Էսպանյոլ (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսպանյոլ
Rcd espanyol 180px.png
Ամբողջական անուն Reial Club Deportiu

Espanyol de Barcelona, S.A.D.

Մականուն(ներ) Periquitos (Թութակներ)
Blanquiazules (Սպիտակակապույտներ)
Հիմնադրում հոկտեմբերի 28, 1900
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա
Մարզադաշտ Կոռնելյա-Էլ Պրատ
Տարողունակություն 40,500
Նախագահ Չեն Յանշենգ
Մարզիչ Դավիթ Գալյեգո
Կայք
Լիգա Լա Լիգա
2018-19 7-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ
Էսպանյոլի մարզադաշտը՝ Կոռնելյա-Էլ Պրատը

Էսպանյոլ (կատ.՝ Reial Club Deportiu Espanyol de Barcelona, հայտնի է որպես RCD Espanyol կամ պարզապես Espanyol), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Իսպանիայի Բարսելոնա քաղաքից։ 1928 թվականից հանդես է գալիս իսպանական Լա Լիգայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսպանյոլը հիմնադրվել է 1900 թվականին, ի պատասխան կատալոնական «Բարսելոնայի»։ «Էսպանյոլ» անվանումը նշանակում է «Իսպանական», որով հիմնադիրները փորձել են շեշտել, որ այն հիմնադրվել է միայն ազգությամբ իսապանացիների կողմից։

Հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականի հոկտեմբերի 28-ին Անխել Ռոդրիգեսի (Ángel Rodríguez) ջանքերով հիմնադրվեց Արքայական սպորտային ակումբ «Էսպանյոլը»։ Սկզբնական շրջանում նրա մեջ միայն ֆուտբոլային ակումբն էր մտնում։ Ակումբը կազմված էր հիմնականում ուսանողներից, ովքեր տարված էին Անգլիայից եկած նոր խաղով։

Առաջին տարիներին ակումբը հանդես էր գալիս վառ դեղին մարզահագուստով, բայց 1910 թվականին ակումբի անվանումը «Club Español de Fútbol»-ից փոխվում է «Club Deportivo Español»-ի ,ինչի հետ մեկտեղ հագուստի գույնը դառնում է կապույտ՝ սպիտակ ուղղահայաց գծերով, ի պատիվ մեծն ծովակալ Ռոխեր դե Լյուրիայի։

1928 թվականից սկսում է հանդես գալ Լա Լիգայում, իսկ հաջորդ տարի նվաճում է իր առաջին Իսպանիայի Գավաթը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի Գավաթ
    • Հաղթող(4). 1929, 1940, 2000, 2006
    • Երկրորդ տեղ (5). 1911, 1915, 1941, 1947, 1957
  • Իսպանիայի Սուպերգավաթ
    • Երկրորդ տեղ (2). 2000, 2006
  • Էվա Դուարտեի Գավաթ
    • Երկրորդ տեղ (1). 1940
  • Սեգունդա Դիվիզիոն
    • Հաղթող (1). 1993–94
  • Մակայի Գավաթ
    • Հաղթող (1). 1902–03
  • Բարսելոնայի Գավաթ
    • Երկրորդ տեղ (1). 1902–03
  • Կատալոնիայի առաջնություն
    • Հաղթող (11). 1903–04, 1905–06, 1906–07, 1907–08, 1911–12, 1914–15, 1917–18, 1928–29, 1932–33, 1936–37, 1939–40
    • Երկրորդ տեղ (9). 1904–05, 1909–10, 1916–17, 1918–19, 1920–21, 1924–25, 1929–30, 1931–32, 1933–34
  • Կատալոնիայի Գավաթ
    • Հաղթող (6). 1994–95, 1995–96, 1998–99, 2005–2006, 2009–10, 2010–11
    • Երկրորդ տեղ (6). 1992–93, 1993–94, 2003–04, 2004–05, 2006–07, 2008–09, 2013–2014

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Իսպանիա ԴՊ Անդրես Պրիետո
2 Իսպանիա ՊՇ Պիպա
3 Իսպանիա ՊՇ Ադրիա Պեդրոսա
4 Իսպանիա ԿՊ Վիկտոր Սանչես (2-րդ ավագ)
5 Բրազիլիա ՊՇ Նալդո
6 Իսպանիա ՊՇ Լյուիս Լոպես
7 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՀՐ Ու Լեյ
8 Իսպանիա ԿՊ Անդեր Իտուռասպե
9 Արգենտինա ՀՐ Ֆակունդո Ֆերեյրա (վարձավճարով Բենֆիկայից)
10 Իսպանիա ԿՊ Սերխի Դարդեր
11 Իսպանիա ԿՊ Խավի Պուադո
12 Արգենտինա ՀՐ Ջոնաթան Կալյերի (վարձավճարով Դեպորտիվո Մալդոնադոյից)
13 Իսպանիա ԴՊ Դիեգո Լոպես
Դիրք Խաղացող
14 Իսպանիա ԿՊ Օսկար Մելենդո
15 Իսպանիա ԿՊ Դավիդ Լոպես (3-րդ ավագ)
16 Իսպանիա ՊՇ Խավի Լոպես (Ավագ)
17 Իսպանիա ՊՇ Դիդակ Վիլա
18 Ֆրանսիա ՊՇ Սեբաստիան Կորշիա (վարձավճարով Սևիլյայից)
19 Արգենտինա ՀՐ Պաբլո Պիատտի
20 Կոլումբիա ՊՇ Բերնարդո Էսպինոսա (վարձավճարով Ժիրոնայից)
21 Իսպանիա ԿՊ Մարկ Ռոկա
22 Արգենտինա ԿՊ Մատիաս Վարգաս
23 Իսպանիա ԿՊ Էստեբան Գրաներո
24 Իսպանիա ՊՇ Ֆերնարդո Կալերո
26 Իսպանիա ԿՊ Պոլ Լոսանո
31 Իսպանիա ՀՐ Վիկտոր Կամպուսանո

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]