Իվան Շապոնյիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իվան Շապոնյիչ
Иван Шапоњић
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1997(1997-08-02)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Nova Varoš, Nova Varoš Municipality, Zlatibor District, Republic of Serbia, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 190 սմ
Քաշ 86 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 17
Պատանեկան կարիերա
Սերբիա Զլատար Նովա Վարոշ
Սերբիա Սլոբոդա Ուժիցե
2013-2015 Սերբիա Պարտիզան Բելգրադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Սերբիա Պարտիզան Բելգրադ 32 (7)
2016-2019 Պորտուգալիա Բենֆիկա B 68 (14)
2017-2018   Բելգիա Զյուլտե Վարեգեմ 31 (6)
2019-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2013 Սերբիա Սերբիա Մ16 2 (2)
2013-2014 Սերբիա Սերբիա Մ17 19 (16)
2014-2015 Սերբիա Սերբիա Մ18 5 (4)
2014-2016 Սերբիա Սերբիա Մ19 16 (12)
2015 Սերբիա Սերբիա Մ20 8 (2)
2015-ներկա Սերբիա Սերբիա Մ21 11 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 27-ի, 2019

Իվան Շապոնյիչ (սերբ.՝ Иван Шапоњић, օգոստոսի 2, 1997(1997-08-02)[1], Nova Varoš, Nova Varoš Municipality, Zlatibor District, Republic of Serbia, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիզան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապոնյիչը Պարտիզան Բելգրադի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի նոյեմբերի 30-ին՝ փոխարինման մտնելով Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[4]։ 2014 թվականի մայիսի 30-ին Շապոնյիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Պարտիզանի հետ։ Պրոֆեսիոնալ կարիերայում առաջին գոլը խփեց 2015 թվականի ապրիլի 8-ին՝ Սերբիայի գավաթի կիսաեզրափակչի Յագոդինայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[5]։ Իր առաջին գոլը Սերբիայի առաջնությունում խփեց ապրիլի 13-ին՝ ՕՖԿ Բեոգրադի դեմ խաղում[6]։ Ապրիլի 29-ին նա խփեց Յագոդինայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Պարտիզանին[7]։ Մայիսի 16-ին սերբը գոլ խփեց Նովի Պազարի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[8]։ Իր առաջին մրցաշրջանում Շապոնյիչը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[9]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Շապոնյիչը անցկացրեց 2015 թվականի հուլիսի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Դիլա Գորիի դեմ խաղում[10]։ Հուլիսի 25-ին սերբը դուբլի հեղինակ դարձավ Յագոդինայի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը մայցրամաքային մրցաշարերում խփեց օգոստոսի 26-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ԲԱՏԷ Բորիսովի դեմ խաղում՝ գոլ հեղինակելով այս հանդիպման ավելացված ժամանակում և օգնելով Պարտիզանին հաղթել 2-1 հաշվով[12]։ Հոկտեմբերի 28-ին նա դուբլ ձևակերպեց Սերբիայի գավաթի Սինջելիչի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[13]։ Պարտիզանի առաջին թիմի կազմում Շապոնյիչը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 12-ին Շապոնյիչը 5․5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ, սակայն սկսեց հանդես գալ ակումբի երկրորդ թիմի կազմում[14][15]։ Իր դեբյուտը Բենֆիկա B-ում նշեց հունվարի 17-ին՝ Պենաֆիելի դեմ խաղում[16]։ Պորտուգալիայում իր առաջին գոլը խփեց փետրվարի 13-ին՝ Ակադեմիկո Վիզեուի դեմ խաղում[17]։ 2017 թվականի ապրիլի 19-ին սերբը հեռացվեց խաղադաշտից Ֆաֆիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 64-րդ րոպեին[18]։

2017 թվականի հուլիսի 3-ին Շապոնյիչը 1 տարվա վարձավճարով միացավ Զյուլտե Վարեգեմին[19]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հուլիսի 29-ին՝ Էյպենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[20]։ Սեպտեմբերի 24-ին սերբը խփեց Գենտի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Զյուլտե Վարեգեմին[21]։ 2018 թվականի հունվարի 23-ին նա գոլ խփեց Ստանդարտ Լյեժի դեմ խաղի ավելացված ժամանակում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[22]։ Զյուլտե Վարեգեմի կազմում Շապոնյիչը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[23]։

2018-19 մրցաշրջանում Շապոնյիչը վերադարձավ Բենֆիկա։ Նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ ակումբի առաջին թիմի կազմում՝ շարունակելով հանդես գալ երկրորդ թիմում։ Բենֆիկա B-ի կազմում Շապոնյիչը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 11-ին Շապոնյիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[24][25][26]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[27][28][29]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապոնյիչը ներկայացրել է Սերբիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[30]։ Այստեղ Շապոնյիչը մասնակցեց բոլոր 7 հանդիպումներին՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սերբիան հաղթեց մրցաշարը[31]՝ եզրափակչում ավելացված ժամանակում պարտության մատնելով Բրազիլիային[32][33]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը[34][35]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Դանիայի դեմ խաղում[36][37]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 27-ի դրությամբ[38]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարտիզան 2013–14 Սուպեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0
2014–15 14 4 2 1 0 0 16 5
2015–16 17 3 1 2 7 1 25 6
Ընդհանուր 32 7 3 3 7 1 0 0 42 11
Բենֆիկա B 2015–16 Սեգունդա Լիգա 19 5 19 5
2016–17 21 3 21 3
2018–19 28 6 28 6
Ընդհանուր 68 14 0 0 0 0 0 0 68 14
Զյուլտե Վարեգեմ (վարձավճար) 2017–18 Ժյուպիլեր Լիգա 31 6 2 1 5 0 1 0 39 7
Ատլետիկո Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 131 27 5 4 12 1 1 0 149 32

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիզան

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիա Մ20

  • Ֆուտբոլի աշխարհի Մ20 առաջնություն. 2015[31]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Serbia - I. Šaponjić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-07-26 
  3. Futbolgrad (2016-01-21)։ «Ivan Šaponjić - Introducing Benfica's Newest Serbian Eagle»։ Futbolgrad (en-US)։ Վերցված է 2019-07-26 
  4. «FK Partizan Belgrade - FK Spartak Subotica, Nov 30, 2013 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  5. «FK Jagodina - FK Partizan Belgrade, Apr 8, 2015 - Kup Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  6. «OFK Beograd - FK Partizan Belgrade, Apr 13, 2015 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  7. «FK Partizan Belgrade - FK Jagodina, Apr 29, 2015 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  8. «FK Partizan Belgrade - FK Novi Pazar, May 16, 2015 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  9. «Ivan Saponjic | Football Stats | Atletico Madrid | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-26 
  10. «FK Partizan Belgrade - FC Dila Gori, Jul 14, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  11. «FK Partizan Belgrade - FK Jagodina, Jul 25, 2015 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  12. «FK Partizan Belgrade - BATE Borisov, Aug 26, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  13. «FK Sindjelic Belgrad - FK Partizan Belgrade, Oct 28, 2015 - Kup Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  14. «Saponjic von Partizan zu Benfica»։ www.transfermarkt.de (գերմաներեն)։ Վերցված է 2019-07-26 
  15. «Benfica contrata Ivan Saponjic»։ www.cmjornal.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-07-26 
  16. «FC Penafiel - SL Benfica B, Jan 17, 2016 - Liga Pro - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  17. «Académico Viseu FC - SL Benfica B, Feb 13, 2016 - Liga Pro - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  18. «AD Fafe - SL Benfica B, Apr 19, 2017 - Liga Pro - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  19. «Oficial: Benfica empresta Ivan Saponjic»։ www.ojogo.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-07-26 
  20. «KAS Eupen - SV Zulte Waregem, Jul 29, 2017 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  21. «KAA Gent - SV Zulte Waregem, Sep 24, 2017 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  22. «SV Zulte Waregem - Standard Liège, Jan 23, 2018 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  23. «Ivan Saponjic | Football Stats | Atletico Madrid | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-26 
  24. «Club Atlético de Madrid · Web oficial - Ivan Saponjic is a Red & White»։ en.atleticodemadrid.com։ Վերցված է 2019-07-26 
  25. «Official: Atletico Madrid sign Ivan Saponjic»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-11։ Վերցված է 2019-07-26 
  26. «Atletico confirm the signing of Saponjic»։ BeSoccer (en-EN)։ 2019-07-11։ Վերցված է 2019-07-26 
  27. «Atletico Madrid transfer news: Rojiblancos continue recruitment drive with €8m Ivan Saponjic capture | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-26 
  28. «Saponjic: Atlético sign striker as recruitment drive continues»։ AS.com (անգլերեն)։ 2019-07-11։ Վերցված է 2019-07-26 
  29. «Ivan Saponjic becomes Atletico Madrid's seventh summer signing»։ Mail Online։ 2019-07-12։ Վերցված է 2019-07-26 
  30. FIFA.com։ «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Serbia»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  31. 31,0 31,1 FIFA.com։ «Maksimovic leaves it late to seal historic win»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  32. «Brazil U20 - Serbia U20, Jun 20, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  33. Reuters (2015-06-20)։ «Serbia crowned world Under-20 champions after beating Brazil in final»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-26 
  34. UEFA.com։ «Serbia - U21 EURO»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  35. «All the squads for the European Under-21 Championship 2019»։ The Sun (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-07-26 
  36. «Denmark U21 - Serbia U21, Jun 23, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  37. UEFA.com։ «Denmark-Serbia - Under-21»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  38. «Ivan Šaponjić»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  39. «Partizan win Serbian title after 2-0 win at Napredak»։ SBS News (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26 
  40. «Soccer-Cukaricki stun Partizan to win Serbian Cup»։ Reuters (անգլերեն)։ 2015-05-20։ Վերցված է 2019-07-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]