Ֆելիպե Մոնտեյրո
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Felipe Augusto de Almeida Monteiro | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 16, 1989[1] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Mogi das Cruzes, Սան Պաուլու | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 18 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2008 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2011 |
![]() | 26 | (2) |
2011 |
→ ![]() | 33 | (1) |
2012-2016 |
![]() | 53 | (1) |
2016-2019 |
![]() | 93 | (6) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆելիպե Աուգուստո դե Ալմեիդա Մոնտեյրո (պորտ.՝ Felipe Augusto de Almeida Monteiro, մայիսի 16, 1989[1], Mogi das Cruzes, Սան Պաուլու), առավել հայտնի որպես ուղղակի Ֆելիպե, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆելիպեն սկսել է Ունիոն Մոժիում։ 2011 թվականին նա վարձավճարով միացավ Բրագանտինոյին։ 2012 թվականի ձմռանը բրազիլացին տեղափոխվեց Կորինթիանս։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց հունիսի 24-ին՝ փոխարինման մտնելով Պալմեյրասի դեմ խաղում[3]։ Մայրցամաքային առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց 2013 թվականի փետրվարի 21-ին՝ Լիբերտադորեսի գավաթի Դեպորտիվո Սան Խոսեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը Կորինթիանսի կազմում Ֆելիպեն խփեց մարտի 10-ին՝ Լիգա Պաուլիստայի Իտուանոյի դեմ խաղում[5]։ Բրազիլիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2015 թվականի հուլիսի 26-ին՝ Կուրիտիբայի դեմ խաղում[6]։ Օգոստոսի 9-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Սան Պաուլուի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 82-րդ րոպեին[7]։ Կորինթիանսի կազմում Ֆելիպեն անցկացրեց 110 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ և այդ ընթացքում նվաճելով Սերիա A-ն[8], աշխարհի ակումբային առաջնությունը[9][10] ու Ռեկոպա Սուդամերիկանան[11]։
Պորտու
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսի 15-ին Ֆելիպեն 5 տարվա պայմանագիր կնքեց Պորտուի հետ[12][13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռիու Ավիի դեմ խաղում[15]։ Պորտուի կազմում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ռոմայի դեմ խաղում[16]։ Առաջին գոլը Պորտուգալիայի առաջնությունում խփեց օգոստոսի 28-ին՝ Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[17]։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 14-ին՝ Կոպենհագենի դեմ խաղում[18]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆելիպեն անցկացրեց 45 հանդիպում բոլոր մրցաշարերում[19]՝ դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և SJPF-ի կողմից ընդգրկվելով Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[20]։
2017 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆելիպեն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մոնակոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով 39-րդ րոպեին[21]։ 2018 թվականի հունվարի 3-ին բրազիլացին գոլի հեղինակ դարձավ Ֆեյրենսեի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 85-րդ րոպեին[22]։ Պորտուի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մարտի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Լիվերպուլի դեմ խաղում[23]։ 2017-18 մրցաշրջանում Պորտուն հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[24], իսկ Ֆելիպեն անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[25], ինչպես նաև՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[26]։
2018 թվականի օգոստոսի 4-ին Ֆելիպեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի սուպերգավաթի Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[27]՝ օգնելով Պորտուին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը[28][29]։ Դեկտեմբերի 11-ին բրազիլացին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Գալաթասարայի դեմ խաղում[30]։ 2019 թվականի հունվարի 26-ին Ֆելիպեն մասնակցեց Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչի Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղին, սակայն Պորտուն պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[31][32][33]։ Մայիսի 25-ին նա գոլ խփեց Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղի լրացուցիչ ժամանակի 120-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[34]։ Այնուամենայնիվ, Պորտուն նաև այս հանդիպումը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[35][36]։ Ակումբի կազմում Ֆելիպեն անցկացրեց 142 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[37]։
Ատլետիկո Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մայիսի 28-ին Ֆելիպեն 3 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[38][39][40]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[41][42][43]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիայի ազգային հավաքական Ֆելիպեն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտին՝ փոխարինելով որակազրկված Դավիդ Լուիզին Պարագվայի դեմ խաղի համար[44], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[45]։ Հաջորդ անգամ նա հավաքական հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Սալվադորի և Միացյալ Նահանգների դեմ խաղերի համար[46][47][48]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Ֆելիպեն նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Սալվադորի դեմ խաղում[49][50]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 26-ի դրությամբ[51]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բրագանտինո (վարձավճար) | 2011 | Սերիա B | 33 | 1 | 0 | 0 | — | 1 | 0 | 34 | 1 | |
Կորինթիանս | 2012 | Սերիա A | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
2013 | 6 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 6 | 1 | 14 | 1 | ||
2014 | 11 | 0 | 2 | 1 | — | 5 | 0 | 18 | 1 | |||
2015 | 26 | 1 | 2 | 0 | 9 | 2 | 11 | 1 | 48 | 4 | ||
2016 | 7 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 12 | 2 | 26 | 2 | ||
Ընդհանուր | 53 | 1 | 5 | 1 | 17 | 2 | 35 | 4 | 110 | 8 | ||
Պորտու | 2016–17 | Պրիմեյրա Լիգա | 32 | 2 | 1 | 0 | 10 | 1 | 2 | 0 | 45 | 3 |
2017–18 | 30 | 3 | 4 | 0 | 7 | 1 | 3 | 0 | 44 | 4 | ||
2018–19 | 31 | 1 | 7 | 2 | 10 | 1 | 5 | 0 | 53 | 4 | ||
Ընդհանուր | 93 | 6 | 12 | 2 | 27 | 3 | 10 | 0 | 142 | 11 | ||
Ատլետիկո Մադրիդ | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 179 | 8 | 17 | 3 | 44 | 5 | 46 | 4 | 286 | 20 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 26-ի դրությամբ[51]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորինթիանս
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնություն. 2012[9]
- Ռեկոպա Սուդամերիկանա. 2013[11]
- Սերիա A. 2015[8]
- Լիգա Պաուլիստա. 2013[52]
- Պորտու
- Պորտուգալիայի առաջնություն. 2017–18[24]
- Պորտուգալիայի սուպերգավաթ. 2018[28]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիգա Պաուլիստայի տարվա խորհրդանշական հավաքական. 2016[53]
- SJPF Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2016–17[20]
- Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2017–18[26]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Brazil - Felipe - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sport Club Corinthians Paulista - Sociedade Esportiva Palmeiras, Jun 24, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Club Deportivo San José - Sport Club Corinthians Paulista, Feb 21, 2013 - Copa Libertadores - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Corinthians vs. Ituano - 9 March 2013 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Coritiba Foot Ball Club - Sport Club Corinthians Paulista, Jul 26, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «São Paulo Futebol Clube - Sport Club Corinthians Paulista, Aug 9, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 8,0 8,1 IANS (2015 թ․ նոյեմբերի 20). «Corinthians win Brazilian Serie A title». Business Standard India. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 9,0 9,1 FIFA.com. «FIFA Club World Cup 2012 - News - Corinthians halt European domination - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Fifield, Dominic (2012 թ․ դեկտեմբերի 16). «Chelsea distraught after losing to Corinthians Club in World Cup final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 11,0 11,1 «Corinthians win Recopa Sudamericana». www.sportskeeda.com (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Corinthians defender Felipe to join Porto: Reports». www.sportskeeda.com (անգլերեն). 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «FC Porto Transfer News : Corinthians Defender Felipe To Sign». www.foottheball.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «OFICIAL: Felipe é reforço do FC Porto por cinco anos». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Rio Ave FC - FC Porto, Aug 12, 2016 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «AS Roma - FC Porto, Aug 23, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sporting CP - FC Porto, Aug 28, 2016 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «FC Porto - FC Copenhagen, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Felipe | Football Stats | Atletico Madrid | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 20,0 20,1 «Três águias no Melhor Onze do Ano - SL Benfica». www.slbenfica.pt (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «FC Porto - AS Monaco, Dec 6, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «CD Feirense - FC Porto, Jan 3, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Liverpool FC - FC Porto, Mar 6, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 24,0 24,1 «Porto players and fans have a massive party to celebrate first title since 2013». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Felipe | Football Stats | Atletico Madrid | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 26,0 26,1 «FC Porto lidera Onze do Ano». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «FC Porto - Desportivo Aves, Aug 4, 2018 - Supertaça Cândido de Oliveira - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 28,0 28,1 «Yacine Brahimi leads Porto to Portuguese Super Cup win | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «FC Porto lift Super Cup». theportugalnews.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Galatasaray SK - FC Porto, Dec 11, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «FC Porto - Sporting CP, Jan 26, 2019 - Allianz Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sporting beats Porto 1-3 in penalty shootout to win Portuguese Cup». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sporting Lisbon win second successive Portuguese League Cup». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sporting CP - FC Porto, May 25, 2019 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sporting Lisbon take Portuguese Cup on penalties after epic final». France 24 (անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sporting Lisbon take Portuguese Cup on penalties after epic final». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Atletico Madrid sign Porto defender Felipe - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Agreement over Felipe». en.atleticodemadrid.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Felipe Monteiro becomes Atletico Madrid's most expensive ever defender». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Atletico Madrid reaches deal to sign Porto defender Felipe». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Transfer news: Felipe to complete €20m switch to Atletico Madrid | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Atletico Madrid agree £17.67m deal for Felipe from Porto». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Atletico Madrid Confirm Signing of FC Porto Defender Felipe as Rebuild Begins». 90min.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Dunga calls up Brazil-based Gabriel and Felipe to replace Neymar and David Luiz». Eurosport UK. 2016 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Paraguay - Brazil, Mar 30, 2016 - World Cup qualification South America - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Brazil include Andreas Pereira to face U.S.». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Neymar included on Brazil roster for friendly against USMNT and a visit to D.C.». Washington Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Tite brings in young blood for Brazil soccer friendlies in USA». Reuters (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Brazil - El Salvador, Sep 12, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Brazil 5 El Salvador 0: Two-goal Richarlison leads rout as Neto ends eight-year wait». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 51,0 51,1 «Felipe Monteiro». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Corinthians beat Santos to win Campeonato Paulista». www.sportskeeda.com (անգլերեն). 2013 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Paulo, Por GloboEsporte comSão. «Santos domina seleção do Paulistão; Audax emplaca dois e mais o técnico». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆելիպեի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ֆելիպեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ֆելիպեն transfermarkt-ում
- Ֆելիպեն soccerbase.com-ում
- Ֆելիպեն WhoScored.com կայքում
- Ֆելիպեն Պորտուի պաշտոնական կայքում
- Ֆելիպեն Ատլետիկո Մադրիդի պաշտոնական կայքում
- Ֆելիպեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Մոնտեյրո» հոդվածին։ |
|
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Բրագանտինոյի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կորինտիանսի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ