Շիմե Վրսալկո
![]() Վրսալկոն Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 10, 1992[1][2] (31 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Ռիեկա, Խորվաթիա | ||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||
Քաշ | 76 կգ | ||||||||
Դիրք | աջ պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 24 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
![]() | |||||||||
2006-2009 |
![]() | ||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||
2009-2013 |
![]() | 73 | (1) | ||||||
2009 |
→ ![]() | 17 | (0) | ||||||
2013-2014 |
![]() | 22 | (0) | ||||||
2014-2016 |
![]() | 57 | (0) | ||||||
2016-ներկա |
![]() | 35 | (0) | ||||||
2018-2019 |
→ ![]() | 10 | (0) | ||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
2007 |
![]() | 5 | (1) | ||||||
2007-2009 |
![]() | 16 | (2) | ||||||
2010 |
![]() | 1 | (0) | ||||||
2010 |
![]() | 6 | (0) | ||||||
2012-2013 |
![]() | 2 | (0) | ||||||
2010-2014 |
![]() | 12 | (0) | ||||||
2011-ներկա |
![]() | 45 | (0) | ||||||
| |||||||||
Պարգևներ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Շիմե Վրսալկո (խորվ.՝ Šime Vrsaljko, հունվարի 10, 1992[1][2], Ռիեկա, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրսալկոն Դինամո Զագրեբի ակադեմիայի սան է։ 2009 թվականին տեղափոխվել ակումբի առաջին թիմ, ինչից հետո վարձավճարով միացել է Լոկոմոտիվային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հուլիսի 26-ին՝ Ռիեկայի դեմ խաղում[4]։
2009 թվականի դեկտեմբերի 22-ին Վրսալկոն վերադարձավ Դինամո Զագրեբ։ Դինամոյի կազմում իր դեբյուտը նշեց 2010 թվականի փետրվարի 27-ին՝ Կրոացիա Սեսվետեի դեմ խաղում[5]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2010 թվականի օգոստոսի 4-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի մոլդովական Շերիֆի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 29-ին՝ Ցիբալիայի դեմ խաղում[7]։ 2010 թվականին Վրսալկոն ճանաչվեց Խորվաթիայի տարվա հույս, իսկ Դինամոն 2010-11 մրցաշրջանում հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը։ 2011 թվականի օգոստոսի 23-ին՝ Մալմյոյի դեմ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղում Վրսալկոն հեռացվեց խաղադաշտից[8], իսկ Դինամոն 12 տարվա մեջ առաջին անգամ որակավորվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ։ Խորվաթը որակազրկվեց 3 խաղով, և Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2011 թվականի նոյեմբերի 2-ին՝ Այաքսի դեմ խաղում[9]։ 2011-12 մրցաշրջանում Վրսալկոն առաջնությունում անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Դինամոն նորից դուբլ հաղթեց՝ նվաճելով Խորվաթիայի գավաթը և Խորվաթիայի առաջնությունը։
Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 12-ին Վրսալկոն տեղափոխվեց Ջենոա 4․6 միլիոն եվրոյի դիմաց[10][11]։ Իր դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[12]։ Իտալիայի առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[13]։ Այս մրցաշրջանում Վրսալկոն Ջենոայի հիմնական կազմի խաղացող էր, և ակումբի կազմում անցկացրեց 23 հանդիպում[14]։
Սասուոլո[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 22-ին Վրսալկոն 3․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սասուոլո[15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2014 թվականի օգոստոսի 31-ին՝ Կալյարիի դեմ խաղում[16]։ Շուտով նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ օգնելով Սասուոլոյին իր պատմության մեջ առաջին անգամ որակավորվել Եվրոպայի Լիգային[17][18]։ Իտալական ակումբի կազմում անցկացրեց 2 մրցաշրջաններում Վրսալկոն անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 5-ին Վրսալկոն 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[19][20]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի նոյեմբերի 30-ին՝ Գիխուելոյի դեմ խաղում[22]։ 2018 թվականի փետրվարի 5-ին Վրսալկոն երկարաձգեց իր պայմանագիրը Ատլետիկոյի հետ մինչև 2022 թվականը[23][24][25]։ Մայիսի 16-ին նա խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[26]՝ օգնելով Ատլետիկոյին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[27][28][29]։
2018 թվականի օգոստոսի 1-ին Վրսալկոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ինտեր Միլան[30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 26-ին՝ մեկնարկայն կազմում խաղադաշտ դուրս գալով Տորինոյի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 29-ին նա գոլային փոխանցում տվեց Կեյտա Բալդեին Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[34]։ 2019 թվականի փետրվարին խորվաթը ծնկի վիրահատություն տարավ՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[35][36][37]։ Ինտերի կազմում Վրսալկոն անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[38]։
2019-20 մրցաշրջանում Վրսալկոն վերադարձավ Ատլետիկո Մադրիդ[39][40]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորվաթիայի ազգային հավաքական Վրսալկոն առաջին անգամ հրավիրվեց 2010 թվականի նոյեմբերի 2-ին՝ Մալթայի դեմ խաղի համար։ Իր դեբյուտը նշեց 2011 թվականի փետրվարի 9-ին՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում[41]։ Վրսալկոն Խորվաթիայի կազմում մասնակցեց Եվրո 2012-ին[42], սակայն ոչ մի խաղում խաղադաշտ դուրս չեկավ[43]։ Նա մասնակցեց նաև 2014 թվականի աշխարհի առաջնությանը[44][45]՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում։
2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում Վրսալկոն խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով[46]՝ դառնալով Խորվաթիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագներից մեկը՝ 22 տարեկան հասակում։ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Վրսալկոն մասնացկեց Եվրո 2016-ին[47][48]՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով միայն հունիսի 21-ին՝ Իսպանիայի դեմ խաղում[49]։
2018 թվականի հունիսի 4-ին Վրսալկոն ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[50][51]։ Նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց առաջնության 7 հանդիպումներից 6-ին[52]՝ գոլային փոխանցման հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Անգլիայի դեմ խաղում[53][54][55]։ Խորվաթիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[56][57]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտվելով Ֆրանսիային[58][59]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ[60]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լոկոմոտիվա | 2009–10 | Պրվա Լիգա | 17 | 0 | 0 | 0 | — | 17 | 0 | |
Դինամո Զագրեբ | 2009–10 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | |
2010–11 | 16 | 1 | 4 | 0 | 8 | 0 | 28 | 1 | ||
2011–12 | 22 | 0 | 7 | 0 | 8 | 0 | 37 | 0 | ||
2012–13 | 25 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 34 | 0 | ||
Ընդհանուր | 73 | 1 | 13 | 0 | 23 | 0 | 109 | 1 | ||
Ջենոա | 2013–14 | Սերիա A | 22 | 0 | 1 | 0 | — | 23 | 0 | |
Սասուոլո | 2014–15 | 22 | 0 | 1 | 0 | 23 | 0 | |||
2015–16 | 35 | 0 | 1 | 0 | 36 | 0 | ||||
Ընդհանուր | 57 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 59 | 0 | ||
Ատլետիկո Մադրիդ | 2016–17 | Լա Լիգա | 14 | 0 | 6 | 1 | 5 | 0 | 25 | 1 |
2017–18 | 21 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 29 | 0 | ||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 35 | 0 | 9 | 1 | 10 | 0 | 54 | 1 | ||
Ինտեր Միլան (վարձավճար) | 2018–19 | Սերիա A | 10 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 13 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 214 | 1 | 26 | 1 | 35 | 0 | 275 | 2 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ[60]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 3 | 0 |
2012 | 1 | 0 |
2013 | 1 | 0 |
2014 | 5 | 0 |
2015 | 5 | 0 |
2016 | 11 | 0 |
2017 | 6 | 0 |
2018 | 13 | 0 |
Ընդհանուր | 45 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դինամո Զագրեբ
- Խորվաթիայի առաջնություն․ 2009–10, 2010–11, 2011–12, 2012–13
- Խորվաթիայի գավաթ․ 2010–11, 2011–12
- Խորվաթիայի սուպերգավաթ․ 2010
Ատլետիկո Մադրիդ
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորվաթիա
- ՖԻՖԱ աշխարհի առաջնություն․ երկրորդ տեղ․ 2018[59]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի տարվա հույս․ 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Croatia - Š. Vrsaljko - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, Jul 26, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Croatia Sesvete, Feb 27, 2010 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «GNK Dinamo Zagreb - Sheriff Tiraspol, Aug 4, 2010 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Cibalia Vinkovci, Aug 29, 2010 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Malmö FF - GNK Dinamo Zagreb, Aug 23, 2011 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Ajax Amsterdam - GNK Dinamo Zagreb, Nov 2, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Official: Genoa sign Vrsaljko | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Genoa sign Senegal striker Moussa Konate and Croatian defender Sime Vrsaljko»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Spezia Calcio - Genoa CFC, Aug 17, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Inter Milan - Genoa CFC, Aug 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Sime Vrsaljko | Football Stats | Atletico Madrid | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Transfer news: Croatia full-back Sime Vrsaljko joins Sassuolo from Genoa»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «US Sassuolo - Cagliari Calcio, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Sassuolo in the Europa League | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Sassuolo: 'Italian success story' | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Club Atlético de Madrid - Vrsaljko signs until 2021»։ Club Atlético de Madrid (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ AS Diario (2016-07-05)։ «Atlético Madrid confirm signing of full-back Sime Vrsaljko»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Atlético Madrid - Sporting Gijón, Sep 17, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «CD Guijuelo - Atlético Madrid, Nov 30, 2016 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Club Atlético de Madrid - Vrsaljko, renewed until 2022»։ Club Atlético de Madrid (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Atletico sign Vrsaljko to contract extension»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-19
- ↑ «La Liga news: Sime Vrsaljko signs Atletico Madrid contract extension to 2022 | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-08-ին։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Olympique Marseille - Atlético Madrid, May 16, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ 27,0 27,1 Bull J. J. (2018-05-16)։ «Antoine Griezmann stars as Atletico Madrid win Europa League»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Europa League final: Marseille 0-3 Atletico Madrid»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-16։ Վերցված է 2018-08-14
- ↑ Murray Scott (2018-05-16)։ «Marseille 0-3 Atlético Madrid: 2018 Europa League final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-14
- ↑ «#WelcomeVrsaljko: Sime is a Nerazzurri player!»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Sime Vrsaljko: Inter Milan sign Croatia full-back on loan from Atletico Madrid»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-02։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Sime Vrsaljko joins Inter Milan from Atletico Madrid, who sign Santiago Arias from PSV»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Inter Milan - Torino FC, Aug 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «FC Empoli - Inter Milan, Dec 29, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Vrsaljko confirms he will be out for 10 months: I will come back stronger than ever»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-02-18։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Atletico Madrid's Sime Vrsaljko 'out for a long time' | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Sime Vrsaljko Set to Be Out Until End of 2019 After Undergoing 'Successful' Knee Surgery»։ 90min.com (անգլերեն)։ 2019-02-19։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Sime Vrsaljko | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Vrsaljko remains a mystery at Atletico Madrid»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-06-30։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Vrsaljko, inscrito por el Atlético»։ AS.com (իսպաներեն)։ 2019-08-16։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Croatia - Czech Republic, Feb 9, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Croatia squad guide: Modric the driving force for Bilic in ageing squad»։ Mail Online։ Վերցված է 2018-04-19
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2012 - History - Croatia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ Sport Telegraph (2014-06-02)։ «Croatia World Cup 2014 squad» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-04-19
- ↑ uefa.com։ «FIFA World Cup - Croatia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Argentina - Croatia, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Croatia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ Sport Telegraph (2016-05-17)։ «Croatia Euro 2016 Squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Croatia - Spain, Jun 21, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez»։ hns-cff.hr (խորվաթերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-06-12։ Վերցված է 2018-08-14
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Sime VRSALJKO - Sime Vrsaljko - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Croatia - England, Jul 11, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - England - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «World Cup semi-final: England lose 2-1 to Croatia in extra time»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-11։ Վերցված է 2018-08-14
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - France - Croatia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-15-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «World Cup 2018: France beat Croatia 4-2 in World Cup final»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-15։ Վերցված է 2018-08-14
- ↑ «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ 59,0 59,1 «France 4-2 Croatia: Paul Pogba and Kylian Mbappe star in World Cup win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ 60,0 60,1 «Šime Vrsaljko»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Շիմե Վրսալկո Վիքիպահեստում |
---|
- Վրսալկոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Վրսալկոն transfermarkt-ում
- Վրսալկոն soccerbase.com-ում
- Վրսալկոն WhoScored.com կայքում
- Վրսալկոն Ատլետիկո Մադրիդի պաշտոնական կայքում
- Վրսալկոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Վրսալկոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
|
|
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խորվաթիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվայի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Սասուոլոյի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ