Բոկա Խունիորս
Բոկա Խունիորս | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Club Atlético Boca Juniors | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Xeneizes (Ջենովացիներ) Azul y Oro (Կապույտ և ոսկեգույն) La Mitad Más Uno (Կես գումարած մեկ) | |||
Հիմնադրում | ապրիլի 3, 1905 | |||
Երկիր | ![]() | |||
Մարզադաշտ | Բոմբոներա մարզադաշտ | |||
Տարողունակություն | 49,000 | |||
Նախագահ | Դանիել Անգելիչի | |||
Մարզիչ | Գիլյերմո Բարոս Սկելոտտո | |||
Կայք | ||||
Լիգա | Պրիմերա Դիվիզիոն | |||
2019–20 | 1-ին | |||
|
Բոկա Խունիորս (իսպ.՝ Boca Juniors), արգենտինական ֆուտբոլային ակումբ Բուենոս Այրեսից։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականին և 1913 թվականից ի վեր հանդես է գալիս Պրիմերա Դիվիզիոնում՝ Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային հանդիպումներն անցկացնում է Բոմբոներա մարզադաշտում։ Բոկա Խունիորսը Արգենտինայի գործող չեմպիոնն է։
Բոկա Խունիորսը Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբներից է։ Այն 34 անգամ հաղթել է Արգենտինայի առաջնությունը[1][2] և 13 անգամ՝ Արգենտինայի գավաթը[3]։ Բաց այդ, Բոկան նվաճել է 22 միջազգային գավաթը[4][5][6], որոնցից 18-ը ճանաչված էին ՖԻՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի կողմից։ Միջազգայնորեն ճանաչված գավաթների թվով Բոկա Խունիորսը Միլանի հետ կիսում է 4-րդ տեղը աշխարհում՝ Ռեալ Մադրիդից (25), Բարսելոնայից (20) և եգիպտական Ալ Ահլիից (20) հետո։ Այն 3 անգամ հաղթել է Միջմայրցամաքային գավաթը, 6 անգամ՝ Լիբերտադորեսի գավաթը, 2 անգամ՝ Հարավամերիկյան գավաթը, 4 անգամ՝ Ռեկոպա Սուդամերիկանան և 1 անգամ՝ Լիբերտադորեսի սուպերգավաթը։
Բոկա Խունիորսը այն 8 ակումբներից է, որ նվաճել են ԿՈՆՄԵԲՈԼ-ի տրեբլը։ Ակումբը հիմնականում ընդգրկվում է IFFHS-ի լավագույն 25 ակումբների մեջ, և այն գլխավորել է 6 անգամ (հիմնականում Կառլոս Բիանկիի մարզիչ լինելու տարիներին)։ Բոկա Խունիորսը IFFHS-ի կողմից ճանաչվել է 2001-2010 թվականների Հարավային Ամերիկայի լավագույն ակումբ։ Այն Հարավային Ամերիկայի ամենահանրաճանաչ ֆուտբոլային ակումբներից է։
Բոկա Խունիորսը մրցակցություն ունի Ռիվեր Փլեյթի հետ։ Այս ակումբները Արգենտինայում ունեն ամենաշատ երկրպագուները և երկուսն էլ գտնվում են Բուենոս Այրեսում։ Բոկա Խունիորսում են իրենց ֆուտբոլային կարիերան սկսել հետագայուն Արգենտինայի ազգային հավաքականի խաղացողներ դարձած մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Նիկոլաս Բուրդիսսոն, Կառլոս Տևեսը, Էվեր Բանեգան և Ֆեռնանդո Գագոն։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արգենտինայի առաջնություն (33)․ 1919, 1920, 1923, 1924, 1926, 1930, 1931 LAF, 1934 LAF, 1935, 1940, 1943, 1944, 1954, 1962, 1964, 1965, 1969 Նասիոնալ, 1970 Նասիոնալ, 1976 Մետրոպոլիտանո, 1976 Նասիոնալ, 1981 Մետրոպոլիտանո, 1992 Ապերտուրա, 1998 Ապերտուրա, 1999 Կլաուզուրա, 2000 Ապերտուրա, 2003 Ապերտուրա, 2005 Ապերտուրա, 2006 Կլաուզուրա, 2008 Ապերտուրա, 2011 Ապերտուրա, 2015, 2016–17, 2017–18
- Արգենտինայի գավաթ (3)․ 1969, 2012, 2015
- Կոմպետենսիա Ջոկեյի գավաթ (2)․ 1919, 1925
- Դ. Կառլոս Իբարգուրենի գավաթ (5)․ 1919, 1923, 1924, 1940, 1944
- Էստիմուլո գավաթ (1)․ 1926
- Կոմպետենսիա Բրիտանիկա Ջորջ VI-ի գավաթ (1)․ 1946
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջմայրցամաքային գավաթ (3)․ 1977, 2000, 2003
- Լիբերտադորեսի գավաթ (6)․ 1977, 1978, 2000, 2001, 2003, 2007
- Հարավամերիկյան գավաթ (2)․ 2004, 2005
- Ռեկոպա Սուդամերիկանա (4)․ 1990, 2005, 2006, 2008
- Լիբերտադորեսի սուպերգավաթ (1)․ 1989
- Ոսկե գավաթ (1)․ 1993
- Լիբերտադորեսի սուպերգավաթի գավաթակիրների գավաթ (1)․ 1992
- Թայ գավաթ (1)․ 1919
- Կոուսինյերի փառքի գավաթ (1)․ 1920
- Էսկոբար-Խերոնայի գավաթ (2)․ 1945, 1946
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Campeones de la Primera División Archived 2015-06-18 at the Wayback Machine. on AFA website
- ↑ En la tabla histórica de títulos, Boca acortó más distancias, Clarín, 9 May 2018
- ↑ Copas Nacionales – Ganadores Archived 2015-06-18 at the Wayback Machine. on AFA website (retrieved 4 November 2015)
- ↑ 38 Campeones de Fútbol Argentino by Diego Estévez – Ediciones Continente – 9789507543692
- ↑ Independiente vs. Boca: quién tiene más títulos internacionales by Oscar Barnade, Clarín, 8 August 2018
- ↑ Cuadro total de títulos oficiales on Revisionismo del Fútbol, retrieved 29 June 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոկա Խունիորսի պաշտոնական կայքը
- Բոկա Խունիորսի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Բոկա Խունիորսի պաշտոնական Տվիտերի էջը
- Բոկա Խունիորսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բոկա Խունիորսի պաշտոնական ՅուԹյուբի էջը
- Բոկա Խունիորսի պաշտոնական Գուգլ Պլուսի էջը
- Բոկա Խունիորսը transfermarkt-ում
- Բոկա Խունիորսը futbol24.com-ում
- Բոկա Խունիորսը soccerway.com կայքում
|