Սպորտինգ Խիխոն
| Սպորտինգ | ||||
| Ամբողջական անուն | Real Sporting de Gijón, S.A.D. | |||
|---|---|---|---|---|
| Գույներ | Կապույտ, սպիտակ | |||
| Հիմնադրում | 1905 | |||
| Երկիր | ||||
| Տարողունակություն | 29,538 | |||
| Կայք | ||||
| Լիգա | Սեկունդա | |||
| 2016-17 | 18-րդ (տեղափոխվել է Սեգունդա դիվիզիոն) | |||
|
| ||||
Ռեալ Սպորտինգ դե Խիխոն Ս.Ա.Դ., առավել հայտնի Սպորտինգ Խիխոն կամ պարզապես Սպորտին, իսպանական ֆուտբոլային ակումբ Խիխոն քաղաքից, Աստուրիա։ Հիմնադրվել է 1905 թվականի հունիսի 1-ին, հանդես է գալիս Լա Լիգայում։ Մականունն է Los Rojiblancos իրենց մարզաշապիկների կարմիր և սպիտակ գույների պատճառով։ Տնային մարզադաշտն է Էլ Մոլինոն մարզադաշտը, որը Իսպանիայի ամենահին պրոֆեսիոնալ ֆուտբոլի դաշտն է, որը օգտագործվում է 1908 թվականից։ Հաճախ ակումբին կոչում են Ռեալ Սպորտինգ կամ պարզապես Սպորտինգ, ինչը հաճախ շփոթեցնում է Պորտուգալական Սպորտինգի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905–1940. առաջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը հիմնադրվել է 1905 թվականին Սպորտինգ Խիխոնես անվանմամբ, Անսելմո Լոպեսը եղել է ակումբի առաջին նախագահը։ Ակումբը առաջին հանդիպումը անցկացրել է 1907 թվականի օգոստոսի 18-ին Սպորտ Օվետենսեի դեմ[1]։ Քաղաքի մյուս ակումբների, ինչպիսիք են Խիխոն սպորտային ակումբը և Սպորտևա Խիխոնեսը, լուծարման պատճառով Սպորտինգը դարձավ քաղաքի հիմնական ակումբը[2]։ 1912 թվականին Ալֆոնսո XIII-ը ակումբին շնորհեց արքայական տիտղոս, նրա անվանման դիմաց սկսեց գրվել «Ռեալ╗ (իսպաներենից արքայական), այսպիսով ակումբը կոչվեց Ռեալ Սպորտինգ Կլաբ Խիխոնես[2]։
1914 թվականին Սպորտինգը հաղթեց իր առաջին Աստուրիայի տարածաշրջանի առաջնությունը, երկու տարի անց ակումբը ձեռք բերեց Էլ Մոլինոնմարզադաշտը, որտեղ Սպորտինգը սկսել էր հանդես գալ 1915 թվականից։ 1916 թվականի ապրիլի 2-ից ակումբը սկսեց կոչվել ներկայիս անվանումով` Ռեալ Սպորտինգ դե Խիխոն։ Հաղթելով տարածաշրջանի առաջնությունում 1917 թվականին ակումբը իրավունք ձեռք բերեց Կոպա դել Ռեյում հանդես գալու, սակայն դուրս մնաց առաջին փուլից` պարտվելով Արենաս դե Գետխոյին։
1921 թվականին Մանոլո Մինան դարձավ ակումբի առաջին ֆուտբոլիստը, ով ընդգրկվեց Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 1929 թվականին Սպորտինգը միացավ Սեգունդա դիվիզիոնին։ Առաջին մրցաշրջանը ակումբը ավարտեց չորրորդ հորիզոնականում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «1900–1910» (իսպաներեն). Sporting de Gijón. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
- 1 2 «1910–1920» (իսպաներեն). Sporting de Gijón. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «1920–1930» (իսպաներեն). Sporting de Gijón. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպորտինգ Խիխոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||