Անխել Կոռեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անխել Կոռեա
իսպ.՝ Ángel Correa
Angel Correa U20 World Cup crop.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անխել Մարտին Կոռեա Մարտինես
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Մականուն նոր Ագուրերո[1][2]
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1995 (24 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Արգենտինա
Հասակ 173 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 16
Պատանեկան կարիերա
Արգենտինա Ալյանցա Սպորտ
Արգենտինա Տիրո
Արգենտինա Սան Լորենսո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 - 2014 Արգենտինա Սան Լորենսո 49 (10)
2014 - ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 24 (9)
Ազգային հավաքական
2015 Արգենտինա Արգենտինա (Մ-20) 11 (6)
2015 - ներկա Արգենտինա Արգենտինա 3 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 23, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 9, 2015

Անխել Մարտին Կոռեա Մարտինես (իսպ.՝ Ángel Martín Correa Martínez, մարտի 9, 1995), արգենտինացի ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի և Ատլետիկո Մադրիդի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոռեան համարվում է Սան Լորենսո ֆուտբոլային դպրոցի սանը։ 2012 թվականի սեպտեմբերի 23-ին կնքել է իր առաջին մասնագիտական պայմանագիրը՝ 4 տարի ժամկետով[3]:

Առաջին թիմում դեբյուտել է 2013 թվականի մարտի 31-ին Նյուելլս Օլդ Բոյսի դեմ խաղում[4]: Արգենտինայի առաջնությունում իր առաջին գոլը Անխելը խփել է 2013 թվականի մայիսի 11-ին Բոկա Խունիորսի դարպասին[5]: Առաջնության վերջին 13 խաղերում նա խփեց 4 գոլ։ Արգենտինայի գավաթի խաղարկությունում խաղաց 5 խաղ, բայց չկարողացավ ոչ մի գոլ խփել։

2013-14 մրցաշրջանում Անխել Կոռեան դարձավ հիմնական կազմի առանցքային խաղացողներից մեկը։ Երկու առաջնությումներում՝ Ինսիաալում և Ֆինալում, նա խաղաց 38 հնարավորից 35-ը, որոնցում խփեց 6 գոլ։ Կոռեան օգնեց իր թիմին դառնալ Արգենտինայի չեմպիոն (Ֆինալ 2013) և նվաճել Լիբերտադորեսի գավաթի խաղրկության ուղեգիր։ Այդ մրցաշարում Կոռեան չխաղաց միայն խմբային փուլի չորրորդ՝ Ունիոն Էսպանիոլի դեմ խաղում, իսկ մնացածում խփեց 2 գոլ։ Առաջին գոլը 1-0 հաշվով հաղթանակ բերեց Ինդեպենդենտե դլ Վալե ակումբի դեմ խաղում, երկրորդ նույն հաշվով հաղթանակ բերեց 1/8 եզրափակչում, Գրեմիո ակումբի դեմ խաղում։ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում վերջին անգամ «սրբերի» կազմում խաղաց 1/4 եզրափակչում, Կրուզեիրոյի դեմ պատասխան խաղում։ Դրանից հետո մրցաշարում եղավ ընդմիջում, որը կապված էր Բրազիլիայի աշխարհի առաջնության հետ։

Մայիսի 28-ին, Կրուզեյրոյի դեմ խաղից 13 օր հետո նա պայմանագիր կնքեց մադրիդյան Ատլետիկոյի հետ։ Պայմանագիրը նախատեսված է 5 տարով, տրանսֆերի արժեքը կազմեց 7,5 մլն եվրո[6]: ԱԱ-2014-ից հետե Կոռեայի նախկին խաղընկերները առանց դժվարության դուրս եկավ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ, կիսաեզրափակչում հաղթելով Բոլիվարին: Կոռեան դարձավ մրցաշարի պոստֆակտում հաղթող, քանի որ արգենտինական թիմը եզրափակչում հաղթեց պարագվայան Նասիոնալին:

Կոռեան ստիպված բաց թողեց 2014-15 մրցաշրջանը, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր սրտի ուռուցք։ Այնուամենայնիվ, սրտի ծանր վիրահատությունից հետո նա ամբողջովին վերականգնվեց և վերադարձավ խաղադաշտ[7]: Լա Լիգայի 4-րդ տուրում Էյբարի դեմ խաղում նա Ատլետիկոյի կազմում խփեց իր առաջին գոլը։

Արգենտինայի ազգային հավաքականում դեբյուտել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին, Բոլիվիայի դեմ ընկերական խաղում փոխարինելով Էզեկիել Լավեսիին և խփելով խաղի վերջին գոլը (7-0)։

Հասակի համար նրան նմանեցնում են Սերխիո Ագուերոյին, չնայած որ նրա խաղաոճը նման է Կառլոս Տևեսինին[8]: Բացի լավ տեխնիկայից և առաջին հպումից, նա ունի լավ հմտություններ, արագություն և ցածր ծանրության կենտրոն[9]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լորենսո
  • Արգենտինայի առաջնություն՝ Ինիսիալ 2013
  • Լիբերտադորեսի գավաթ՝ 2014
Ատլետիկո Մադրիդ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա Մ-20
  • Հարավային Ամերիկայի ֆուտբոլի երիտասարդական առաջնություն՝ 2015-ի հաղթող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]