Ռեալ Վալյադոլիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալյադոլիդ ՖԱ
Ամբողջական անուն Վալյադոլիդ ՖԱ (Real Valladolid

Club de Fútbol, S.A.D.)

Անվանում Վալյադոլիդ ՖԱ
Հիմնադրում 1928
Երկիր Իսպանիա
Քաղաք Վալյադոլիդ
Կայք
Լիգա Լա Լիգա
2012-13
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Վալյադոլիդ ՖԱ (իսպ.՝ Real Valladolid Club de Fútbol, S.A.D.), իսպանական ֆուտբոլային ակումբ Վալյադոլիդից։ Հիմնադրվել է 1928 թվականի հունիսի 20-ին, հանդես է գալիս Սեգունդա դիվիզիոնում, տնային խաղերն անց է կացնում Նուևո Խոսե Սորիլա մարզադաշտում, որը ունի 26.512 նստատեղ: Այն ներկայումս բոլոր ժամանակների Լա Լիգայի աղյուսակում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Յունիոն Դեպորտիվա դե Վալյադոլիդը 1927 թվականին

Ակումբը հիմնադրվել է Ռեալ Յունիոն Դեպորտիվա դե Վալյադոլիդև Դեպորտիվո Էսպանյոլ ակումբների ձուլումից: Վալյադոլիդը Լա Լիգայում առաջին անգամ հանդես է եկել 1947–48 մրցաշրջանում, որպես [Սեգունդա դիվիզիոն]]ի հաղթող: Հաջորդ տարի ակումբը հասել է Կոպա դել Ռեյի եզրափակիչ և Սանտյագու Բեռնաբեու մարզադաշտում պարտվեց Ատլետիկ Բիլբաոյին 4-1 հաշվով:

Մյուս տասը տարիները ակումբը անցկացրեց Սեգունդա դիվիզիոնում և միայն 1958-59 մրցաշրջանում մեկ մրցաշրջանով վերադարձավ Լա Լիգա:

Հաջորդ տարիները Վալյադոլիդը անցկացրեց հիմնականում Սեգունդա դիվիզիոնում, իսկ 1970-71 մրցաշրջանում հանդես եկավ երրորդ դիվիզիոնում, որը ցածրագունն էր իր պատմության մեջ: 1992-93 թվականին նորից բարձր տեղ զբաղեցրեց Սեգունդայում և վերադարձավ Լա Լիգա, որից միայն դուրս մնաց 2003-04 մրցաշրջանում: 1984 թվականին Վալյադոլիդը նվաճեց Իսպանիայի լիգայի գավաթը (առաջնությունը անցկացվել է 1980-ականների սկզբին)` հաղթելով Ատլետիկո Մադրիդին:

Վալյադոլիդը, 11 տարի մնալով Լա Լիգայում, լավագուն յոթերորդ հորիզոնականը զբաղեցրել է 1996–97 մրցաշրջանում, որի այդ ժամանակվա մարզիչն էր Ռաֆայել Բենիտեսը, ով մինչ այդ մարզում էր Ռեալ Մադրիդ Կաստիլիան, որտեղ շատ ֆուտբոլիստներ իր հետ բերել էր Վալյադոլիդ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]