Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքական
| Մականուն | La Vinotinto (Նռնագույնները) | ||
|---|---|---|---|
| Գլխավոր մարզիչ | Ֆեռնանդո Բատիստա | ||
| Թիմի ավագ | Tomás Rincón? | ||
| Ամենաշատ խաղեր | Խուան Արանգո (129) | ||
| Ռմբարկու | Խուան Արանգո (23) | ||
| Հիմնական մարզադաշտ | Պոլիդեպորտիվո Կաչամայ Էստադիո Խոսե Անտոնիա Անսոատեգի Էստադիո Պուեբլո Նուեվո | ||
| ՖԻՖԱ կոդ | VEN | ||
| ՖԻՖԱ դասակարգում | 58 | ||
| Ամենաբարձր դիրք | 29 (օգոստոս 2014) | ||
| Ամենացածր դիրք | 129 (նոյեմբեր 1998) | ||
| ԷԼՕ դասակարգում | 43 | ||
| Ամենաբարձր դիրք | 19 (հուլիսի 17, 2011) | ||
|
| |||
| Առաջին հանդիպում | |||
(Պանամա, Պանամա; փետրվարի 12, 1938) | |||
| Ամենախոշոր հաղթանակ | |||
(Կարակաս, Վենեսուելա; հունվարի 16, 1959) | |||
| Ամենախոշոր պարտություն | |||
(Ռոսարիո, Արգենտինա; օգոստոսի 10, 1975) | |||
| Կոպա Ամերիկա | |||
| Մասնակցություն | 17 (Առաջինը՝ 1967) | ||
| Ամենալավ արդյունք | 4-րդ տեղ, 2011 | ||
| Կայք | fvf.com.ve/categoria/seleccion-nacional-masculina | ||
Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականը (իսպ.՝ La selección de fútbol de Venezuela) ներկայացնում է Վենեսուելան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Տնային խաղերը հավաքականը անցկացնում է 3 հիմնական մարզադաշտերում՝ Պոլիդեպորտիվո Կաչամայ, Էստադիո Խոսե Անտոնիա Անսոատեգի և Էստադիո Պուեբլո Նուեվո[1]։
2018 թվականի դրությամբ Վենեսուելան միակ ԿՈՆՄԵԲՈԼ-ի հավաքականն է, որ ոչ մի անգամ չի որակավորվել Աշխարհի առաջնություններին։ Վենեսուելայի հավաքականը նաև ոչ մի անգամ չի հաղթել Ամերիկայի գավաթում և նրա լավագույն արդյունքը 4-րդ տեղն է։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Venezuela - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.