ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգաից)
Jump to navigation Jump to search
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
UEFA Champions League
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
Երկիր Եվրոպա
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ
Հիմնվել է 1955 թվական (1992 թվականից ներկա կառուցվածքով)
Ակումբների քանակ 32 (խմբային փուլ)
76 (ընդհանուր)
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Անգլիա Չելսի (2)
Ամենատիտղոսավոր թիմ Իսպանիա Ռեալ Մադրիդ (13)
Պաշտոնական կայք www.uefa.com


ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.՝ UEFA Champions League, սովորաբար՝ Չեմպիոնների Լիգա), ֆուտբոլային, ակումբային ամենամյա առաջնություն, որն անց է կացվում Եվրոպայում։ Կազմակերպիչն է ՈՒԵՖԱ-ն։ Անց է կացվում սկսած 1992 թվականից։ Փոխարինել է «Եվրոպական չեմպիոնների գավաթ»-ին (կամ, պարզապես, Եվրոպական Գավաթ, անգլ.՝ European Champion Clubs' Cup, անց է կացվել 1955-1992

Ամենապատվավոր առաջնությունն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար և պատվավորներից մեկը ամբողջ աշխարհում։

Առաջնության հաղթող են դարձել 22 ակումբ։ Ամենաշատ հաղթանականեր ունի Ռեալ Մադրիդ ակումբը (13 հաղթանակ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր մրցաշրջանին մասնակցում են 77 ակումբներ ՈՒԵՖԱ անդամ 54 երկրներից (բացառությամբ Լիխտենշտայնի, քանի որ չունի ազգային առաջնություն[1][2])։ Անդամ երկրները բաժանվում են 4 հիմնական խմբերի, որոնք բաշխվում են՝ համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշվարկվող գործակիցների[3]։

  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 1-3 տեղերում, մասնակցում են չորսական ակումբներով։
  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 4-6 տեղերում, մասնակցում են երեքական ակումբներով։
  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 7-15 տեղերում, մասնակցում են երկուական ակումբներով։
  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 16-54 տեղերում, մասնակցում են մեկական ակումբներով։

Մասնակիցների տեղաբաշխումը ըստ փուլերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբներ, որոնք սկսում են այս փուլից Ակումբներ, որոնք հաղթահարել են նախորդ փուլը
Առաջին որակավորման փուլ
(4 ակումբ)
  • 4 ակումբներ, որոնք հանդիսանում են 50–54 տեղը (բացառությամբ Ջիբրալթարի) զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
Երկրորդ որակավորման փուլ
(34 ակումբ)
  • 32 ակումբներ, որոնք հանդիսանում են 17–49 տեղը (բացառությամբ Լիխտենշտայնի) զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
  • 2 հաղթողներ առաջին որակավորման փուլից
Երրորդ որակավորման փուլ Չեմպիոններ
(20 ակումբ)
  • 3 ակումբներ, որոնք հանդիսանում են 14–16 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
  • 17 Երկրորդ որակավորման փուլի հաղթողներ
Ոչ-չեմպիոններ
(10 ակումբ)
  • 9 ակումբներ, որոնք հանդիսանում են 7–15 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
  • 1 ակումբ, որը հանդիսանում է 6-րդ տեղը զբաղեցրած անդամ երկրի երրորդ մրցանակակիր
Փլեյ-օֆֆ փուլ Չեմպիոններ
(10 ակումբ)
  • 10 երրորդ որակավորման փուլի հաղթող
ոչ չեմպիոններ
(10 ակումբ)
  • 2 ակումբներ, որոնք հանդիսանում են 4 և 5 տեղերը զբաղեցրած անդամ երրորդ մրցանակակիր
  • 3 ակումբներ, որոնք հանդիսանում են 1-3 տեղը զբաղեցրած անդամ չորրորդ մրցանակակիր
  • 5 երրորդ որակավորման փուլում հաղթած ոչ-չեմպիոններ
Խմբային փուլ
(32 ակումբ)
  • 13 ակումբներ, որոնք հանդիսանում են 1–13 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
  • 6 ակումբներ, որոնք հանդիսանում են 1–6 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
  • 3 ակումբներ, որոնք հանդիսանում են 1–3 տեղը զբաղեցրած անդամ երկրների երրորդ մրցանակակիրներ
  • 5 Չեմպիոնների փլեյ-օֆֆ փուլի հաղթողներ
  • 5 Ոչ-չեմպիոնների փլեյ-օֆֆ փուլի հաղթողներ
1/8 եզրափակիչ
(16 ակումբ)
  • 8 Խմբերի հաղթողներ
  • 8 Խմբերի երկրորդ տեղ գրավածներ

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Չեմպիոնների Գավաթը հանձնվում է ամեն տարի Չեմպիոնների Լիգայում հաղթանակած ակումբին, ընդ որում վերջինս իրավունք ունի այն պահել իր մոտ 10 ամիս։ Որպես հուշ ակումբը ստանում է Գավաթի փոքրացված պատճենը (ոչ ավելին, քան 80%-ով փոքրացված)։ Չեմպիոնների Լիգայում 3 անգամ անընդմեջ կամ 5 անգամ հաղթելուց հետո ակումբը իրավունք ունի Գավաթը (իրական չափերի պատճենը) ընդմիշտ պահել իր մոտ։ Առայժմ միայն վեց ակումբներ ունեն այդ իրավունքը. Ռեալ Մադրիդ, Միլան, Լիվերպուլ, Բավարիա, Այաքս և Բարսելոնա։

Գավաթն ունի 74 սմ բարձրություն, կշռում է 11 կգ։ Պատրաստված է արծաթից։ Նախագծել է շվեյցարացի ոսկերիչ Յուրգ Շտադելմանը Բեռն քաղաքից։ Առաջին գավաթը հանձնվել է 1966 թվականին, Ռեալ Մադրիդ ակումբին, և արժեցել է 10 հազար շվեյցարական ֆրանկ։

Բացի գավաթից, Լիգայի եզրափակիչի մասնակիցներին հանձնվում են նաև մեդալներ. 40 ոսկե մեդալ՝ հաղթողներին, 40 արծաթե մեդալ՝ պարտվողներին[4]։

Պարգևատրում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈւԵՖԱ-ն պարգևատրում է Չեմպիոնների Լիգա անցած յուրաքանչյուր ակումբին 3-ական միլիոն եվրո գումարով, ինչպես նաև 2.4 միլիոն եվրո՝ խմբային փուլում մասնակցելու համար։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները ստանում են 600-ական հազար եվրո։ 1/4 եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին վճարվում է 2.5 միլիոն եվրո, կիսաեզրափակչի մասնակցին՝ 3մլն եվրո, եզրափակիչի մասնակիցներից յուրաքանչյուրին՝ 4-ական միլիոն եվրո և հաղթողին՝ 7 միլիոն եվրո պարգևավճար։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեզոն Հաղթող Երկիր
1955–56 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
1956–57 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
1957–58 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
1958–59 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
1959–60 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
1960-61 Բենֆիկա {{{2}}} Պորտուգալիա
1961-62 Բենֆիկա {{{2}}} Պորտուգալիա
1962-63 Միլան {{{2}}} Իտալիա
1963-64 Ինտեր Միլան {{{2}}} Իտալիա
1964-65 Ինտեր Միլան {{{2}}} Իտալիա
1965-66 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
1966-67 Սելտիկ {{{2}}} Շոտլանդիա
1967-68 Մանչեսթեր Յունայթեդ Flag of England.svg Անգլիա
1968-69 Միլան {{{2}}} Իտալիա
1969-70 Ֆեյենորդ Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
1970-71 Այաքս Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
1971-72 Այաքս Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
1972-73 Այաքս Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
1973-74 Բավարիա Մյունխեն {{{2}}} Գերմանիա
1974-75 Բավարիա Մյունխեն {{{2}}} Գերմանիա
1975-76 Բավարիա Մյունխեն {{{2}}} Գերմանիա
1976-77 Լիվերպուլ Flag of England.svg Անգլիա
1977-78 Լիվերպուլ Flag of England.svg Անգլիա
1978-79 Նոթինգհեմ Ֆորեստ Flag of England.svg Անգլիա
1979-80 Նոթինգհեմ Ֆորեստ Flag of England.svg Անգլիա
1980-81 Լիվերպուլ Flag of England.svg Անգլիա
1981-82 Աստոն Վիլլա Flag of England.svg Անգլիա
1982-83 Համբուրգ {{{2}}} Գերմանիա
1983-84 Լիվերպուլ Flag of England.svg Անգլիա
1984-85 Յուվենտուս {{{2}}} Իտալիա
1985-86 Ստյաուա {{{2}}} Ռումինիա
1986-87 Պորտու {{{2}}} Պորտուգալիա
1987-88 ՊՍՎ Էյնդհովեն Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
1988-89 Միլան {{{2}}} Իտալիա
1989-90 Միլան {{{2}}} Իտալիա
1990-91 Ցրվենա Զվեզդա {{{2}}} Հարավսլավիա
Սեզոն Հաղթող Երկիր
1991-92 Բարսելոնա {{{2}}} Իսպանիա
1992-93 Օլիմպիկ Մարսել {{{2}}} Ֆրանսիա
1993-94 Միլան {{{2}}} Իտալիա
1994-95 Այաքս Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
1995-96 Յուվենտուս {{{2}}} Իտալիա
1996-97 Բորուսսիա Դորտմունդ {{{2}}} Գերմանիա
1997-98 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
1998-99 Մանչեսթեր Յունայթեդ Flag of England.svg Անգլիա
1999-00 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
2000-01 Բավարիա Մյունխեն {{{2}}} Գերմանիա
2001-02 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
2002-03 Միլան {{{2}}} Իտալիա
2003-04 Պորտու {{{2}}} Պորտուգալիա
2004-05 Լիվերպուլ Flag of England.svg Անգլիա
2005-06 Բարսելոնա {{{2}}} Իսպանիա
2006-07 Միլան {{{2}}} Իտալիա
2007-08 Մանչեսթեր Յունայթեդ Flag of England.svg Անգլիա
2008-09 Բարսելոնա {{{2}}} Իսպանիա
2009-10 Ինտեր Միլան {{{2}}} Իտալիա
2010-11 Բարսելոնա {{{2}}} Իսպանիա
2011-12 Չելսի Flag of England.svg Անգլիա
2012-13 Բավարիա Մյունխեն {{{2}}} Գերմանիա
2013-14 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
2014-15 Բարսելոնա {{{2}}} Իսպանիա
2015-16 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
2016-17 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
2017-18 Ռեալ Մադրիդ {{{2}}} Իսպանիա
2018-19 Լիվերպուլ Flag of England.svg Անգլիա
2019-20 Բավարիա {{{2}}} Գերմանիա

Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի Մայիսի 5-ի դրությամբ։

Տեղ երկիր Խաղացող Խաղեր Րոպե
1 {{{2}}} Պորտուգալիա  Կրիշտիանու Ռոնալդու 187 16189
2 {{{2}}} Իսպանիա Իկեր Կասիլյաս 181 16267
3 {{{2}}} Իսպանիա  Չավի Էռնանդես 157 11851
4 {{{2}}} Արգենտինա Լիոնել Մեսսի 156 12969
5 Flag of Wales.svg Ուելս  Ռայան Գիգզ 151 11089
6 {{{2}}} Իսպանիա  Ռաուլ Գոնսալես 144 12179
7 {{{2}}} Ֆրանսիա Կարիմ Բենզեմա 141 10187
8 {{{2}}} Իտալիա Պաոլո Մալդինի 139 11932
9 {{{2}}} Գերմանիա Թոմաս Մյուլեր 136 9518
10 {{{2}}} Իսպանիա Անդրես Ինիեստա 132 9398
11 {{{2}}} Իտալիա  Ջանլուիջի Բուֆֆոն 132 12000
12 Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ Կլարենս Զեեդորֆ 131 10014
13 {{{2}}} Գերմանիա Մանուել Նոյեր 130 11850
14 Flag of England.svg Անգլիա  Փոլ Սքոուլզ 130 9752
15 {{{2}}} Իսպանիա  Սերխիո Ռամոս 129 11401

(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի Մայիսի 5-ի դրությամբ

Տեղ Երկիր Խաղացող Գոլեր Միջինը

խաղում

1 Պորտուգալիա Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու 141 0,76
2 Արգենտինա Արգենտինա Լիոնել Մեսսի[5] 125 0,80
3 Լեհաստան Լեհաստան Ռոբերտ Լևանդովսկի 86 0,82
4 Ֆրանսիա Ֆրանսիա Կարիմ Բենզեմա 86 0,58
5 Իսպանիա Իսպանիա Ռաուլ 71 0,50
6 Նիդերլանդներ Նիդերլանդներ Ռուդ վան Նիստելռոյ[6] 60 0,77
7 {{{2}}} Գերմանիա Թոմաս Մյուլեր 52 0,39
8 Ֆրանսիա Ֆրանսիա Թիերի Անրի[7] 51 0,45
9 Շվեդիա Շվեդիա Զլատան Իբրահիմովիչ 49 0,40
10 Իսպանիա Իսպանիա Ալֆրեդո Դի Ստեֆանո 49 0,84
11 Ուկրաինա Ուկրաինա Անդրեյ Շևչենկո[8] 48 0,48

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները (ներառյալ որակավորման խաղերում խփած գնդակները)[9]
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gibraltar set to be new kids on the Rock as Uefa votes on its future»։ The Guardian։ 23 մայիս 2013 (անգլ.)
  2. «UEFA Welcome Gibraltar To Europe’s Football Family As 54th Member»։ insidefutbol.com։ 24 մայիս 2013 (անգլ.)
  3. «2013-14 Չեմպիոնների Լիգայի կանոններ» (PDF)։ Nyon: ՈՒԵՖԱ։ մարտ 2013։ Վերցված է 1 մայիս 2013  (անգլ.)
  4. http://www.uefa.com/MultimediaFiles/Download/Regulations/competitions/Regulations/01/79/68/69/1796869_DOWNLOAD.pdf
  5. «Статистика Лионеля Месси на сайте УЕФА»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27 
  6. «Статистика Руда ван Нистелроя на сайте УЕФА»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27 
  7. «Статистика Тьерри Анри на сайте УЕФА»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27 
  8. «Статистика Андрея Шевченко на сайте УЕФА»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27 
  9. http://www.uefa.com/MultimediaFiles/Download/EuroExperience/competitions/Publications/02/14/56/70/2145670_DOWNLOAD.pdf

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

|}