Մարիո Էրմոսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Էրմոսո
Mario Hermoso
Էրմոսոն Ռեալ Մադրիդ B-ի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Mario Hermoso Canseco
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 1995(1995-06-18)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 184 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 22
Պատանեկան կարիերա
2002-2005 Իսպանիա Կոնսեպսիոն
2005-2014 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 34 (2)
2015-2017 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 33 (1)
2015-2016   Իսպանիա Վալյադոլիդ 31 (0)
2017-2019 Իսպանիա Էսպանյոլ 54 (4)
2019-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2013-2014 Իսպանիա Իսպանիա Մ19 5 (2)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 22-ի, 2019

Մարիո Էրմոսո (իսպ.՝ Mario Hermoso, հունիսի 18, 1995(1995-06-18)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրմոսոն Ռեալ Մադրիդի ակադեմիայի սան է[3]։ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին նա խաղադաշտ դուրս եկավ Սանտիագո Բերնաբեուի գավաթի Միլյոնարիոսի դեմ ընկերական խաղում[4]։ 2015 թվականի հուլիսի 16-ին Էրմոսոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռեալ Վալյադոլիդ[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 22-ին՝ Կորդովայի դեմ խաղում[7]։ Դեկտեմբերի 13-ին նա գոլային փոխանցում տվեց Ալբասետեի դեմ խաղում՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Վալյադոլիդի կազմում Էրմոսոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[9]։

Էսպանյոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 12-ին Էրմոսոն 3 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 9-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[12][13]։ Նոյեմբերի 4-ին նա հեռացվեց խաղադաշտից Ալավեսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 39-րդ րոպեին[14]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի հունվարի 28-ին՝ Լեգանեսի դեմ խաղում, սակայն դառնալով նաև 2 ինքնագոլի հեղինակ[15]։ Օգոստոսի 18-ին Էրմոսոն գոլի հեղինակ դարձավ Սելտա Վիգոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[16]։ Սեպտեմբերի 25-ին իսպանացին խփեց Էյբարի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ Էսպանյոլի կազմում Էրմոսոն անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 18-ին Էրմոսոն 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[18][19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 29 միլիոն եվրո[21][22][23]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրմոսոն ներկայացրել է Իսպանիան մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Իսպանիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղերի համար[24][25][26]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[27]։ 2019 թվականի մարտի 26-ին Էրմոսոն գոլային փոխանցում տվեց Ալվարո Մորատային Մալթայի դեմ խաղում՝ օգնելով Իսպանիային հաղթել 2-0 հաշվով[28]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վալյադոլիդ (վարձավճար) 2015–16 Սեգունդա Դիվիզիոն 31 0 0 0 31 0
Ռեալ Մադրիդ B 2016–17 Սեգունդա Դիվիզիոն B 33 1 33 1
Էսպանյոլ 2017–18 Լա Լիգա 22 1 2 0 24 1
2018–19 32 3 3 0 35 3
Ընդհանուր 54 4 5 0 0 0 0 0 59 4
Ատլետիկո Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 118 5 5 0 0 0 0 0 123 5

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[29]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 2 0
Ընդհանուր 3 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. «Spain - Mario Hermoso - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  3. «Mario Hermoso: 5 Things to Know About Atletico Madrid's Latest Blockbuster Signing»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-19-ին։ Վերցված է 2019-07-22 
  4. «Así es Mario Hermoso, el juvenil que ya ha debutado con el Real Madrid | Goal.com»։ www.goal.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-08-29 
  5. realvalladolid.es։ «Hermoso, proyección para el lateral izquierdo»։ www.realvalladolid.es (es-es)։ Վերցված է 2018-08-29 
  6. «Hermoso, fichaje del Real Valladolid»։ AupaPucela.com (es-ES)։ 2015-07-16։ Վերցված է 2018-08-29 
  7. «Córdoba CF - Real Valladolid CF, Aug 22, 2015 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  8. «Albacete Balompié - Real Valladolid CF, Dec 13, 2015 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  9. «Hermoso | Football Stats | Espanyol | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-29 
  10. www.rcdespanyol.com RCD Espanyol -։ «Mario Hermoso, the fifth!»։ www.rcdespanyol.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  11. «Espanyol: Hermoso firma hasta 2020 - Marca.com»։ Marca.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-08-29 
  12. «FC Barcelona - RCD Espanyol Barcelona, Sep 9, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  13. McVeigh Niall (2017-09-09)։ «Barcelona 5-0 Espanyol: La Liga – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-29 
  14. «Deportivo Alavés - RCD Espanyol Barcelona, Nov 4, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  15. «CD Leganés - RCD Espanyol Barcelona, Jan 28, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  16. «Celta de Vigo - RCD Espanyol Barcelona, Aug 18, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22 
  17. «RCD Espanyol Barcelona - SD Eibar, Sep 25, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22 
  18. «Club Atlético de Madrid · Web oficial - Agreement with RCD Espanyol over the transfer of Mario Hermoso»։ en.atleticodemadrid.com։ Վերցված է 2019-07-22 
  19. «Atletico Madrid Confirm Signing of Mario Hermoso on 5-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-19-ին։ Վերցված է 2019-07-22 
  20. «Atletico Madrid Confirm Signing of Mario Hermoso on 5-Year Deal»։ www.msn.com։ Վերցված է 2019-07-22 
  21. «Atletico Madrid confirm Mario Hermoso signing | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-07-22 
  22. «Atletico Madrid transfers: Liga side's spending spree continues with €29m Mario Hermoso capture | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-19-ին։ Վերցված է 2019-07-22 
  23. «Atlético confirm €29m Hermoso as overhaul continues»։ AS.com (անգլերեն)։ 2019-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-30-ին։ Վերցված է 2019-07-22 
  24. «Spain squad: Barcelona defender Jordi Alba returns to Spain squad as Luis Enrique bows to pressure | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-22 
  25. «Jordi Alba Recalled to Spain Squad for UEFA Nations League Decider Against Croatia»։ 90min.com (անգլերեն)։ 2018-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-18-ին։ Վերցված է 2019-07-22 
  26. «Jordi Alba recalled by Spain; Brais, Hermoso and Fornals make the list»։ AS.com (անգլերեն)։ 2018-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-15-ին։ Վերցված է 2019-07-22 
  27. «Spain - Bosnia-Herzegovina, Nov 18, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22 
  28. «Malta - Spain, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-22 
  29. 29,0 29,1 «Mario Hermoso»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]