Ֆեռնանդո Գագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ավանցի Գագո
իսպ.՝ Fernando Gago
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն ավանցի Գագո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1986(1986-04-10)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր , Կաղապար:Դրոշավորում/բանգլադեշ
Հասակ 1.77 մմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007
2007-2012
2011—2012
2012—2013
2013
2013-ներկա
Բոկա Խունիորս
Ռեալ Մադրիդ
  Ռոմա
Վալենսիա ՖԱ
  Վելես Սարսֆիլդ
Բոկա Խունիորս
69 (1)
92 (1)
32 (1)
12 (0)
4 (0)
41 (0)
Ազգային հավաքական
2007-ներկա Արգենտինա Արգենտինա 30 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15:21, Մայիսի 16, 2010 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15:21, Ապրիլի 11, 2012 (UTC)

Ֆեռնանդո Գագո (իսպ.՝ Fernando Rubén Gago, ապրիլի 10, 1986(1986-04-10)[1][2][3], Սյուսասելա, Tres de Febrero Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս «Ռոմայում» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագոն, որը պատանեկան տարիքում տեղափոխվեց «Բոկա Խունիորս» ակումբի երիտասարդական թիմ, հիմնական կազմում առաջին անգամ խաղացել է 2004 թվականի դեկտեմբերի 5-ին «Կիլմենսոմի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-0՝ «Խունիոսի» օգտին։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արագ դարձավ ակումբի հիմնական կիսապաշտպաներից մեկը, և նրան սկսեցին համեմատել Ֆեռնանդո Ռեդոնդոյի հետ։ Նրա վստահ խաղը սկսեց հետաքրքրել այնպիսի իսպանական ակումբների, ինչպիսիք էին «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»։

2006 թվականի նոյեմբերի 15-ին «Ռեալ Մադրիդի» նախագահ Ռամոն Կալդերոնը հավանություն է տալիս Գագոյին ու նրա հայրենակից Գոնսալո Իգուաինին։ Գագոն «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագիր է ստորագրել 2006 թվականի դեկտեմբերի 19-ին, տրանսֆերի գումարը կազմում էր 20 400 000 եվրո։

Գագոյի դեբրյուտը «Ռեալի» կազմում տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 7-ին իսպանական «Դեպորտիվոյի» դեմ, որում «Ռեալը» հաղթեց 2-0 հաշվով։ Խաղադաշտում խաղի ժամանակ նրանց արած մի շարք սխալներից հետո Գագոյին իր առաջին խաղում փոխարինում է Ռոնալդոն։ Մեկ շաբաթ անց հաջորդ՝ «Սարագոսայի» դեմ խաղում Գագոն հաստատեց իր կարևորությունը խաղադաշտում։ Նրա խաղը անհարմարություն էր հասցնում մրցակիցներին, նա խաղադաշտում ցուցադրում էր հրաշալի հնարքներ և սրում է իր թիմի գրոհները։ «Ռեալը» հաղթում է «Սարագոսային» 1-0 հաշվով Ռուդ վան Նիստելռոյի գոլի շնորհիվ։

2007 թվականի մայիսի 20-ին «Ռեկրեատիվոյի» դեմ խաղում 2-2 հաշվի ժամանակ «Ռեալն» առաջ անցավ հաշվի մեջ Ռոբերտո Կառլոսին Գագոյի գոլային փոխանցման շնորհիվ և ի վերջո հաղթեց 3-2 հաշվով, ինչն էլ նրանց թույլ տվեց միավորներով հասնել «Բարսելոնային» ու հաղթել մրցաշրջանը։

2011 թվականի օգոստոսի 31-ին Գագոն մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվեց իտալական «Ռոմա»։ Մրցաշրջանի ավարտին Գագոն հայտարարեց որ ուզում է մնալ «Ռոմայում»[4]։

2012 թվականի հուլիսի 19-ին կիսապաշպանը պայմանագիր է կնքում «Վալենսիայի» հետ մինչև 2016 թվականի հունիսի 30[5][6][7]։

2013 թվականի հունվարի 31-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է «Վելես Սարսֆիլդ» ակումբ մինչև 2012/2013 մրցաշրջանի ավարտը[8][9][10]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագոն Պեկինի օլիմպիական խաղերում Արգենտինայի հավաքականի հետ դարձել է չեմպիոն։ Մշտապես կանչվում է երկրի ազգային հիմնական հավաքական։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոկա Խունիոս
  • Արգենտինայի չեմպիոն (2). Ապերտուրա 2005, Կլաուսուրա 2006
  • Հարավամերիկյան գավաթ (1). 2005
  • Հարավային Ամերիկայի Ռեկոպա (2). 2005, 2006
Ռեալ Մադրիդ
Արգենտինայի հավաքական
  • Երիտասարդական թիմերի աշխարհի չեմպիոն (1). 2005
  • Օլիմպիական չեմպիոն (1). 2008

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 27-ին Ֆեռնանդոն ամուսնացել է թենիսիստուհի Խիսելե Դուլկոյի հետ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «AS Rom holt Gago aus Madrid» (գերմաներեն). 31.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Preacuerdo entre el VCF, Gago y el Real Madrid» (իսպաներեն). Sitio oficial del Valencia CF. 19.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  6. «Comunicado oficial» (իսպաներեն). Sitio oficial del Real Madrid CF. 20.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  7. «Valencia verpflichtet Gago» (գերմաներեն). transfermarkt.de. 20.07.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  8. «Comunicado oficial» (իսպաներեն). Sitio oficial del Valencia CF. 31.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  9. «Gago es de Vélez» (իսպաներեն). Sitio oficial del Club Atlético Vélez Sarsfield. 31.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  10. «Valencia verleiht Gago» (գերմաներեն). transfermarkt.de. 31.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  11. «Дулко вышла замуж». Sports.ru. 28.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]