի վերադարձը, որում հանդես էր գալիս Ռոնալդինիոն և նվաճեցին իրենց առաջին տիտղոսը նոր դարում: Այս հաջողությունը կրկնեցին նաև հաջորդ` 2005-06 մրցաշջանում: Աշխարհահռչակ ֆուտբոլիստների շնորհիվ, ինչպիսիք էին Ռաուլը, Ռուդ վան Նիստելռոյը և Գոնսալո Իգուաինը, Ռեալ հաղթեց Լա Լիգայում 2006-07 և 2007-08 մրցաշրջաններում: Խոսեպ Գվարդիոլայի Երազանքների թիմը, որտեղ խաղում էին Լիոնել Մեսսին, Չավի Էռնանդեսը և Անդրես Ինիեստան, Բարսելոնան երեք անգամ անընդմեջ դարձավ Լա Լիգայի հաղթող (2008–09, 2009–10 և 2010–11):

2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011–12 մրցաշջանում Ռեալ Մադրիդը նվաճեց Լա Լիգայի իր 32-րդ տիտղոսը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ` հաղթահարելով ռեկորդային 100 միավորի սահմանագիծը և դառնալով 121 գոլի հեղինակ, 32 տնային և 16 մրցակցի հարկի տակ հաղթանակներով: Բարսելոնան Տիտո Վիլանովայի գլխավորությամբ նույնպես հաղթահարեց 100 միավորի սահմանագիծը հաջորդ` 2012-13 մրցաշրջաններում: Ատլետիկո Մադրիդը դառնալով 2013-14 մրցաշրջանի հաղթող, նվաճեց տիտղոսը 18 տարի ընդմիջումից հետո և առաջին տիտղոսը 2003-04 մրցաշրջանից հետո, որը չէին հաղթել Ռեալ Մադրիդը կամ Բարսելոնան: Բարսելոնան հաղթեց 2014-15 և 2015-16 մրցաշրջաններում: Ռեալ Մադրիդը վերադարձրեց տիտղոսը Զինեդին Զիդանի գլխավորությամբ 2016-17 մրցաշրջանում:

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանարյան կղզիներ

Ներկա մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարում են 20 ակումբներ, ներառյալ 17 ակումբ 2016-17 մրցաշջանից և երեք ակումբ Սեգունդա դիվիզիոնից: Երկու ակմումբ Սեգունդայից տեղափոխվեցին ուղղակի (Լևանտե և Ժիրոնա), իսկ երրոդ ակումբը դարձավ Խետաֆեն, որը հաղթեց Փլեյ օֆֆում:

Մարզադաշտեր և վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Վայր Մարզադաշտ Տարողունակություն
Ալավես Վիտորիա Մենդիսոռոսա 19 840[7]
Ատլետիկ Բիլբաո Բիլբաո Սան Մամես 53 289[8]
Ատլետիկո Մադրիդ Մադրիդ Վանդա Մետրոպոլիտանո 68 000[9]
Բարսելոնա Բարսելոնա Կամպ Նոու 99 354[10]
Սելտա Վիգո Վիգո Բալաիդոս 29 000[11]
Դեպորտիվո Լա Կորունյա Լա Կորունյա Էստադիո Ռիասոր 32 912[12]
Էյբար Էյբար Իպուրուա 7083[13]
Էսպանյոլ Բարսելոնա Կոռնելյա-Էլ Պրատ 40 500[14]
Խետաֆե Խետաֆե Կոլիսեում Ալֆոնսո Պերես 17 000[15]
Ժիրոնա Ժիրոնա Մոնտիլիվի 13 500[16]
Լաս Պալմաս Լաս Պալմաս Գրան Կանարիա 33 111[17]
Լեգանես Լեգանես Բատերքյու 10 922[18]
Լևանտե Վալենսիա Սիուդադ դե Վալենսիա 26 354[19]
Մալագա Մալագա Լա Ռոսալեդա 30 044[20]
Ռեալ Բետիս Սևիլյա Բենիտո Վիլյամարին 60 720[21]
Ռեալ Մադրիդ Մադրիդ Սանտյագո Բերնաբեու 81 044[22]
Ռեալ Սոսիեդադ Սան Սեբաստիան Անոետա 32 000[23]
Սևիլյա Սևիլյա Ռամոն Սանչես Պիսխուան 42 714[24]
Վալենսիա Վալենսիա Մեստալիա 49 500[25]
Վիլյառեալ Վիլյառեալ Էստադիո Էլ Մադրիգալ 24 890[26]

Լա Լիգայի ակումբները Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Մադրիդը ընդդեմ Բորուսիա Դորտմունդի 2013 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում:

Լա Լիգան ներկա դրությամբ Եվրոպական լիգաների ՈՒՖԱ դասակարգման աղյուսակում առաջինն է, որի հիմքում ընկած է Լա Լիգայի ակումբների կատարողականը վերջին հինգ տարիներին, երկրորդ տեղում գերմանական Բունդեսլիգան է, իսկ երրորդ տեղում` անգլիական Պրեմիեր Լիգան[27]:

Եվրոպական ֆուտբոլում Լա Լիգայից ամենահաջողակներն են Ռեալ Մադրիդը, Բարսելոնան և Վալենսիան: Այս երեք ակումբները Սևիլյայի և Ատլետիկոյի հետ միասին միակ իսպանական ակումբներն են, որոնք նվաճել են եվրոպական մրցանակներ: Դեպորտիվո Լա Կորունյան մասնակցել է Չեմպիոնների լիգայի մրցաշարին հինգ մրցաշրջան անընդմեջ, իսկ 2003-04 մրցաշրջանում դուրս է եկել կիսաեզրափակիչ[28]:

2005-06 մրցաշրջանում Բարսելոնան հաղթեց Չեմպիոնների լիգայում և Սևիլյան հաղթեց ՈՒԵՖԱ գավաթում` դարձնելով Լա Լիգան առաջին լիգան, որը իրականացրեց եվրոպական «երկյակ» 1997 թվականից հետո: 2015 թվականի օգոստոսի 25-ին Լա Լիգան դարձավ միակ լիգան, որի հինգ ակումբներ որակավորվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլ (Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Սևիլյա և Վալենսիա):

Չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ ըստ ակումբների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Չեմպիոն 2-րդ տեղ Մրցաշրջաներ
Ռեալ Մադրիդ
33
22
1932, 1933, 1954, 1955, 1957, 1958, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1967, 1968, 1969, 1972, 1975, 1976, 1978, 1979, 1980, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995, 1997, 2001, 2003, 2007, 2008, 2012, 2017
Բարսելոնա
24
23
1929, 1945, 1948, 1949, 1952, 1953, 1959, 1960, 1974, 1985, 1991, 1992, 1993, 1994, 1998, 1999, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013, 2015, 2016
Ատլետիկո Մադրիդ
10
8
1940, 1941, 1950, 1951, 1966, 1970, 1973, 1977, 1996, 2014
Ատլետիկ Բիլբաո
8
7
1930, 1931, 1934, 1936, 1943, 1956, 1983, 1984
Վալենսիա
6
6
1942, 1944, 1947, 1971, 2002, 2004
Ռեալ Սոսիեդադ
2
3
1981, 1982
Դեպորտիվո Լա Կորունյա
1
5
2000
Սևիլիա
1
4
1946
Ռեալ Բետիս
1
1935

Բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակ[29] ամբողջական պատկերն է բոլոր հանդիպումները հաշվի առած այդ թվում միավորները և գոլերը սկսած Լա Լիգայի հիմնադրման 1929 թվականից: Աղյուսակը կազմված է 2016-17 մրցաշրջանը հաշվի առած[30]: Թավատառով ակումբները հանդես են գալիս Լա Լիգայի 2017-18 մրցաշրջանում:


Դիրք Ակումբ Մրց Մ ԱՀ Հ Ո Պ ԽԳ ԲԳ 1-ին 2-րդ 3-րդ 4-րդ 5-րդ 6-րդ Ընդ Նորամուտ Սկսած/
Վերջին
Լավ
1 Ռեալ Մադրիդ 86 4385 2762 1647 552 563 5947 3140 33 23 8 8 3 4 79 1929 1929 1
2 Բարսելոնա 86 4262 2762 1581 560 621 5900 3114 24 25 12 12 4 6 83 1929 1929 1
3 Ատլետիկո Մադրիդ 80 3442 2614 1241 598 775 4534 3309 10 8 16 9 7 6 56 1929 2002–03 1
4 Վալենսիա 82 3386 2664 1187 616 861 4398 3469 6 6 10 11 10 7 50 1931–32 1987–88 1
5 Ատլետիկ Բիլբաո 86 3368 2762 1209 633 920 4631 3700 8 7 10 5 8 10 49 1929 1929 1
6 Սևիլյա 73 2819 2408 990 531 887 3680 3373 1 4 4 5 12 6 32 1934–35 2001–02 1
7 Էսպանյոլ 82 2792 2626 948 608 1070 3609 3889 4 5 2 5 16 1929 1994–95 3
8 Ռեալ Սոսիեդադ 70 2573 2302 864 577 861 3228 3230 2 3 2 5 4 3 19 1929 2010–11 1
9 Սարագոսա 58 2109 1986 698 522 766 2683 2847 1 4 5 4 4 18 1939–40 2012–13 2
10 Բետիս 51 1884 1728 606 440 682 2159 2492 1 2 3 4 4 14 1932–33 2015–16 1
11 Դեպորտիվո 45 1814 1530 563 392 575 2052 2188 1 5 4 1 1 12 1941–42 2014–15 1
12 Սելտա Վիգո 51 1789 1698 586 389 723 2278 2624 2 4 5 11 1939–40 2012–13 4
13 Վալյադոլիդ 42 1471 1466 463 384 619 1767 2180 1 1 1 3 1948–49 2013–14 4
14 Ռասինգ Սանտանդեր 44 1416 1428 453 336 639 1843 2368 1 1 2 1 5 1929 2011–12 2
15 Սպորտինգ Խիխոն 43 1389 1458 471 358 629 1753 2152 1 1 2 2 1 7 1944–45 2015–16 2
16 Օսասունա 37 1351 1318 426 327 565 1500 1834 2 2 2 6 1935–36 2016–17 4
17 Օվիեդո 38 1174 1192 408 292 492 1642 1951 3 2 2 4 11 1933–34 2000–01 3
18 Մալյորկա 27 1148 988 333 256 399 1182 1371 2 2 1 5 1960–61 2012–13 3
19 Լաս Պալմաս 33 1020 1096 367 242 487 1347 1746 1 1 1 1 1 5 1951–52 2015–16 2
20 Վիլյառեալ 17 970 646 266 172 208 892 789 1 1 2 3 2 9 1998–99 2013–14 2
21 Մալագա 16 771 608 204 159 245 755 837 1 1 2 1999–00 2008–09 4
22 Գրանադա 23 667 742 218 175 349 819 1157 2 2 1941–42 2011–12 6
23 Ռայո Վալիեկանո 17 662 652 189 148 305 760 1088 1977–78 2015–16 8
24 Էլչե 21 606 678 203 180 295 750 1022 1 1 2 1959–60 2014–15 5
25 Խետաֆե 12 553 456 147 112 197 520 633 1 1 2004–05 2015–16 6
26 Դեպորտիվո Մալագա 20 543 647 186 171 290 666 926 1949–50 1989–90 7
27 Հերկուլես 20 538 628 184 149 295 716 1050 1 4 5 1935–36 2010–11 5
28 Տեներիֆե 13 510 494 155 128 211 619 744 2 2 1961–62 2009–10 5
29 Մուրսիա 18 445 586 145 143 298 607 992 1940–41 2007–08 11
30 Ալավես 12 421 380 125 81 174 458 623 1 1 1930–31 2016–17 6
31 Լևանտե 11 416 402 113 95 194 430 632 1 1 1963–64 2015–16 6
32 Սալամանկա 12 375 423 123 102 198 422 581 1974–75 1998–99 7
33 Սաբադել 14 353 426 129 95 202 492 720 1 1 2 1943–44 1987–88 4
34 Կադիս 12 343 448 104 127 217 393 662 1977–78 2005–06 12
35 Լոգրոնես 9 293 346 96 92 158 291 489 1987–88 1996–97 7
36 Կաստելյոն 11 285 334 103 79 152 419 588 1 2 3 1941–42 1990–91 4
37 Ալբասետե 7 277 270 76 76 118 320 410 1991–92 2004–05 7
38 Ալմերիա 6 242 228 62 56 110 244 366 2007–08 2014–15 8
39 Կորդովա 9 230 282 82 63 137 285 430 1 1 1962–63 2014–15 5
40 Կոմպոստելա 4 190 160 52 45 63 199 241 1994–95 1997–98 10
41 Ռեկրեատիվո 5 188 186 50 46 90 202 296 1978–79 2008–09 8
42 Բուգոս 6 168 204 59 50 95 216 310 1971–72 1979–80 12
43 Պոնտևեդրա 6 150 180 53 44 83 165 221 1963–64 1969–70 7
44 Նումանսիա 4 148 152 37 37 78 155 253 1999–00 2008–09 17
45 Էյբար 3 132 114 35 27 52 139 167 2014–15 2014–15 10
46 Արենաս 7 107 130 43 21 66 227 308 1 3 4 1929 1934–35 3
47 Ռեալ Բուրգոս 3 96 114 26 44 44 101 139 1990–91 1992–93 9
48 Գիմնաստիկ 4 91 116 34 16 66 181 295 1947–48 2006–07 7
49 Էքստրեմադուրա 2 83 80 20 23 37 62 117 1996–97 1998–99 17
50 Մերիդա 2 81 80 19 24 37 70 115 1995–96 1997–98 19
51 Ալկոյանո 4 76 108 30 16 62 145 252 1945–46 1950–51 10
52 Խեան 3 71 90 29 13 48 121 183 1953–54 1957–58 14
53 Ռեալ Յունիոն 4 56 72 21 14 37 153 184 1 1 1929 1931–32 6
54 ԱԴ Ալմերիա 2 52 68 17 18 33 71 116 1979–80 1980–81 10
55 Եվրոպա 3 42 54 18 6 30 97 131 1929 1930–31 8
56 Լիեդա 2 40 68 13 14 41 70 182 1950–51 1993–94 16
57 Լեգանես 1 35 38 8 11 19 36 55 2016–17 2016–17 17
58 Խերես 1 34 38 8 10 20 38 66 2009–10 2009–10 20
59 Կոնդալ 1 22 30 7 8 15 37 57 1956–57 1956–57 16
60 Ատլետիկո Տիտուան 1 19 30 7 5 18 51 85 1951–52 1951–52 16
61 Կուրտուրալ Լեոնեսա 1 14 30 5 4 21 34 65 1955–56 1955–56 15
62 Ժիրոնա 1 2017–18 2017–18

Լիգայի կարգավիճակ 2015-16 դրությամբ.

Լա Լիգա 2015-16
Սեգունդա Դիվիզիոն 2015-16
Սեգունդա Դիվիզիոն B 2015-16
Տերցերա Դիվիզիոն 2015-16
Ռեգիոննալ դիվիզիոններ
Կորոշվի
Ակումբներն այլևս գոյություն չունեն

Ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ԵՄ ֆուտբոլստների մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Լիգայում ֆուտբոլիստները կարող են ստանալ քաղաքացիություն, եթե եկել են այլ երկներից: Եթե ֆուտբոլիստները չունեն եվրոպական արմատներ, նրանք կարող են ստանալ քաղաքացիություն հինգ տարի խաղալուց հետո: Որոշ դեպքերում նրանք կարող են ունենալ եռաքաղաքացիություն, օրինակ Լեո Ֆրանկոն, ով ծնվել էր Արգենտինայում, ուներ իտալական ծագում և ստացավ իսպանական անձնագիր` խաղալով Լա Լիգայում հինգ տարուց ավել:

Անհատական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև2008-09 մրցաշրջանը Լա Լիգան չի սահմանել որևէ պաշտոնական անգատական մրցանակներ: 2008-09 թվականից Լիգան սահմանեց անհատական LFP մրցանակներ անհատ ֆուտբոլիստների համար

Նահատական մրցանակներից ամենահեղինակավորները Marca պարբերականի կողմից սահմանած չորս մրցանակներն են, որոնցից Պիչիչի մրցանակը տրվում է լավագույն ռմբարկուին, Ռիկարդո Սամոռա մրցանակը դարպասապահին, ով ամենաքիչ գոլն է բաց թողել միջին հաշվով, Ալֆրեդո դի Ստեֆանո մրցանակը, որի դափնեկրին ընտրում են և համարում բոլոր առումներով լավագույն ֆուտբոլիստ և Սառա մրցանակը տրվում է լավագույն իսպանացի ռմբարկուին:

2013-14 մրցաշրջանից Լա Լիգան նաև սահմանել է Ամսվա լավագույն մարզիչ և ամսվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակները:

Տրանսֆերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Լա Լիգայի ֆուտբոլիստը, որը տրանսֆերային ռեկորդի հեղինակ դարձավ Լուսի Սուարեսն էր 1961 թվականին, ով Բարսելոնայից տեղափոխվեց Ինտեր Միլան £152,000 դիմաց: Տասներկու տարի անց Յոհան Կրոյֆի համար Բարսելոնան ռեկորդային £922,000 վճարեց Այաքսին: 1982 թվականին Բարսելոնան նոր ռեկորդ սահմանեց` Դիեգո Մարադոնայի համար Բոկա Խունիորսին վճարելով £3 միլիոն[31]: Ռեալ Բետիսը թարմացրեց աշխարհի ռեկորդը 1998 թվականին` Դենիլսոնի համար Սան Պաուլոյին վճարելով £21.5 միլիոն[32]:

Վերջին վեց տրանսֆերային ռեկորդներից չորսը պատկանում են Ռեալ Մադրիդին` պայմանագիր կնքելով Լուիշ Ֆիգուի, Զինեդին Զիդանի, Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի հետ: Վերջինիս համար Ռեալը վճարեց £85.3 միլիոն (€103.4 միլիոն / $140 միլիոն):

Ֆուտբոլիսների ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

21 մայիս 2017-ի դրությամբ
Դիրք Ազգ Անուն Ակումբ Տարիներ Գոլեր Խաղեր Միջին
1 Արգենտինա Լիոնել Մեսսի Բարսելոնա 2004– 349 382 0.9
2 Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու Ռեալ Մադրիդ 2009– 285 265 1.2
3 Իսպանիա Տելմո Սառա Ատլետիկ Բիլբաո 1940–1955 251 278 0.9
4 Մեքսիկա Հուգո Սանչես Ատլետիկո Մադրիդ, Ռեալ Մադրիդ և Ռայո Վալեկանո 1981–1994 234 347 0.7
5 Իսպանիա Ռաուլ Ռեալ Մադրիդ 1994–2010 228 550 0.4
6 Իսպանիա Ալֆրեդո դի Ստեֆանո Ռեալ Մադրիդ և Էսպանյոլ 1953–1966 227 329 0.7
7 Իսպանիա Սեզար Ռոդրիգես Գրանադա, Բարսելոնա, Կուլտուրալ Լեոնեսա և Էլչե 1939–1955 223 353 0.6
8 Իսպանիա Կուինի Սպորտինգ Խիխոն և Բարսելոնա 1970–1987 219 448 0.5
9 Իսպանիա Պաինյո Սելտա, Ռեալ Մադրիդ և Դեպորտիվո 1943–1956 210 278 0.8
10 Իսպանիա Էդմունդո Ալվարես Վալենսիա և Ալկոյանո 1939–1950 195 231 0.8

Ամենաշատ հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

16 մայիս 2016-ի դրությամբ
Դիրք Ազգ Անուն Տարիներ Հանդիպումներ Գոլեր
1 Իսպանիա Անդոնի Սուբիսարետա 1981–1998 622 0
2 Իսպանիա Ռաուլ 1994–2010 550 228
3 Իսպանիա Էուսեբիո Սակրիստան 1983–2002 543 36
4 Իսպանիա Ֆրանցիսկո Բույո 1980–1997 542 0
5 Իսպանիա Մանուել Սանչիս 1983–2001 523 32
6 {Իսպանիա Իկեր Կասիլյաս 1999–2015 510 0
7 Իսպանիա Չավի Էռնանդես 1998–2015 505 58
8 Իսպանիա Միքել Սոլեր 1983–2003 504 12
9 Իսպանիա Ֆեռնանդո Եռո 1987–2003 497 104
10 Իսպանիա Խոսե Մարիա Բակերո 1980–1997 483 139

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LaLiga and Santander strike title sponsorship deal»։ LaLiga։ 21 July 2016։ Վերցված է 21 July 2016 
  2. «Attendances in India, China and the USA catching up with the major European leagues»։ World Soccer։ Վերցված է 2016-05-25 
  3. «India » Indian Super League 2015 » Attendance » overall»։ worldfootball.net։ Վերցված է 2016-05-25 
  4. «European football statistics»։ 2008 
  5. «Reglamento General de la RFEF 2010 (Artículo 201.2) (page 138)» (Spanish)։ RFEF։ 7 June 2010։ Վերցված է 23 June 2010 
  6. «Criterios de puntuación del juego limpio» (Spanish)։ RFEF։ 30 October 1998։ Վերցված է 18 May 2010 
  7. «Instalaciones» (իսպաներեն)։ Deportivo Alavés։ Վերցված է 29 May 2016 
  8. «Athletic Club - San Mamés (2013)»։ Athletic Club։ Վերցված է 10 April 2016 
  9. «Wanda Metropolitano»։ StadiumDB։ Վերցված է 20 March 2016 
  10. «Camp Nou - FC Barcelona»։ FC Barcelona։ Վերցված է 4 March 2016 
  11. «Celta de Vigo - CLUB»։ Real Club Celta de Vigo։ Վերցված է 8 April 2016 
  12. «Riazor»։ Deportivo de La Coruña։ Վերցված է 18 May 2017 
  13. «Capacity of Ipurua stands at 7,083»։ SD Eibar։ 3 February 2017 
  14. «RCDE Stadium - Ficha Técnica»։ RCD Espanyol։ Վերցված է 9 May 2016 
  15. «Datos Generales»։ Getafe CF։ Վերցված է 16 May 2016 
  16. «Campanya abonats 17/18» (կատալաներեն)։ Girona FC։ Վերցված է 1 July 2017 
  17. «Estadio de Gran Canaria»։ UD Las Palmas։ Արխիվացված օրիգինալից-ից 10 May 2016-ին։ Վերցված է 25 April 2016 
  18. «Instalaciones - Leganés - web oficial» (իսպաներեն)։ CD Leganés։ Վերցված է 2 April 2017 
  19. Superdeporte։ «El Ciutat de Valencia estrena lavado de cara para Europa - Superdeporte»։ www.superdeporte.es։ Վերցված է 2017-06-30 
  20. «ESTADIO LA ROSALEDA»։ Málaga CF։ Վերցված է 25 April 2016 
  21. «New features for Benito Villamarín Stadium»։ www.realbetisbalompie.es (անգլերեն)։ Վերցված է 2017-06-29 
  22. «Santiago Bernabéu Stadium»։ Real Madrid C.F.։ Վերցված է 7 March 2016 
  23. «El estadio - Real Sociedad de Fútbol»։ Real Sociedad։ Վերցված է 25 April 2016 
  24. «Sevilla Fútbol Club - La entidad»։ Sevilla FC։ Վերցված է 10 April 2016 
  25. «Camp de Mestalla» (իսպաներեն)։ Վերցված է 30 June 2017 
  26. «2011/12 UEFA Champions League statistics handbook - Clubs continued»։ UEFA 
  27. «UEFA ranking of European leagues»։ Bert Kassies։ May 2011 
  28. «UEFA club competitions press kit (.PDF archive, page 23)»։ UEFA Official Website։ Վերցված է 25 August 2006 
  29. «Clasificación Histórica Liga BBVA»։ LFP։ 21 June 2016։ Վերցված է 21 June 2016 
  30. All Time Table of Spanish team in La Liga Rsssf.com
  31. «Gareth Bale: The history of the world transfer record»։ BBC Sport։ 1 September 2013։ Վերցված է 22 November 2014 
  32. «World Cup winner Denilson on trial at Bolton Wanderers»։ Daily Mail։ 6 January 2009։ Վերցված է 22 November 2014