Ատլետիկո Մադրիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլետիկո Մադրիդ
Bianco e Rosso a strisce con Triangolo Blu e Bianco con stelle Bianche.png
Ամբողջական անուն Club Atlético de Madrid S.A.D.
Մականուն(ներ) Colchoneros (Մատրասնիկներ),
Indios (Հնդկացիներ)
Անվանում Ատլետիկո Մադրիդ
Գույներ Կարմիր - կապույտ
Հիմնադրում 1903
Մարզադաշտ Վիսենտե Կալդերոն,
Մադրիդ
Տարողունակություն 54 851
Նախագահ Էնրիկե Սերեսո
Մարզիչ Դիեգո Սիմեոնե
Ավագ Գաբի
Կայք
Լիգա Լա Լիգա
2013-14 Լա Լիգա, 1
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ատլետիկո Մադրիդ (իսպ.՝ Club Atlético de Madrid), իսպանական ֆուտբոլային ակումբ՝ Մադրիդից։ Հիմնադրվել է 1903 թվականի ապրիլի 26-ին։ Այս ակումբն անվանում են «Los Colchoneros» իր մարզաշապիկի կարմիր և սպիտակ գծերի համար։ Թիմի մարզադաշտը «Վիսենտե Կալդերոնն» է, որը տեղավորում է 54.851 հանդիսական։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլետիկո դե Մադրիդ»-ն ամենահեղինակավոր և հանրահայտ իսպանական թիմերից է։ Ստեղծվել է 1903 թվականի ապրիլի 26-ին բասկ ուսանողների կողմից, որոնք սովորում էին Մադրիդում։

Մադրիդի «Ատլետիկոյի» հիմնական մարզաշապիկը հիմնադրման օրից կապույտ-սպիտակ էր։ Այն ժառանգվել էր թիմի մայր ակումբից՝ Բիլբաոյի «Ատլետիկից»։ 1911 թվականին մադրիդցիները փոխեցին իրենց խաղաշապիկի գույները։ Ամեն ինչ սկսվեց ակումբի ղեկավարներից մեկի՝ Խոան Էլորդույի Անգլիա կատարած ճամփորդությունից։ Անգլիայից նա պիտի «Ատլետիկի» և «Ատլետիկոյի» համար բերեր «Բլեքբերն Ռովերսի» կապույտ-սպիտակ մարզաշապիկը։ Խոան Էլորդուն շուտով լուրջ խնդրի առաջ կանգնեց։ «Բլեքբերն Ռովերսի» մարզաշապիկներից բավական քանակությամբ չգտնվեց ու քանի որ կողմնորոշվելու համար քիչ ժամանակ էր մնում, Էլորդուն վերցրեց այն ամենը ինչ գտավ՝ «Սաութհեմփթոնի» կարմիր-սպիտակ մարզաշապիկը։ Այդ օրվանից Մադրիդի «Ատլետիկոն» ունեցավ իր գույները։

21-րդ դարի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկոն 21-րդ դարում իր վերելքն ապրեց այն ժամանակ, երբ թիմը 2011 թվականին գլխավորեց Դիեգո Սիմեոնեն։ Ակումբը 2012 թվականի մայիսի 9-ին հաղթեց ՈւԵՖԱԵվրոպայի լիգան՝ պարտության մատնելով Ատլետիկ Բիլբաոյին 3-0 հաշվով։ Նույն թվականի օգոստոսի 31-ին Ատլետիկոն հաղթեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ 4-1 հաշվով հաղթելով Չելսիին։ 2013 թվականի մայիսի 17-ին Սիմեոնեի շնորհիվ Ատլետիկոն նվաճեց Իսպանիայի գավաթը՝ հաղթելով Ռեալ Մադրիդին 2-1 հաշվով, այն էլ Ռեալի մարզադաշտում։ Սիմեոնեի ղեկավարությամբ 2012-13 մրցաշրջանում Ատլետիկոն առաջնությունը ավարտեց երրորդ տեղում։ Սիմեոնեն 2014 թվականին Չեմպիոնների Լիգայում թիմին 40 տարվա ընդմիջումից հետո կարողացավ դուրս բերել կիսաեզրափակիչ՝ հաղթելով Բարսելոնային։ Կիսաեզրափակչում Ատլետիկոն, ընդհանուր 3-1 հաշվով հաղթելով Չելսիին, կարողացավ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ իր պատմության մեջ երկրորդ անգամ։

Դիեգո Սիմեոնե

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի առաջնություն, հաղթող (11), 1939–40, 1940–41, 1949–50, 1950–51, 1965–66, 1969–70, 1972–73, 1976–77, 1995–96 2013-14. Երկրորդ տեղ (8)։ 1943–44, 1957–58, 1960–61, 1962–63, 1964–65, 1973–74, 1984–85, 1990–91։
  • Իսպանիայի գավաթ, հաղթող (10), 1959–60, 1960–61, 1964–65, 1971–72, 1975–76, 1984–85, 1990–91, 1991–92, 1995–96. Երկրորդ տեղ (8)։ 1920–21, 1925–26, 1955–56, 1963–64, 1974–75, 1986–87, 1998–99, 1999–2000, 2009-10,2012-13։
  • Լիգայի գավաթ, երկրորդ տեղ (2), 1983-1984, 1984-1985։
  • Իսպանիայի Սուպերգավաթ (Եվա Դուարտեն ներառյալ), հաղթող (3), 1940, 1951, 1985. Երկրորդ տեղ (4)։ 1950, 1991, 1992, 1996։
  • RFEF նախագահի գավաթ, հաղթող (1), 1947։
  • Segunda Division, հաղթող (1), 2001–02, երկրորդ տեղ (2), 1932–33, 1933–34։

Եվրոպական մրցաշարեր.

  • Չեմպիոնների գավաթ/ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա, երկրորդ տեղ (2)։ 1973–74, 2013-2014
  • ՈՒԵՖԱԵվրոպայի լիգա, 2009-10,2011-12։
  • ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի սուպերգավաթ, 2009-10,2012-13։
  • ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթ, հաղթող (1), 1961–62, երկրորդ տեղ (2)։ 1962–63, 1985–86։
  • ՈՒԵՖԱ-ի Ինտերտոտոյի գավաթ, հաղթող (1), 2007, երկրորդ տեղ (1), 2004։

Համաշխարհային մրցաշարեր.

  • Միջմայրցամաքային գավաթ, հաղթող (1), 1974։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

N Դիրք Խաղացող
1 Իսպանիա ԴՊ Միգել Անխել Մոյա
2 Ուրուգվայ ՊՇ Դիեգո Գոդին
3 Բրազիլիա ՊՇ Ֆիլիպե Լուիս
4 Բրազիլիա ՊՇ Գիլերմե Սիքուերա
5 Պորտուգալիա ԿՊ Տիագո Մենդեշ
6 Իսպանիա ԿՊ Կոկե
7 Ֆրանսիա ՀՐ Անտուան Գրիզման
9 Իսպանիա ՀՐ Ֆերնանդո Տորրես
10 Իսպանիա ԿՊ Օլիվեր Տորրես
11 Կոլումբիա ՀՐ Ջեքսոն Մարտինես
13 Սլովենիա ԴՊ Յան Օբլակ
N Դիրք Խաղացող
14 Իսպանիա ԿՊ Գաբի (ավագ)
15 Չեռնոգորիա ՊՇ Ստեֆան Սավիչ
16 Արգենտինա ՀՐ Անխել Կորրեա
17 Իսպանիա ԿՊ Սաուլ Նիգես
18 Իսպանիա ՊՇ Խեսուս Գամես
19 Ֆրանսիա ՊՇ Լուկաս Հերնանդես
20 Իսպանիա ՊՇ Խուանֆրան
21 Բելգիա ԿՊ Յաննիկ Ֆերրեյրա Կարրասկո
22 Գանա ԿՊ Թոմաս Փարթեյ
23 Արգենտինա ՀՐ Լուսիանո Վիետո
24 Իսպանիա ՊՇ Խոսե Խիմենես