Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Ֆրանսիա Ֆրանսիա
      Քաղաքներ 10
Մրցաշրջանի ժամկետ Հունիսի 10Հուլիսի 12
Մասնակիցներ 32
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Ֆրանսիա Ֆրանսիա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Բրազիլիա Բրազիլիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Խորվաթիա Խորվաթիա
Չորրորդ տեղ Նիդերլանդներ Նիդերլանդներ
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 2 785 100  (43 517 խաղում)
Խաղեր 64
Խփված գոլեր 171  (2.67 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Խորվաթիա Դավոր Շուկեր  (6 գոլ)
Լավագույն խաղացող Բրազիլիա Ռոնալդո
1994        2004

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998 եղել է 16-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի եզրափակիչ փուլում մրցել են 32 երկրի ազգային հավաքականներ։ Տեղի է ունեցել 1998 թվականի հունիսի 10-ից հուլիսի 12-ը Ֆրանսիայում։ Ֆրանսիան ընտրվել էր երկրորդ անգամ՝ երկրի ընտրության փուլում հաղթելով Մարոկկոյին։ Սա իններորդ աշխարհի առաջնությունն էր, որը անցկացվեց Եվրոպայում։

Որակավորման խաղերը տեղի ունեցան 1996 թվականի մարտից մինչև 1997 թվականի նոյեմբերը։ Առաջին անգամ խմբային փուլում 24 հավաքականի փոխարեն մասնակցեցին 32 հավաքական։ Ընդհանուր 64 խաղ կայացավ 10 մարզադաշտում, որոնք գտնվում էին տարբեր քաղաքներում։ Բացման և եզրափակիչ խաղերը կայացան Սեն Դենիի, Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։

Առաջնությունում հաղթեց Ֆրանսիան, որը եզրափակչում հաղթեց Բրազիլիային 3–0 հաշվով։ Ֆրանսիան առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթակիր՝ դառնալով յոթերորդ երկիրը, որը հաղթեց աշխարհի գավաթը և վեցերորդը, որը հաղթեց առաջնությունը տանը (Ուրուգվայից, Իտալիայից, Անգլիայից, Գերմանիայից և Արգենտինայից հետո)։ Խորվաթիան, Ճամայկան, Ճապոնիան և Հարավ Աֆրիկյան հանրապետությունը առաջին անգամ մասնակցեցին եզրափակիչ փուլին։

Անցկացման վայրի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիան հայտարարվեց 1998 թվականի Աշխարհի առաջնության ընդունող երկիր 1992 թվականի հուլիսի 2-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի գլխավոր խորհրդի նիստից հետո[1][2]։ Ֆրանսիան դարձավ երրորդ երկիրը, որը ընդունեց Աշխարհի գավաթը Մեքսիկայից և Իտալիայից հետո։ Ֆրանսիան ընդունել է նաև 1938 թվականի Աշխարհի առաջնությունը։ Անգլիան, որը նույնպես թեկնածուների ցանկում էր, դուրս եկավ պայքարից՝ ախապատմությունը տալով Եվրո 96-ին։

Ընտրության արդյունքներ[3]
Երկիր Փուլ 1
Ֆրանսիա Ֆրանսիա 12
Մարոկկո Մարոկկո 7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «France Gets 1998 World Cup». The New York Times. 1992 թ․ հուլիսի 3. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  2. «France awarded 1998 World Cup». The Item. 1992 թ․ հուլիսի 2. էջ 3. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  3. «FIFA World Cup™ host announcement decision» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]