Սելտա Վիգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելտա
Ամբողջական անուն Սելտա Վիգո (Celta de Vigo CF)
Անվանում Սելտա
Հիմնադրում 1923
Երկիր Իսպանիա
Քաղաք Վիգո
Մարզադաշտ Բալաիդոս
Տարողունակություն 29.000[1]
Մարզիչ Կառլոս Մոուրիյո
Կայք
Լիգա Լա Լիգա
2016-17
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ռեալ Կլուբ Սելտա դե Վիգո ( Սելտա դե Վիգո արքայական ակումբ), կամ պարզապես Սելտա Վիգո կամ Սելտա, իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ տեղակայված Գալիսիայի Վիգո քաղաքում, որը ներկայումս հանդես է գալիս Լա Լիգայում: Ակումբը հիմնադրվել է 1923 թվականի օգոստոսի 23-ին Ռեալ Վիգո Սպորտինգ և Ռեալ Ֆորտունա ֆուտբոլային ակումբի միավորուման արդյունքում: Մականունն է Os Celestes (թարգմանաբար` երկնագույներ), քանի որ խաղում են երկնագույն մարզաշապիկներով և սպիտակ անդրավարտիքներով: Ակումբի տնային մարզադաշտը Բալաիդոսն է 29.000 նստատեղով[2]: Սելտայի անունը վերցված է Կելտերից, որոնք ապել ե տարածաշրջանում: Նրանց գլխավոր մրցակիցը Դեպորտիվո Լա Կորունյան է, որոնց հետ հանդիպումները կոչվում են Գալիսիական դերբի:

Սելտան երբեք չի հաղթել ոչ Լա Լիգայում, ոչ էլ Կոպա դել Ռեյում, չնայած երեք անգամ դուրս են եկել եզրափակիչ: Ակումբի լավագույն մրցաշրջաններից մեկը եղել է 1970-71 թվականների մրցաշրջանը, որի ընթացքում նրանք չեն պարտվել սեփական հարկի տակ և կոչվել են «հսկա սպանողներ»: Սելտան այդ մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ տեղը և որակավորվել ՈՒԵՖԱ գավաթ առաջին անգամ: Ակումբի բոլոր ժամանակների լավագույն դիրքը եղել է չորրորդ հորիզոնականը Լա Լիգայի 2002-03 մրցաշրջանում` որակավորվելով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2003-2004, որտեղից նրանց դուրս թողեց Արսենալը 1/8 եզրափակչում:

Ներկա կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

2017թ. փետրվարի 1-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Իսպանիա ԴՊ Սերխիո Ալվարեզ A4e-VCP-Coat.png
2 Իսպանիա ՊՇ Հուգո Մալյո Ավագ
3 Իսպանիա ՊՇ Անդրեու Ֆոնտաս A4e-VCP-Coat.png
4 Իսպանիա ԿՊ Պապե Դիոպ
5 Չիլի ԿՊ Մարսելո Դիազ
6 Սերբիա ԿՊ Նեմանյա Ռադոյա
7 Բելգիա ԿՊ Թեո Բոնգոնդա
8 Չիլի ԿՊ Պաբլո Հերնանդես
9 Շվեդիա ՀՐ Ջոն Գուիդետտի
10 Իսպանիա ՀՐ Յագո Ասպաս
11 Դանիա ԿՊ Պիոնե Սիստո
12 Գվադելուպա ԿՊ Կլաուդիո Բովյու
Դիրք Խաղացող
13 Իսպանիա ԴՊ Ռուբեն Բլանկո
15 Իսպանիա ԿՊ Ալվարո Լեմոս
16 Իսպանիա ԿՊ Խոսաբեդ (վարձավճարով Ֆուլհեմից)
17 Դանիա ԿՊ Էնդրյու Հյուլսագեր
18 Դանիա ԿՊ Դանիել Վասս
19 Իսպանիա ՊՇ Ջոնաթան Կաստրո
20 Իսպանիա ՊՇ Սերխի Գոմես
21 Իսպանիա ՊՇ Կարլես Պլանաս
22 Արգենտինա ՊՇ Գուստավո Կաբրալ A4e-VCP-Coat.png
23 Իսպանիա ԿՊ Խոսեպ Սենե
24 Արգենտինա ՊՇ Ֆակունդո Ռոնկալյա
25 Իտալիա ՀՐ Ջոզեպպե Ռոսսի (վարձավճարով Ֆիորենտինայից)


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]