Նալդո (ֆուտբոլիստ, ծնված 1988)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նալդո (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Նալդո
Edinaldo Gomes Pereira.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա և Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 25, 1988(1988-08-25)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Սանտու Անդրե, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 188 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էսպանյոլ
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2012 Բրազիլիա Ունիոն Սան-Ժուան ? (?)
2010  Բրազիլիա Պոնտե-Պրետա 34 (2)
2011  Բրազիլիա Կրուզեյրո 22 (0)
2012  Բրազիլիա Գրեմիո 16 (0)
2013 Իսպանիա Գրանադա 0 (0)
2013  Իտալիա Բոլոնյա 5 (0)
2013—2015 Իտալիա Ուդինեզե 16 (0)
2014—2015  Իսպանիա Խետաֆե 30 (0)
2015—2016 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 18 (0)
2016—2017 Ռուսաստան Կրասնոդար 14 (2)
2017—մ.հ. Իսպանիա Էսպանյոլ 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդինալդու Գոմես Պերեյրա (պորտ.՝ Edinaldo Gomes Pereira, ավելի հայտնի է որպես Նալդո (պորտ.՝ Naldo), օգոստոսի 25, 1988(1988-08-25)[1], Սանտու Անդրե, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Էսպանյոլ» ակումբի պաշտպան:

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նալդոն «Սպորտինգ» ակումբի կազմում
Նալդոն «Կրասնոդար» ակումբի կազմում

Նալդոն իր կարիերան սկսել է «Ունիոն Սան-Ժուան» ակումբում: 2010 թվականին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է բրազիլիական Սերիա Բ-ի «Պոնտե-Պրետա» ակումբ: 2011 թվականի ամռանը Նալդոն կրկին վարձավճարով տեղափոխվել է «Կրուզեյրո» ակումբ: Հունիսի 30-ին՝ «Վասկո դա Գամա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը բրազիլիական Սերիա Ա-ում[2]: Մեկ տարի անց Նալդոն վարձավճարով տեղափոխվել է նոր ակումբ՝ «Գրեմիո»: Մայիսի 20-ին «Վասկո դա Գամա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[3]:

2013 թվականի սկզբին Նալդոն տեղափոխվել է իսպանական «Գրանադա» ակումբ, սակայն անմիջապես վարձավճարով տեղափոխվել է իտալական «Բոլոնյա» ակումբ: Մարտի 10-ին «Ինտեր» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[4]:

Նույն թվականի ամռանը Նալդոն տեղափոխվել է «Ուդինեզե» ակումբ: Տրանսֆերի արժեքը կազմել է 500 հազար եվրո: Օգոստոսի 25-ին Հռոմի «Լացիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[5]: Դանիլոյի և Տոմ Էրտոյի հետ մրցակցության պատճառով Նալդոն առաջին մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 16 խաղ: 2014 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե» ակումբ: Սեպտեմբերի 14-ին՝ «Սևիլյա» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը իսպանական Լա Լիգայում[6]: 2015 թվականի ամռանը Նալդոն տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ» ակումբ: Օգոստոսի 9-ին Պորտուգալիայի Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Բենֆիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը «առյուծների» կազմում[7]։ և նոր թիմի հետ նվաճել է իր առաջին տիտղոսը Պորտուգալիայում: Օգոստոսի 14-ին՝ «Տոնդելա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սանգրիշի Լիգայում[8]:

2016 թվականի ամռանը Նալդոն տեղափոխվել է ռուսական «Կրասնոդար» ակումբ՝ ստորագրելով չորս տարվա պայմանագիր[9]: Տրանսֆերի արժեքը կազմել է 4,5 եվրո[10]: «Ուֆա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը ռուսական Պրեմիեր Լիգայում[11]: Սեպտեմբերի 18-ին «Ռոստով» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Կրասնոդար» ակումբի կազմում[12]:

2017 թվականի ամռանը Նալդոն տեղափոխվել է «Էսպանյոլ» ակումբ՝ պայմանագիր կնքելով մինչև 2020 թվականը[13]: «Սևիլյա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը՝ նոր ակումբի կազմում:

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Ունիոն Սան-Ժուան Պաուլիստա 2010 21 2 0 0 21 2
Ընդհանուր 21 2 0 0 21 2
  Բրազիլիա Պոնտե-Պրետա Սերիա Բ 2010 34 2 0 0 34 2
Ընդհանուր 34 2 0 0 34 2
  Բրազիլիա Կրուզեյրո Սերիա Ա 2011 22 0 0 0 0 0 22 0
Ընդհանուր 34 2 0 0 0 0 34 2
  Բրազիլիա Գրեմիո Սերիա Ա 2012 16 0 6 1 4 0 26 1
Ընդհանուր 16 0 6 1 4 0 26 1
Իսպանիա Գրանադա Պրեմիերա 2012/2013 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
  Իտալիա Բոլոնյա Լա Լիգա 2012/2013 5 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 5 0
Իտալիա Ուդինեզե Լա Լիգա 2013/2014 16 0 0 0 1 0 17 0
Ընդհանուր 16 0 0 0 1 0 17 0
  Իսպանիա Խետաֆե Պրեմիերա 2014/2015 30 0 2 0 32 0
Ընդհանուր 30 0 2 0 32 0
Պորտուգալիա Սպորտինգ Պրիմեյրա 2015/2016 18 0 3 0 6 0 27 0
Ընդհանուր 18 0 3 0 6 0 27 0
Ռուսաստան Կրասնոդար Ռուսաստանի Պրեմիեր-Լիգա 2016/2017 6 1 0 0 3 0 9 1
Ընդհանուր 6 1 0 0 3 0 9 1
Ամբողջ կարիերա 180 7 11 1 14 0 205 8

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Պորտուգալիա «Սպորտինգ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Васко да Гама VS. Крузейро 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011—06—30 
  3. «Васко да Гама VS. Гремио 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—05—20 
  4. «Интер VS. Болонья 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—03—10 
  5. «Лацио VS. Удинезе 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—08—25 
  6. «Севилья VS. Хетафе 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—09—14 
  7. «Бенфика VS. Спортинг Лиссабон 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-09 
  8. «Тондела VS. Спортинг Лиссабон 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-14 
  9. ««Краснодар» объявил о переходе защитника «Спортинга» Налдо» (ռուսերեն)։ sports.ru։ 2016-08-26 
  10. ««Краснодар» заплатил за Налдо 4,5 млн евро» (ռուսերեն)։ sports.ru։ 2016-08-31 
  11. «Уфа VS. Краснодар 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-14 
  12. «Краснодар VS. Ростов 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-09-18 
  13. ««Краснодар» объявил о переходе защитника Налдо в «Эспаньол»» (ռուսերեն)։ sports.ru։ 2017-08-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]