Jump to content

Աթլետիկ Բիլբաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ատլետիկ Բիլբաոից)
Աթլետիկ Բիլբաո
Ամբողջական անուն Athletic Club Bilbao
Մականուն(ներ) Առյուծներ
Հիմնադրում 1898
Երկիր  Իսպանիա
Մարզադաշտ Սան Մամես
Տարողունակություն 40 000
Նախագահ Իսպանիա Խոսու Ուրուտիա
Մարզիչ Իսպանիա Մարսելինյո Գարսիա Տորալ
Կայք
Լիգա Լա Լիգա
2018-19 8-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Աթլետիկ Բիլբաո (իսպ.՝ Athletic Club de Bilbao), իսպանական ֆուտբոլային ակումբ Բիլբաո քաղաքից (Բասկերի երկիր)։ Հանդես է գալիս Լա Լիգայում 1928 թվականից ի վեր։ 8 անգամ դարձել է Լա Լիգայի հաղթող։ Ընդհանուր մրցանակների թվով ակումբը չորրորդն է Իսպանիայում զիջելով «Ատլետիկոյին», «Ռեալ Մադրիդին» և «Բարսելոնային»։ Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ միասին այն եզակի ակումբներից է, որոնք չեն լքել Լա Լիգան։ Բիլբաոյի «Աթլետիկն» ունի նաև կանանց ակումբ, որը 4 անգամ հաղթել է Իսպանիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում։

Բիլբաո ՖԱ, Աթլետիկ ակումբ և Բիսկայա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աթլետիկ Ակումբը 1903 թվականին

Ֆուտբոլը Բիլբաոյում տարածում գտավ Բրիտանիայից եկած հանքափորների ու նավաշինարարների և վերադարձած ուսանողների շնորհիվ։

19-րդ դարի վերջին Բիլբաոն հանդիսանում էր կարևոր նավահանգիստ, որտեղ գտնվում էին նավաշինության գործարաններ և երկաթի հանքեր։ Այն հանդիսանում էր Իսպանիայի տնտեսության կարևորագույն կենտրոններից մեկը և որպես հետևանք այստեղ էին ուղևորվում բազմաթիվ ներգաղթյալ աշխատողներ։ Նրանց մեջ էին նաև հանքափորներ հյուսիսարևելյան Անգլիայից և նավաշինարարներ Սանդերլենդից, Սաութհեմփտոնից և Պորտսմուտից։ Բրիտանացի բանվորները իրենց հետ բերեցին նաև ֆուտբոլ խաղը։ 1890-ականների սկզբներին այս բանվորները հիմնեցին Բիլբաո ֆուտբոլային ակումբը։

Նույն ժամանակահատվածում բասկերի երեխաները մեկնում էին Մեծ Բրիտանիա ստանալու բարձր որակավորում ինժեներիայի և կոմերցիայի բնագավառում։ Այնտեղ նրանք հետաքրքրվում էին նաև ֆուտբոլով և, վերադառնալով հայրենիք, ֆուտբոլային հանդիպումներ էին կազմակերպում բրիտանացի բանվորների հետ։ 1898 թվականին ուսանողների պատկանող գիմնազիաներից մեկում հիմնադրեցին «Աթլետիկ» ակումբը՝ օգտագործելով անգլիական տերմիններ։ 1901 թվականին տեղի ունեցավ հանդիպում «Գարսիա» սրճարանում, որտեղ հաստատվեցին ձևական կանոններ։

1902 թվականին Բիլբաոյի երկու ակումբները միավորվեցին և վերանվանվեցին «Բիզկայա» ակումբ, որը մասնակցեց առաջին Կոպա դել Ռեյի մրցաշարին։ Նրանք վերադարձան գավաթով՝ հաղթելով Բարսելոնային եզրափակչում։ Դա էր երկու ակումբների միաձուլման հիմնական պատճառը։ Այդ նույն տարում Բասկ ուսանողները հիմնեցին նաև «Աթլետիկ Մադրիդ» ակումբը։ Այս ակումբը հետագայում վերանվանվեց «Ատլետիկո Մադրիդ»։ Ակումբի հիմնադրման տարեթիվը շատ ժամանակ քննարկումների թեմա է ֆուտբոլի պատմաբանների մոտ։ Ակումբը իր հիմնադրման ամսաթիվը համարում է 1898 թվականը, սակայն որոշ պատմաբաններ գտնում են, որ այն հիմնադրվել է 1901-ին կամ 1903-ին։

Ակումբի գույներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աթլետիկ Բիլբաոն» սկսեց խաղալ սեփական ձեռքով պատրաստված սպիտակ վերնաշապիկներով, բայց 1902-03 մրցաշրջանում առաջին պաշտոնական վերնաշապիկների գույները դարձան կիսասպիտակ, կիսաերկնագույն, որոնք կրկնօրինակել էին «Բլեքբերն Ռովերսից», որոնք նվիրել էր Խուան Մոզերը։ Ավելի ուշ Խուան Էլորդայ անունով մի երիտասարդ ուսանողի Բիլբաոյից, ով ծննդյան տոները անցկացնում էր Լոնդոնում, հանձնարարել էին գնել 25 նոր վերնաշապիկներ, բայց նա չկարողացավ ձեռք բերել բավական քանակությամբ։ Սպասելով Բիլբաո գնացող նավին դատարկ ձեռքերով՝ Էլորդայը որոշեց որ տեղի Սաութհեմփտոն ՖԱ ակումբի գույները համապատասխանում են Բիլբաո քաղաքի գույներին և գնեց նրանցից 50 վերնաշապիկ։ Մինչև Բիլբաո հասնելը ակումբի ղեկավարությունը արդեն որոշել էր անմիջապես փոխել ակումբի գույները և 1910 թվականից Աթլետիկ Բիլբաոյի պաշտոնական գուներն էին կարմիր-սպիտակը։ Էլորդայի գնած 50 վերնաշապիկներից 25-ը ուղարկեցին «Ատլետիկո Մադրիդին», որպես դուստր ակումբի։ Մինչև ակումբի մարզաշապիկների գույների փոխելը միայն մեկ ակումբ էր հանդես գալիս կարմիր-սպիտակ մարզաշապիկներով, դա «Սպորտինգ Խիխոնն» էր 1905 թվականից[1][2]։

Պիչիչիի կիսանդրին Սան Մամես մարզադաշտում:

Ակումբը մասնակցել է Արքայական գավաթի խաղարկություններին սկզբնական տարիներից։ Առաջին խաղարկության հաղթանակից հետո որպես Բիզկայա Ակումբ, արդեն 1903 թվականին ակումբը հաղթեց արդեն Աթլետիկ Բիլբաո անվանմամբ։ 1904 թվականին նրանք ճանաչվեցին հաղթող, քանի որ Մադրիդյան Էսպանյոլը չներկայացավ եզրափակիչ հանդիպմանը։ Կարճատև դադարից հետո նրանք նորից տիրացան գավաթին 1911-ին, որից հետո երեք անգամ անընդմեջ հաղթեցին մրցաշարը 1914-1916 թվականներին։ Ակումբի աստղ էր համարվում Պիչիչին, որը դարձավ Սան Մամես մարզադաշտում խփած առաջին գոլի հեղինակը նաև դարձավ հետ տրիկի հեղինակ 1915 թվականի եզրափակչում։ Ներկայումս Լա Լիգայի լավագույն ռմբարկուներին պարգևատրում են Պիչիչի տիտղոսով։

Առաջին Լա Լիգա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աթլետիկը» միակ բասկյան ակումբը չէր, երբ Լա Լիգան մեկնարկեց 1920 թվականին։ Կային նաև այլ ակումբներ, ինչպիսիք էին «Ռեալ Յունիոնը», «Արանես կլաբ դե Գետհիոն» և «Ռեալ Սոսյեդադը» որոնք նույնպես հանդես էին գալիս Լա Լիգայում։ Մինչև 1928 թվականը միայն այս չորս ակումբներն էին ներկայացնում Բասկերի երկիրը, 1930-ին նրանց միացավ «Դեպորտիվո Ալավեսը»։ Դա նշանակում էր, որ Լա Լիգայի մրցաշարին մասնակցող 10 ակումբներից 5-ը ներկայացնում էին Բասկերի երկիրը։

Ֆրեդ Պենտլանդի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին «Ռասինգ Սանտանդեր» ակումբից ժամանեց նոր մարզիչ, որի անունն էր Ֆրեդ Պենտլանդ։ 1923 թվականին նրա գլխավորությամբ ակումբը նվաճեց արքայական գավաթը։ Նա հեղափոխեց ակումբի խաղաոճը՝ նախապատվությունը տալով կարճ փոխանցումներով խաղին։ 1927 թվականին նա լքեց «Աթլետիկը» և ապա մարզեց «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Օվիեդոն» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ 1929 թվականին նա նորից ստանձնեց «Աթլետիկի» մարզչի պաշտոնը և նրա հետ 1930 և 1931 թվականներին նվաճեց Լա Լիգան և արքայական գավաթը միասին։ Նա նվաճեց արքայական գավաթը 4 անգամ անընդմեջ 1930-1933 թվականներին և գրավեց Լա Լիգայում երկրորդ հորիզոնականը 1932-ին և 1933-ին։ 1931 թ. «Աթլետիկը» հաղթեց «Բարսելոնային» 12–1 հաշվով, որը «Բարսելոնայի» ամենախոշոր պարտությունն է պատմության մեջ։

Ատլետիկո Բիլբաո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ակումբը վերանվանվեց «Ատլետիկո Բիլբաո», համաձայն Ֆրանկոյի հրամանի, որը արգելում էր ոչ իսպանական անվանումների օգտագործումը, ինչպես նաև ակումբում պետք է խաղային միայն Բասկ ֆուտբոլիստներ։ Այս նույն տարում տեղի ունեցավ Տելմո Սառայի նորամուտը։ Հաջորդ 13 մրցաշրջաններում նա «Ատլետիկոյում» հանդես գալով խփեց 294 գոլ, իսկ ազգային հավաքականի կազմում՝ 20 գոլ։ 1950-51 մրցաշրջանի ընթացքում խփելով 38 գնդակ նա 50 տարուց ավել մնում էր ռեկորդային մինչև որ նրա ռեկորդը գերազանցեց Մադրիդի «Ռեալի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս ժամանակաշրջանի մեկ այլ մեծագույն խաղացող էր Պանիզոն։ 1943 թ. ակումբը հաղթեց Լա Լիգան և գավաթը միասին, ինչպես նաև պահպանեց գավաթը 1944 և 1945 թվականներին։

1950-ականների սկզբներին «Ատլետիկոն» ուներ ուժեղ հարձակողական գիծ, որտեղ խաղում էին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Սառան, Պանիզոն, Ռաֆա Իրիոնդոն, Վենանսիոն և Ավգուստին Գայնզան։ Նրանք օգնեցին ակումբին հաղթել ևս մեկ Արքայական գավաթ 1950 թվականին։ Մարզիչ Ֆերդինանդ Դաուչիկի գալով ակումբի գործերը ավելի բարելավվեցին։ 1956 թ. նրանք նորից դարձան չեմպիոն և գավաթակիր և նվաճեցին գավաթը նաև 1955 և 1958 թվականներին։ 1956 թվականին նրանք առաջին անգամ մասնակցեցին եվրոգավաթներին, սակայն դուրս մնացին հետագա պայքարից պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին»։

1930-ականների, 1940-ականների և 1950-ականների ակումբի հաջողությունները օտարերկրյա ֆուտբոլիստներ ունենալու սահմանափակումներն էին։ Ակումբներում կարող էին հանդես գալ միայն 3 օտարերկրացի ֆուտբոլիստ, որը նշանակում էր որ 8 տեղացի խաղացող ստիպված էին խաղալ յուրաքանչյուր խաղում։ Մինչդեռ Ռեալ Մադրիդը և «Բարսելոնան» շրջանցեցին այս կանոնները՝ ընդունելով երկքաղաքացի ֆուտբոլիստների, որոնցից էին Ալֆրեդո դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկաշը, Խոսե Սանտամարիան և Լադիսլաո Կուբալան, «Ատլետիկոն» հետևեց սահմանափակման քաղաքականությանը և չունեցավ մանևրելու հնարավորություն։ 1960-ականներին, երբ առաջատար էր Ռեալ Մադրիդը, «Ատլետիկո Բիլբաոն» միայն կարողացավ տիրանալ Արքայական գավաթին 1969 թվականին։

Օտարերկրյա ակումբների նման, «Ատլետիկոն» օգտագործեց «Նախահոր կանոնը», ոը թույլ էր տալիս որոշ խաղացողների, որոնք ունեին Բասկյան արմատներ, խաղալ ակումբում։ Այն հնարավոր դարձրեց Բարսելոնայում ծնված Արմանդո Մերիոդոյին խաղալ ակումբում։ 1960-ականներին այլ խախացողներ ինչպիսիք էին Խեսուս Մարիա Պերեդան, Միգել Ջոնսը, և Խոսե Էուլոգիո Գարատեն նույնպես միացան ակումբին։ Մինչդեռ նրանցից ոչ ոք չէր ծնվել Բասկոնիայում, չնայած մեծացել էին Բասկերի երկրում և կարող էին համարվել բասկեր։ Գարատեն նույնիսկ ուներ Բասկ ծնողներ։

1970-ականները նույնպես հաջող չէին ակումբի համար, նրանք տիրացան միայն Արքայական գավաթին 1973 թվականին։ 1975 թվականի դեկտեմբերին Ռեալ Սոսիեդադի հետ խաղից առաջ «Ատլետիկոյի» խաղացող Իրիբարը և «Սոսեյդադի» ավագ Իգնասիո Կորտաբարիան տեղադրեցին Բասկերի երկրի դրոշը մարզադաշտի կենտրոնում։ Սա առաջին հասարակայնորեն տեղադրված դրոշն էր Ֆրանկոյի մահվանից հետո։ 1977-ին ակումբը հասավ ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Յուվենտուսին»։ Մինչև այժմ նրանք անվանվում են «Աթլետիկ Բիլբաո»։

Կլեմենտեի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ակումբի մարզիչ դարձավ Խավիեր Կլեմենտեն։ Կարճ ժամանակում նա ձևավորեց ամենահոջողակ թիմերց մեկը «Աթլետիկ Բիլբաոյի» պատմության մեջ։ Երիտասարդ ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Սանտիագո Ուրկիագան, Միգել դե Անդրեսը, Իզմայել Ուրտուբին, Էստանիսլաո Արգոտեն և Անտոնի Սուբիսարետան միացան վետերաններ Դանիին և Գոյկոեչեային։ Նրա պաշտոնավարման առաջին տարում «Աթլետիկը» Լա Լիգայում գրավեց 4-րդ տեղը։ 1983 թվականին նրա գլխավորությամբ ակումբը հաղթեց Լա Լիգան, իսկ 1984-ին՝ Լա Լիգան և Կոպա դել Ռեյը միասին։ 1985-ին և 1986-ին ակումբը զբաղեցրեց համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները։ Կլեմենտեի «Աթլետիկը» հայտնի էր իր ագրեսիվ խաղաոճով, որի շարժիչ ուժն էր Գոյկոեչեային։ Նա փակում էր երկու կիսապաշտպանների միաժամանակ և որպես արդյունք քննադատում էին «Ատլետիկոյին» փակ թիմ լինելու համար, սակայն արդյունավետ։

«Աթլետիկն» այլևս երբեք չունեցավ նման հաջողություններ, ինչպես Կլեմենտեի ժամանակ։ Այնպիսի հաջողակ մարզիչներ ինչպիսիք էին Խոսե Անխել Իրիբարը, Հովարդ Կենդալը, Յուպ Հայնկեսը և Խավիեր Իրուրետան անգամ մոտ չկանգնեցին Կլեմենտեի ձեռքբերումներին։

Ֆերնանդեսի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեմենտեից հետո «Աթլետիկի» ամենահաջողակ մարզիչն էր Լուիս Ֆեռնանդեսը, ով ստանձնեց պաշտոնը 1996 թվականին։ 1998 թվականին նրա գլխավորած ակումբը գրավեց Լա Լիգայում երկրորդ տեղը և մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։ Ֆեռնանդեսի միջոցով ակումբը ձեռք բերեց ավելի ճկուն քաղաքականություն, նրա ժամանակ ակումբին կարող էր օգնել յուրաքանչյուր ոք, որը ուներ Բասկյան ծագում։ Նրանցից էր Պատխի Ֆերեյրան Սալամանկայից և Բիուրունից, բրազիլացի ով գաղթել էր Բասկերի երկիր երիտասարդ տարիքում, խաղաց ակումբում 1980-ականների վերջում։ Չնայած այս քաղաքականությանը, երկու բասկեր՝ Բենջամինը և Ռոբերտո Լոպես Ուֆարտեն, ովքեր ունեին բասկ ծնողներ, չխաղացին ակումբում։

Ֆեռնանդեսի օրոք ակումբ տեղափոխվեցին Բիկսենտ Լիզարազուն, ով Ֆրանսիայում ծնված առաջին բասկ ֆուտբոլիստն էր, Իսմայել Ուրսայիսը և Խոսե Մարին։ «Ատլետիկը» նաև ներգրավում էր բասկյան այլ ակումբների խաղացողների, որի համար մեղադրվում էր «գողության» մեջ։ 1995 թվականին «Ատլետիկ» եկավ Խոսեբա Էչեբերիան տեղի Ռեալ Սոսիեդադ, չնայած ակումբների ակնհայտ թշնամանքին։ Նշված խաղացողները հետագայում դարձան ակումբի կորիզը։

Վերջին մրցաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատլետիկի երկրպագուները Սան Նամես մարզադաշտում

Վերջին մրցաշրջաններում «Ատլետիկը» տեղ էր զբաղեցնում հիմնականում մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում, իսկ 2005-2006 և 2006-2007 թվականների մրացաշրջաններում պայքար էր մղում բարձրագույն լիգայում մնալու համար։ 2006 թվականին, երբ Ատլետիկը Լա Լիգան լքելու վտանգի առաջ էր, 37-րդ փուլում իսկական գոյամարտ եղավ Դեպորտիվո լա Կորունյայի հետ խաղում, որում ակումբը մրցակցի հարկի տակ հաղթեց 2:1 հաշվով։ Խավիեր Կլեմենտեն երրորդ անգամ ստանձնեց ակումբի մարզիչի պաշտոնը 2005-ին, երբ ակումբը գտնվում էր վերջին հորիզոնականում։ Նա զգալիորեն ուժեղացրեց ակումբի պաշտպանական գիծը և արդյունքում կարողացավ բարելավել ակումբի վիճակը, չնայած դրան նա չմնաց մարզիչի պաշտոնում 2006-2007 մրցաշրջանում։ 2006–2007 մրցաշրջանը վատագույնն էր «Ատլետիկի» պատմության ընթացքում, մինչև վերջին տուրը ակումբը գտնվում էր վտանգավոր գոտում, վերջին տուրում հաղթելով «Լևանտեին» 2:0 հաշվով ակումբը կարողացավ միայն պահպանել իր տեղը բարձրագույն խմբում։ Ակումբի ղեկավարությունը գտնում էր, որ պահպանել իրենց տեղը Լա Լիգայում ավելի կարևոր է քան մրցանակները։ «Էլ Մունդո» պարբերականի 1990-ականներին կատարած հետազոտության արդյունքում պարզվել էր, որ «Ատլետիկի» երկրպագուների 76%-ի կարծիքով, ավելի լավ է լքել Լա Լիգան քան հրաժարվել ֆուտբոլիստների Բասկյան արմատներ ունենալու քաղաքականությունից։ «Ատլետիկի» կանանց ակումբը վերջին ժամանակներին ավելի հաջողակ էր, դառնալով Իսպանիայի 4-ակի չեմպիոն 2003-ից 2007 թվականանների ընթացքում։

2019 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Իսպանիա ԴՊ Ունաի Սիմոն
2 Ռումինիա ՊՇ Քրիստիան Գանյա
3 Իսպանիա ՊՇ Ունաի Նունյես
4 Իսպանիա ՊՇ Ինիգո Մարտինես
5 Իսպանիա ՊՇ Երայ Ալվարես
6 Իսպանիա ԿՊ Միկել Սան Խոսե
7 Իսպանիա ԿՊ Բենյատ Էչեբերիա
8 Իսպանիա ԿՊ Ունաի Լոպես
9 Իսպանիա ՀՐ Ինյակի Ուիլյամս
10 Իսպանիա ԿՊ Իկեր Մունիաին (Ավագ)
11 Իսպանիա ՀՐ Ինյիգո Կորդոբա
12 Իսպանիա ԿՊ Գաիսկա Լարասաբալ
13 Իսպանիա ԴՊ Յագո Էրերին
14 Իսպանիա ԿՊ Դանի Գարսիա
15 Իսպանիա ՊՇ Ինյիգո Լեկուե
Դիրք Խաղացող
16 Իսպանիա ԿՊ Միկել Վեսգա
17 Իսպանիա ՊՇ Յուրի Բերչիչե
18 Իսպանիա ՊՇ Օսկար դե Մարկոս (2-րդ ավագ)
19 Իսպանիա ԿՊ Իբաի Գոմես
20 Իսպանիա ՀՐ Արից Ադուրիս
21 Իսպանիա ՊՇ Անդեր Կապա
22 Իսպանիա ԿՊ Ռաուլ Գարսիա
23 Բոսնիա և Հերցեգովինա ՀՐ Կենան Կոդրո
24 Իսպանիա ՊՇ Միկել Բալենսիագա
25 Իսպանիա ՀՐ Ասյեր Վիլյալիբրե
29 Իսպանիա ՊՇ Դանիել Վիվիեն
30 Իսպանիա ՀՐ Գորկա Գուրուսետա
31 Իսպանիա ԴՊ Խոկին Էսկիետա
34 Իսպանիա ԿՊ Օյհան Սանսետ

Համազգեստի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1903 1910 1913 1950 1970 1982 1996 2004 2015

Մարզաշապիկների հովանավորներ և արտադրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակաշրջան[3] Մարզաշապիկ արտադրող[3] Մարզաշապիկի հովանավոր[3]
1982-1990 Adidas Չի եղել
1990-1999 Kappa
1999-2001 Adidas
2001-2008 100% Athletic
2008-2009 Petronor
2009-2013 Umbro
2013-2015 Nike
2015-2017 Kutxabank
2017-2023 New Balance
20-րդ դարի մարզիչները[4]
Տարի (1910–63)   Տարի (1963–00)
1910-14 Անգլիա Մր. Շեպարդ 1963-64 Իսպանիա Խուան Օչոանտեզանա
1914-15 Անգլիա Բիլի Բարնս 1964-65 Իսպանիա Անտոնիո Բարոշ (2րդ անգամ)
1915-19 Առանց մարզիչ 1965-68 Իսպանիա Ագուստին Գայնզա
1919-21 Անգլիա Բիլի Բարնս (2րդ անգամ) 1968-69 Իսպանիա Ռաֆայել Իրոինդո
1921-22 Անգլիա Մր. Բարտոն 1969-71 Անգլիա Ռոնի Ալեն
1922-25 Իսպանիա Խուան Արզուագա 1971-72 Իսպանիա Սալվադոր Արտիգաս
1925-26 Անգլիա Ռալֆ Կիրբի / Անգլիա Ֆրեդ Պենտլանդ 1972-74 Հարավսլավիա Միլորադ Պավիչ
1926-29 Հունգարիա Լիպո Հերցկա 1974-75 Իսպանիա Ռաֆայել Իրոինդո (2րդ անգամ)
1929-33 {{{2}}} Ֆրեդ Պենտլանդ (2րդ անգամ) 1975-79 Իսպանիա Կոլդո Ագուիրե
1933-35 Իսպանիա Պատրիցիո Գայսեդո 1979-81 Ավստրիա Հելմուտ Սենեկովիչ
1935-37 Անգլիա Վիլյամ Գարբուտ / Իսպանիա Ջ. Մ Օլաբարիա 1981 Իսպանիա Ինակի Սաեզ
1939-41 Իսպանիա Ռոբերտո Էչեվարիա 1981-86 Իսպանիա Խավիեր Կլեմենտե
1940-47 Իսպանիա Խուան Ուրքայզու 1986-87 Իսպանիա Խոսե Անսել Իրիբար
1947-49 Անգլիա Հենր Ջոն Բագե 1987-89 Անգլիա Հովարդ Կենդալ
1949-52 Իսպանիա Խոսե Իրարագորի 1989-90 Իսպանիա Տխետխու Ռոջո
1952-54 Իսպանիա Անտոնիո Բարիոս 1990-91 Իսպանիա Խավիեր Կլեմենտե (2րդ անգամ)
1955-57 Չեխոսլովակիա Ֆերդինանդ Դաչիկ 1991-92 Իսպանիա Ինակի Սաես (2րդ անգամ) / Իսպանիա Խեսուս Արանգուրեն
1957-58 Իսպանիա Բալտազար Ալբենիզ 1993-94 Գերմանիա Յուպ Հայնկես
1958-60 Իսպանիա Մարտիմ Ֆրանչիսկո 1994-95 Իսպանիա Խավիեր Իրուրետա / Իսպանիա Խոսե Մարիա Ամարորտու
1960-62 Իսպանիա Խուան Անտոնիո Իպինա 1995-96 Հարավսլավիա Դրագոսլավ Ստեպանովիչ
1962-63 Իսպանիա Անխել Զուբիետա 1996-00 Ֆրանսիա Լուիս Ֆերնանդես
21-րդ դարի մարզիչները[4]
Տարի Մարզիչներ
2000-01 Իսպանիա Տխետխու Ռոջո
2001-03 Գերմանիա Յուպ Հայնկես (2րդ անգամ)
2003-05 Իսպանիա Էռնեստո Վալվերդե
2005-06 Իսպանիա Խոսե Լուիս Մանդիլիբար / Իսպանիա Խավիեր Կլեմենտե (3րդ անգամ)
2006-07 Իսպանիա Ֆելիկս Սարուգարտե / Իսպանիա Խոսե Մանուել Էսնալ "Մանե"
2007-11 Իսպանիա Խոակին Կապարոս
2011-13 Արգենտինա Մարսելո Բիելսա
2013-17 Իսպանիա Էռնեստո Վալվերդե (2րդ անգամ)
2017-ներկա Իսպանիա Խոսե Անխել Սիգանդա
  • Բասկյան գավաթ
    • Հաղթող (1). 1935
  • Հյուսիսային առաջնություն
    • Հաղթող (17). 1914, 1915, 1916, 1920, 1921, 1923, 1924, 1925, 1926, 1928, 1929, 1931, 1932, 1933, 1934, 1939, 1940

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Agiriano, Jon. «Los Colores del Siglo (In Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Camisetas Inglesas (In Spanish)» (PDF). Athletic Club. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 http://www.athletic-club.net/pdfsrevista/234.pdf
  4. 4,0 4,1 «Athletic Club trainers». Athletic-club.net. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3–ին-ին.
  5. Note:The number of Copa wins Athletic Club have been credited with is disputed. The 1902 competition was won by Bizcaya, a team made up of players from Athletic Club and Bilbao FC. In 1903 these two clubs merged as Athletic Club. The 1902 cup is on display in the Athletic museum [1] and the club includes it in its own honours list.[2]. However LFP and RFEF official statistics do not include this as an Athletic win.
  6. Note:"Eva Duarte Cup" competition was the predecessor of the current "Spanish Supercup", because they face the league champion against the champion of the "Copa del Rey".
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթլետիկ Բիլբաո» հոդվածին։