Խոսե Մարիա Խիմենես (ֆուտբոլիստ)
Խոսե Մարիա Խիմենես իսպ.՝ José Giménez | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||
| Ամբողջական անուն | Խոսե Մարիա Խիմենես դե Վարգաս | ||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||
| Մականուն | El negro | ||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1995 (30 տարեկան) | ||||||||
| Ծննդավայր | Տոլեդո, Կանելոնես, Ուրուգվայ | ||||||||
| Հասակ | 185 սմ | ||||||||
| Քաշ | 80 կգ | ||||||||
| Դիրք | Պաշտպան | ||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||
| Համար | 24 | ||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||
|
| |||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
| Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
|
| |||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||||||||
Խոսե Մարիա Խիմենես դե Վարգաս (իսպ.՝ José María Giménez de Vargas, հունվարի 20, 1995, Տոլեդո, Կանելոնես, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, Ուրուգվայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդի» կենտրոնական պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանուբիո
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիմենեսը իր առաջին մասնագիտական խաղը անցկացրել է Ուրուգվայի առաջնության «Դանուբիո» ակումբի կազմում, 2012 թվականի նոյեմբերի 17-ին, «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում (0-2)[2]։
Ատլետիկո Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի ապրիլի 25-ին «Ատլետիկո Մադրիդը» 900 000 եվրոյով գնեց Խիմենեսին, իսկ 2013-14 մրցաշրջանի սկզբին նա միացավ իր նոր ակումբին[3]։
Սեպտեմբերի 14-ին Խիմենեսը Լա Լիգայում նշեց իր դեբյուտը՝ 4-2 հաղթելով «Ալմերիա» ակումբին։
Խիմենեսը իր առաջին գոլը խփեց 2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ «Էլչեի» դեմ խաղում (2-0)[4]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոսեն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում նվաճել է 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալներ։ Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում։ Հետագայում ևս երեք անգամ խաղաց հավաքականում։ Օսկար Տաբարեսը, չնայած ակումբում Խիմենեսի խաղային փորձի բացակայությանը, նրան հրավիրեց 2014 թվականի մարտի 5-ին կայանալիք Ավստրիայի հավաքականի դեմ խաղին (1-1)։ Խիմենեսը հայտնվեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը ընդգրկված ուրուգվայցի ֆուտբոլիստների հայտացուցակում[5]։ Խիմենեսը մրցաշարում հաջողությամբ ելույթ ունեցավ, ուրուգվայցիները դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեցին Կոլումբիային։ Դրանից հետո Խիմենեսը լավագույնն էր Ասիայում տեղի ունեցած ընկերական խաղերի շարքում։ Սեպտեմբերին տեղի ունեցած Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում նա խփեց իր առաջին միջազգային գոլը (1-0)[6]։ 2014 թվականի արդյունքներով Խիմենեսը «Ատլետիկոյի» իր խաղընկեր Դիեգո Գոդինի (ԱԱ-2014-ի Ուրուգվայի ավագ) հետ ճանաչվեց արտերկրում հանդես եկող Ուրուգվայցի լավագույն ֆուտբոլիստ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- մայիսի 1, 2016 -ի դրությամբ
| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Այլ | Միջազգային | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Դանուբիո | 2012–13 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 16 | 0 |
| Ընդհանուր | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
| Ատլետիկո Մադրիդ | 2013–14 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
| 2014–15 | 20 | 1 | 4 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 26 | 2 | |
| 2015–16 | 27 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 38 | 1 | |
| Ընդհանուր | 46 | 2 | 5 | 1 | 2 | 0 | 12 | 0 | 67 | 3 | |
| Ամբողջը կարիերայում | 64 | 2 | 5 | 1 | 2 | 0 | 12 | 0 | 84 | 3 | |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատլետիկո Մադրիդ
- Լա Լիգա։ 2013–14
- Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ։ 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Strong Roots: Giménez honored in Toledo"
- ↑ "DANUBIO VS. RIVER PLATE 0 - 2"
- ↑ "Atlético Madrid complete signing of teenage defender Jose María Giménez"
- ↑ Elche 0-2 Atl Madrid
- ↑ «Uruguay World Cup 2014 squad». The Daily Telegraph. 2014 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ "Stakes are high in South American friendlies as players look to impress"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մարիա Խիմենես (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |
| ||||||
| ||||||