Դիեգո Սիմեոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դիեգո Սիմեոնե
իսպ.՝ Diego Simeone
Diego Simeone - 01.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիեգո Պաբլո Սիմեոնե
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Մականուն իսպ.՝ El Cholo, Սուրբ[1]
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 28, 1970 (49 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա[2]
Հասակ 177 սմ
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
(գլխավոր մարզիչ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987-1990
1990-1992
1992-1994
1997-1997
1997-1999
1999-2003
2003-2005
2005-2006
Արգենտինա Վելես Սարսֆիլդ
Իտալիա Պիզա
Իսպանիա Սևիլյա
Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Իտալիա Ինտեր
Իտալիա Լացիո
Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Արգենտինա Ռասինգ
76(14)
55 (6)
64 (13)
98 (21)
57 (11)
90 (15)
36 (2)
37 (3)
Ազգային հավաքական
1988-2002 Արգենտինա Արգենտինա 106 (11)
Մարզչական կարիերա
2006
2006-2007
2007-2008
2009-2010
2011
2011
2011-մ.հ
Արգենտինա Ռասինգ
Արգենտինա Էստւդիանտես
Արգենտինա Ռիվեր Պլեյտ
Արգենտինա Սան-Լորենսո
Իտալիա Կատանիա
ԱրգենտինաՌասինգ
Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դիեգո Պաբլո Սիմեոնե (իսպ.՝ Diego Pablo Simeone ծնվել է 1970 թվականի ապրիլի 28-ին) Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ։ Ներկայումս մարզում է Ատլետիկո Մադրիդը։ Մասնագիտական կարիերայում խաղացել է հենակետային կիսապաշտպան: Կարիերան ավարտել է 2006 թվականին։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է 1987 թվականին։ Ակումբային մակարդակում հիմնական հաջողությունների հասել է իտալական և իսպանական ակումբների կազմում։ Ատլետիկոյի կազմում Դիեգոն հաղթել է Իսպանիայի գավաթը 1995/96 թվականներին (հենց այս թվականին առաջնությունում արգենտինացին խփելի է իր համար ռեկորդային թվով գոլեր՝ 37 խաղից 12 գոլ)։ Ատլետիկոյի կազմում 3 մրցաշրջանից հետո Սիմեոնեն տեղափոխվեց Միլանի Ինտեր, որտեղ անցկացրեց 2 մրցաշրջան (1997/98 ՈՒԵՖԱ գավաթի հաղթող)։ 1999 թվականին արգենտինացին տեղափոխվեց Լացիո: Ակումբի կազմում 1999/00 թվականների մրցաշրջանում Դիեգոն կատարեց «ոսկե դուբլ» հաղթելով առաջնությունը և գավաթը։ 2003 թվականին Դիեգոն վերադարձավ Մադրիդի Ատլետիկո, որտեղ երկու մրցաշրջանից հետո տեղափոխվեց արգենտինական Ռասինգ։ Այնտեղ 36 տարեկան հասակում Սիմեոնեն ավարտեց կարիերան և անցավ մարզչական կարիերային։ Նա ավելի քան 100 անգամ հանդիպումներ է անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 1994, 1998 և 2002 թվականների աշխարհի առաջնություններին։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմեոնեն ավարտեց կարիերան Ռասինգում իր վերջին հանդիպումը անցկանցելով 2006 թվականի փետրվարի 17-ին, իսկ հետո նույն թիմում դարձավ գլխավոր մարզիչ։ Թիմը առաջնության սկզբնական վատ խաղերից հետո տպավորիչ խաղեր խաղաց վերջին տուրերում և այնուհետև Սիմեոնեն հեռացավ այդ թիմից։ Մայիսի 18-ին նա դարձավ Էստուդիանտեսի գլխավոր մարզիչ և թիմին կարողացավ դուրս բերել առաջին լիգա (թիմը վերջին անգամ առաջին լիգայում խաղացել էր 23 տարի առաջ)։ Սիմեոնեն Էստուդիանտեսում մնաց մինչև 2007 թվականը։ 2008 թվականին Սիմեոնեն դարձավ Ռիվեր Փլեյթի գլխավոր մարզիչ։ Ռ.Փլեյթը Լիբերտադորեսի գավաթի երկրորդ փուլում Սան Լորենցոյին հաղթեց, իսկ այնուհետև Օլիմպեոյին պարտվեց 2-1 հաշվով, իսկ Սիմեոնեն հրաժարական տվեց։ 2009 թվականից մինչև 2010 թվականը գլխավորեց Սան Լորենցոն։ 2010 թվականին Սիեմեոնեն լքեց թիմը որովհետև թիմը վատ արդյունքներ գրանցեց։ 2011 թվականին գլխավորեց Կատանիան փոխարինելով Մարկո Ջիամպաոլոյին։ 2011 թվականի հունիսի 1-ին նա թողեց ակումբը և կրկին գլխավորեց Ռասինգը։ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին Սիմեոնեի մարզչական կարիերայում նոր մի էջ է բացվում, քանի որ նրան նշանակում են Ատլետիկոյի գլխավոր մարզիչ։ 2012 թվականի մայիսի 9-ին նա թիմի հետ հաղթեց ՈւԵՖԱ-ի Եվրոպա Լիգան հաղթելով Ատլետիկ Բիլբաոյին 3-0 հաշվով։ Նույն թվականի օգոստոսի 31-ին նա հաղթեց ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը 4-1 հաշվով հաղթելով Չելսիին։ 2013 թվականի մայիսի 17-ին Սիմեոնեի շնորհիվ Ատլետիկոն նվաճեց Իսպանիայի գավաթը հաղթելով Ռեալին 2-1 հաշվով Սանտիագո Բերնաբեուում։ Սիմեոնեի ղեկավարությամբ 2012-13 թվականների մրցաշրջանում Ատլետիկոն առաջնությունը ավարտեց երրորդ տեղով։ Սիմեոնեն 2014 թվականին Չեմպիոնների լիգայում թիմին 40 տարվա ընդմիջումից հետո կարողացավ դուրս բերել կիսաեզրափակիչ հաղթելով Բարսելոնային։ Կիսաեզրափակչում Ատլետիկոն ընդհնաուր 3-1 հաշվով հաղթելով Չելսիին կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ իր պատմության մեջ երկրորդ անգամ և այս ամենը տեղի ունեցավ Սիմեոնեի շնորհիվ։ Սակայն եզրափակչում պարտվեց Մադրիդի Ռեալին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]