Խավի Պուադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավի Պուադո
իսպ.՝ Javier Puado Díaz
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խավիեր Պուադո Դիաս
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1998(1998-05-25)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 177 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 9
Պատանեկան կարիերա
2014-2017 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-2018 Իսպանիա Էսպանյոլ B 37 (13)
2018-ներկա Իսպանիա Էսպանյոլ 15 (0)
2019-2020   Իսպանիա Ռեալ Սարագոսա 21 (4)
0000 0 (0)
Ազգային հավաքական
2019-ներկա Կատալոնիա Կատալոնիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 20, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 13, 2020

Խավիեր "Խավի" Պուադո Դիաս (իսպ.՝ Javier Puado Díaz, մայիսի 25, 1998, Բարսելոնա, Իսպանիա) , իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի և Կատալոնիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Պուադոն միացել է «Էսպանյոլի» մանկապատանեկան թիմին 2014 թվականին[2]։ Թիմի երիտասարդական կազմում նա իր դեբյուտը նշել է 2016 թվականի օգոստոսի 20-ին Սեգունդա B դիվիզիոնի շրջանակներում կայացած «Լյագոստրեա ՖԱ»-ի դեմ խաղում[3]։

2016 թվականի օգոստոսի 28-ին «Վալնեսիայի» դեմ խաղում իսպանացին վնասվածք է ստացել, որի պատճառով խաղադաշտիղ բացակայել է 8 ամիս[4][5]։ Նա խաղադաշտ վերադարձավ հաջորդ տարվա մայիսի 14-ին՝ մասնակցելով «Սադաբելի» դեմ հանդիպման վերջին 24 րոպեներին.[6]։ Այդ հանդիպումն ավարտվեց 2-3 հաշվով՝ կատալոնական թիմի պարտությամբ։

2017 թվականի հունիսի 21-ին Պուադոն երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2022 թվականը[7]։ Հաջորդ մրցաշրջանի ընթացքում Սեգունդա B-ի շրջանակներում իսպանացին դարձել է 12 գոլի հեղինակ[8]։

Կատալոնական ակումբի հիմնական թիմի կազմում Խավին իր նորամուտի հանդիպումն անցկացրել է 2018 թվականի օգոստոսի 18-ին՝ մասնակցելով «Սելտա Վիգոյի» դեմ խաղին, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[9]։ Իր առաջին գոլը նա խփել է նոյեմբերի 1-ին Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած «Կադիս»-ի դեմ խաղում(1-2)[10]։

2019 թվականի նոյեմբերի 16-ին Խավիեր Պուադոն մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա»՝ փոխարինելու վնասվածք ստացած Ռաֆայել Դվամենային[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Պուադոն Կատալոնիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի մարտի 25-ին Ժիրոնայում կայացած Վենեսուելայի հավաքականի դեմ խաղում։ Այդ խաղում նա նաև դարձել է գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ Կատալոնիայի հավաքականի հաղթանակով[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուադոյի հայրը՝ Ֆրանցիսկոն նույնպես ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Իր կարիերայի մեծ մասը նա անցկացրել է Իսպանիայի երրորդ դիվիզիոնում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Puado, un "currante" de 19 años con sangre de futbolista» [Puado, a 19-year-old "eager beaver"] (իսպաներեն). Diario AS. 2017 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  3. «L'Espanyol B esgarrapa un punt contra el Llagostera (1–1)» [Espanyol B rescue a point against Llagostera (1–1)] (կատալաներեն). Betevé. 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Javi Puado, lesionado de gravedad» [Javi Puado, seriously injured] (իսպաներեն). RCD Espanyol. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Puado, la perla que vuelve a brillar con fuerza» [Puado, the pearl who is back shining strongly] (իսպաներեն). Diario La Grada. 2017 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Tres debuts y un regreso con gol en la despedida del filial, que perdió en Sabadell (3–2)» [Three debuts and one return with goal in the farewell of the reserves, which lost in Sabadell (3–2)] (իսպաներեն). Diario La Grada. 2017 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Javi Puado y Víctor Gómez, renovados» [Javi Puado and Víctor Gómez, renewed] (իսպաներեն). RCD Espanyol. 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Álex López, Pipa y Puado, jugadores de Primera» [Álex López, Pipa and Puado, Primera players] (իսպաներեն). Marca. 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  9. «Tablas para ir calentando» [Draw to start preparing] (իսպաներեն). Marca. 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Los suplentes del Cádiz sonrojan al Espanyol» [The reserves of Cádiz blush Espanyol] (իսպաներեն). Marca. 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «Javi Puado, cedido al R. Zaragoza» [Javi Puado, loaned to R. Zaragoza] (իսպաներեն). RCD Espanyol. 2019 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. Rogé, Albert (2019 թ․ մարտի 25). «Catalonia 2-1 Venezuela: Bojan and Puado help Gerard Lopez's side triumph at Montilivi». Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. Francisco Javier Puado պրոֆիլը BDFutbol կայքում. Retrieved 12 July 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]