Սպորտինգ (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)
![]() | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Sporting Clube de Portugal | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Առյուծներ (պորտ.՝ Leões) Կանաչասպիտակներ (պորտ.՝ Verde-e-Brancos) "Արիստոկրատներ" (պորտ.՝ Varistocratas), լիսաբոնցիներ։ | |||
Հիմնադրում | 1906 | |||
Երկիր | ![]() | |||
Քաղաք | Լիսաբոն | |||
Մարզադաշտ | Ժոզե Ալվալադե, Լիսաբոն | |||
Տարողունակություն | 50 049 | |||
Նախագահ | ![]() | |||
Մարզիչ | ![]() | |||
Լիգա | Պրիմեյրա | |||
2021-2022 | 2-րդ | |||
|
«Սպորտինգ» (պորտ.՝ Sporting Clube de Portugal), պորտուգալական ֆուտբոլային ակումբ Լիսաբոն քաղաքից, որը հանդես է գալիս Լիգա Սագրիշում։ Հիմնադրվել է 1906 թվականի հուլիսի 1-ին։ Համարվում է երկրի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը։ Պորտուգալիայի 18-ակի չեմպիոն, Գավաթի 16-ակի հաղթող և Սուպերգավաթի 8-ակի մրցանակակիր։ Ակումբի տնային մարզադաշտը համարվում է «Ժոզե Ալվալադեն», որը տեղավորում է 50 049 հանդիսատես։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1906 թվականի հունիսի 1-ը ակումբի պաշտոնական հիմնադրման օրն է։ Սակայն ակումբի պատմությունը սկիզբ է առնում 1902 թվականից, երբ Ֆրանսիշկու և Ժոզե Մարիա Գավազու եղբայրները ստեղծեցին Sporting Club de Belas-ը։ Այդ կազմակերպությունում ֆուտբոլային սեկցիան չէր դիտարկվել, և նրա անդամները միայն մեկ անգամ խաղացին ցուցադրական ֆուտբոլային հանդիպում, տոնի ժամանակ, Սինտրա քաղաքում։ Երկու տարի անց ակումբի հիմքի վրա ստեղծված Campo Grande Football Clube-ը ֆուտբոլի հետ ոչ մի կապ չուներ, չնայած իր անվանը, և զբաղվում էր պարային երեկոների և պիկնիկների կազմակերպմամբ։ Արդյունքում այսպիսի դրությունը հանգեցրեց ակումբի 17 անդամների բողոքին՝ Ժոզե Ալվալադեի գլխավորությամբ, ովքեր 1906 թվականի ապրիլին որոշեցին դուրս գալ կազմից։ Երկուսուկես ամիս անց նրանց կողմից ստեղծվեց Sporting Club do Portugal-ը։ «Սպորտինգի» հիմնադրման մեջ մեծ դեր ունեցավ Ժոզե Ալավալադեի պապիկի ֆինանսական օգնությունը, փաստաբան Ալֆրեդու Աուգուշտու դաշ Նևեշ Օլտրեմանան։ Նորաստեղծ ակումբում բաժիններ ստեղծվեցին սպորտի տարբեր բնագավառներից, իսկ ակումբի հիմնադիրները, հիմնականում Օլտրեմանը, երազում էին այն բանի մասին, որ «Սպորտինգը» ժամանակի ընթացքում կդառնա Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկը։ «Սպորտինգի» հիմնադիրների պատվախնդրությունը ամրագրվեց ակումբի անվան մեջ, որտեղ քաղաքի նշումի հետ, ինչպես «Բենֆիկայինը», հետևում է ամբողջ երկրի անվանումը։

1907 թվականի փետրվարի 3-ին «Սպորտինգն» անցկացրեց իր առաջին ֆուտբոլային խաղը, որի ժամանակ ջախջախվեց «Կրուժ Նեգրայի» (պորտ.՝ Cruz Negra) կողմից՝ 1:5 հաշվով։ Հակառակորդ թիմի խաղացողների մի մասը հետագայում տեղափոխվեց «Սպորտինգ»։ Այդ նույն տարում թիմն ունեցավ զինանշան, գրասենյակ և մարզադաշտ։ Խորհրդանիշի հիմք վերցվեց կառավարության անդամներից մեկի՝ Ֆերնանդու դե Կաշտելու Բրանկուի ազգանվան խորհրդանիշը։ Խորհրդանիշում փոփոխվեց միայն գունավորումը՝ արծաթափայլ-կանաչ-սև։ 1907 թվականի դեկտեմբերի 1-ին «Սպորտինգն» առաջին անգամ հանդիպեց «Բենֆիկայի» հետ և հաղթեց 2:1 հաշվով։ Այդ նույն խաղում «Սպորտինգի» ֆուտբոլիստները առաջին անգամ խաղադաշտ դուրս եկան հաջորդական կանաչ և սպիտակ գծերով խաղաշապիկներով, ինչպես նաև սպիտակ շորտերով, որոնք 1915 թվականին փոխվեցին սևով։
1981-1982 մրցաշրջանում «Սպորտինգը» «ոսկե դուբլ» ձևակերպեց՝ անգլիացի մարզիչ Մալկոլմա Էլլիսոնի գլխավորությամբ հաղթելով ազգային առաջնությունը և գավաթը։ Թվում էր՝ ակումբը կրկին ուժ է հավաքում, սակայն 1980-ականների վերջը և 1990-ականների սկիզբը դարձավ «Սպորտինգի» պատմության ամենավատ շրջանը։
1992 թվականին «Սպորտինգի» նոր նախագահ Ժոզե Սոուզա Սինտրան ակումբ հրավիրեց Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Բոբբի Ռոբսոնին հույս ունենալով, որ նա կկարողանա կրկնել Էլլիսոնի ձեռքբերումը։ Ռոբսոնը «Սպորտինգում» աշխատեց ընդամենը 1,5 տարի, իսկ հետո նրան փոխարինեց Կարլուշ Կեյրուշը՝ Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչը։ Ակումբը ձգտում էր հասնել երբեմնի փառքին, երբ 1950-ական թվականներին 8 մրցաշրջանից 7-ում հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը։
2005 թվականի մայիսի 18-ին 2004-2005 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում «Սպորտինգը» պարտվեց «ԲԿՄԱ»-ին 1:3 հաշվով, որը անցկացվում էր «առյուծների» տնային մարզադաշտ Ժոզե Ալվալադեում։
Ելույթների Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին առաջնություններում Եվրոպայի ամենաստաբիլ ակումբը. երբեք 5-րդ հորիզոնականից ներքև չի հայտնվել։ Սակայն այդ ավանդույթը խախտվեց 2012-2013 մրցաշրջանում, երբ «առյուծները» Սագրիշ Լիգայում զբաղեցրեցին 7-րդ տեղը։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորտուգալիայի առաջնություն
Չեմպիոն (19)։ 1940/41, 1943/44, 1946/47, 1947/48, 1948/49, 1950/51, 1951/52, 1952/53, 1953/54, 1957/58, 1961/62, 1965/66, 1969/70, 1973/74, 1979/80, 1981/82, 1999/00, 2001/02, 2020/21:
2-րդ տեղ (24)։ 1921/22, 1924/25, 1927/28, 1932/33, 1934/35, 1938/39, 1939/40, 1941/42, 1942/43, 1944/45, 1949/50, 1959/60, 1960/61, 1967/68, 1970/71, 1976/77, 1984/85, 1994/95, 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09, 2013/14, 2015/16
3-րդ տեղ (25)։ 1935/36, 1936/37, 1937/38, 1945/46, 1954/55, 1962/63, 1963/64, 1971/72, 1974/75, 1977/78, 1978/79, 1980/81, 1982/83, 1983/84, 1985/86, 1989/90, 1990/91, 1992/93, 1993/94, 1996/97, 2002/03, 2003/04, 2004/05, 2010/11, 2014/15:
- Պորտուգալիայի գավաթ
- Պորտուգալիայի սուպերգավաթ
- Պորտուգալական լիգայի գավաթ
Տարածաշրջանային մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիսաբոնի չեմպիոն (18 - ռեկորդ). 1914/15, 1918/19, 1921/22, 1922/23, 1924/25, 1927/28, 1930/31, 1933/34, 1934/35, 1935/36, 1936/37, 1937/38, 1938/39, 1940/41, 1941/42, 1942/43, 1944/45, 1946/47:
- Լիսաբոնի գավաթ (31 - ռեկորդ)։ 1914/15, 1915/16, 1916/17, 1921/22, 1922/23, 1924/25, 1927/28, 1930/31, 1933/34, 1934/35, 1935/36, 1936/37, 1937/38, 1938/39, 1940/41, 1941/42, 1942/43, 1944/45, 1946/47 1947/48, 1948/49, 1949/50, 1961/62, 1963/64, 1965/66, 1970/71, 1984/85, 1990/91, 1991/92, 2012/13, 2013/14:
Եվրոպական մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթողների գավաթ
Հաղթող (1). 1963/64
Ֆինալիստ (1). 2004/05
- 1/4 եզրափակիչ (2). 1982/83
Ֆինալիստ (1). 1949
Գլխավոր մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիշկու Ստրոմպ (1916-1917)
Չարլի Բելլ (1919-1922)
Աուգուշտու Սաբո (1922-1924)
Յուլիուս Լելովտիչ (1925-1926)
Աուգուշտու Սաբո (1926-1927)
Ֆիլիպե դուշ Սանտուշ (1927-1928)
Չարլի Բելլ (1928-1930)
Ֆիլիպե դուշ Սանտուշ (1930-1931)
Արթուր Ջոն (1931-1933)
Ռուդոլֆ Յենի (1933-1934)
Ֆիլիպե դուշ Սանտուշ (1934-1935)
Վիլհելմ Պոսակ (1935-1937)
Յոժեֆ Սաբո (1937-1945)
Ժոակիմ Ֆերեյրա (1945)
Կանդիդու դի Օլիվեյրա (1945-1946)
Բոբ Կելլի (1946-1947)
Կանդիդու դի Օլիվեյրա (1947-1949)
Շանդոր Պայչ (1949-1950)
Ռենդոլֆ Հելլոուվեյ (1950-1953)
Ա. Կարդոզու (1953)
Ժուան Ժոակիմ Տավարիշ դա Սիլվա (1953-1955)
Ալեխանդրո Սկոպելլի (1955-1956)
Աբել Պիկաբեն (1956-1957)
Էնրիկե Ֆերնանդես Վիոլա (1957-1959)
Ֆերնանդու Վաշ (1959-1960)
Ալֆրեդո Գոնսալես (1960-1961)
Օտտո Գլորիա (1961)
Ժուկա (1961-1963)
Ժենտիլ Կարտոզու (1963-1964)
Անսելմու Ֆերնանդեշ (1964)
Ժան Լյուսյանո (1964)
Ժուկա (1964-1965)
Արմանդու Ֆերեյրա (1965)
Օտտո Գլորիա (1965-1966)
Ֆերնանդու Արժիլա (1966-1967)
Արմանդու Ֆերեյրա (1967)
Ֆերնանդու Կայադու (1967-1969)
Մարիու Լինու (1969)
Արմանդու Ֆերեյրա (1969)
Ֆերնանդու Վաշ (1969-1972)
Ռոննի Ալեն (1972)
Մարիու Լինու (1972-1974)
Ալֆրեդո դի Ստեֆանո (1974)
Օսվալդու Սիլվա (1974-1975)
Ֆերնանդո Ռիերա (1975)
Ժուկա (1975-1976)
Ջիմի ՀԵգան (1976-1977)
Պաուլու Էմիլիու (1977-1978)
Խոսե Ռոդրիգես Դիաս (1978)
Միլորադ Պավիչ (1978-1979)
Խոսե Ռոդրիգես Դիաս (1979)
Ֆերնանդու Մենդեշ (1979-1980)
Սրեչկո Ռադիշիչ (1980-1981)
Մալկոլմ Էլլիսոն (1981-1982)
Անտոնիու Օլիվեյրա (1982-1983)
Յոզեֆ Վենգլոշ (1983-1984)
Մարինյու (1984)
Ջոն Տոշակ (1984-1985)
Մանուել Պեդրու Գոմիշ (1985)
Մանուել Ժոզե (1985-1987)
Մարինյու (1987)
Կիտ Բարկինշոու (1987-1988)
Անտոնիու Մորայիշ (1988)
Պեդրո Ռոչա (1988-1989)
Վիտոր Դամաշ (ի. բ.) (1989)
Մանուել Ժոզե (1989)
Վիկտոր Դամաշ (ի. բ.) (1989)
Ռաուլ Ագուաշ (1989-1990)
Մարինյո Պերես (1990-1992)
Դոմինգես (1992)
Բոբբի Ռոբսոն (1992-1994)
Կարլուշ Կեյրոշ (1994-1996)
Օկտավիու Մաշադու (1996)
Ռոբեր Վասեժ (1996)
Օկտավիու Մաշադու (1996-1997)
Ֆրանսիշկու Վիտալ (1997)
Վիսենտե Կանտատորե (1997)
Կարլուշ Մանուել (1997-1998)
Միրկո Յոզիչ (1998-1999)
Ջուզեպպե Մատերացի (1999)
Աուգուշտու Ինասիու (1999-2001)
Մանուել Ֆերնանդեշ (2001)
Լասլո Բյոլյոնի (2001-2003)
Ֆերնանդու Սանտուշ (2003-2004)
Ժոզե Պեզեյրու (2004-2005)
Պաուլու Բենտու (2005-2009)
Կարլուշ Կարվախալ (2009-2010)
Պաուլու Սերժիու (2010-2011)
Ժոզե Կոուսեյրու (2011)
Դոմինգուշ Դոմինգուշ (2011-2012)
Ռիկարդու Սա Պինտու (2012)
Օկեանու դա Կրուշ (ի. բ.) (2012)
Ֆրանկ Վերկաուտերեն (2012-2013)
Ժեզուալդու Ֆերեյրա (2013)
Լեոնարդու Ժարդիմ (2013-2014)
Մարկու Սիլվա (2014-2015)
Ժորժի Ժեզուշ (2015-այժմ)
Հայտնի խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբի ռեկորդակիրներ խաղերի քանակով[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալները՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ:
# | País | Nome | Período | Jogos |
---|---|---|---|---|
1 | ![]() |
Իլարիու դա Կոնսենսայ | 1958-1973 | 453 |
2 | ![]() |
Մանուել Ֆերնանդեշ | 1975-1987 | 434 |
3 | ![]() |
Ժուան Ազևեդու | 1935-1952 | 407 |
4 | ![]() |
Մանուել Վաշկեշ | 1946-1958 | 355 |
5 | ![]() |
Անդերսոն Պոլգա[1] | 2003-2014 | 342 |
6 | ![]() |
Ժոզե Կարլուշ դա Սիլվա | 1962-1974 | 339 |
7 | ![]() |
Մանուել Վաշկեշ[2] | 1946-1958 | 334 |
8 | ![]() |
Վիկտոր Դամաշ | 1966-1976 и 1984-1989 | 332 |
9 | ![]() |
Ռուի Պատրիսիու[3] | 2006- | 329 |
10 | ![]() |
Ֆերնանդու Պեյրոտեու | 1937-1949 | 322 |
![]() |
Ալբանու | 1943-1957 |
Ակումբի լավագույն ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալները՝ 2014 թվականի հոկտեմբերի 18-ի տվյալներով:
# | Երկիր | Խաղացող | Ժամանակաշրջան | Գոլեր |
---|---|---|---|---|
1 | ![]() |
Ֆերնանդու Պեյրոտեու | 1937-1949 | 529[4] |
2 | ![]() |
Մանուել Ֆերնանդեշ | 1975-1987 | 342[5] |
3 | ![]() |
Անտոնիու Ժեզուշ Կորեյա | 1943-1953 | 254[6] |
4 | ![]() |
Մանուել Վաշկեշ | 1946-1958 | 225 |
5 | ![]() |
Մանուել Սուեյրու | 1934-1945 | 208 |
6 | ![]() |
Ռույ Ժորդան | 1977-1986 | 187[7] |
7 | ![]() ![]() |
Լիեդսոն | 2003-2011 | 174 |
8 | ![]() |
Ալբանու | 1943-1957 | 162 |
9 | ![]() |
Էրնեստու Ֆիգեյրեդու | 1960-1968 | 147 |
10 | ![]() |
Ժուան Լոուրենսու | 1964-1972 | 142 |
11 | ![]() |
Ժոզե Տրավասուշ | 1946-1959 | 129 |
«Սպորտինգի» խաղացողները միջազգային խոշոր մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջնություն | Մասնակիցներ |
---|---|
![]() |
![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() ![]() ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() |
![]() |
![]() ![]() ![]() |
![]() ![]() |
![]() ![]() |
![]() ![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
![]() ![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() ![]() |
![]() ![]() ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
![]() ![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() ![]() ![]() ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Anderson Polga :: Anderson Corrêa Polga ::
- ↑ Manuel Vasques :: Manuel Soeiro Vasques ::
- ↑ Rui Patrício :: Rui Pedro dos Santos Patrício :: Sporting
- ↑ «CRAQUE IMORTAL – PEYROTEO»։ Վերցված է 26 августа 2015
- ↑ «Biografias – Manuel Fernandes»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին։ Վերցված է 26 августа 2015
- ↑ «Biografias – Jesus Correia»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին։ Վերցված է 26 августа 2015
- ↑ «Biografias – Jordão»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին։ Վերցված է 26 августа 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт (պորտ.)
- Неофициальный сайт Archived 2007-10-10 at the Wayback Machine. (պորտ.)
|