Սանտյագո Արիաս
![]() Արիասը ՊՍՎ Էյնդհովենի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Santiago Arias Naranjo | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 13, 1992[1][2][3] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Մեդելյին, Կոլումբիա | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 4 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2011 |
![]() | 28 | (0) |
2011-2013 |
![]() | 7 | (0) |
2012-2013 |
![]() | 28 | (1) |
2013-2018 |
![]() | 136 | (9) |
2013-2014 |
![]() | 2 | (0) |
2018-ներկա |
![]() | 25 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2009 |
![]() | 6 | (0) |
2011 |
![]() | 14 | (1) |
2013-ներկա |
![]() | 52 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սանտյագո Արիաս (իսպ.՝ Santiago Arias, հունվարի 13, 1992[1][2][3], Մեդելյին, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիասը Լա Էկիդադի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի ապրիլի 6-ին՝ Ինդեպենդիենտե Մեդելյինի դեմ խաղում[5]։ Լա Էկիդադի առաջին թիմի կազմում Արիասը անցկացրեց 28 հանդիպում։
2011 թվականի հունիսի 21-ին Արիասը 5 տարվա պայմանագիր կնքեց Սպորտինգ Լիսաբոնի հետ[6][7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց նոյեմբերի 6-ին՝ փոխարինելով Մատիաս Ֆերնանդեսին Ունիան Լեյրիայի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Սպորտինգի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի փետրվարի 11-ին՝ Մարիտիմուի դեմ խաղում[9]։ 2012 թվականի փետրվարի 22-ին կոլումբիացին գոլային փոխանցում տվեց Նասիոնալի դեմ խաղում[10]։ Սպորտինգում Արիասը հիմնականում հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում, և Սպորտինգի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում մասնակցեց ընդամենը 10 հանդիպման առաջին թիմում։
ՊՍՎ Էյնդհովեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 14-ին Արիասը 4 տարվա պայմանագիր կնքեց ՊՍՎ Էյնդհովենի հետ[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 3-ին՝ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում[13]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի Լուդոգորեցի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի փետրվարի 8-ին՝ Տվենտեի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին մրցաշրջանում Արիասը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[17]։
Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Արիասը անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[18]։ Առաջին գոլը այս մրցաշարում խփեց 2016 թվականի նոյեմբերի 1-ին՝ Բավարիայի դեմ խաղում[19][20]։ 2017-18 մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 30 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[21]։ Այս մրցաշրջանում ՊՍՎ-ն հաղթեց Նիդերլանդների առաջնությունը[22][23], իսկ Արիասը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[24][25] և ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[26][27]։
Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 31-ին Արիասը 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[28][29][30][31]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Խոսե Խիմենեսին Սելտա Վիգոյի դեմ խաղում[32][33]։ Ատլետիկոյի կազմում իր առաջին գոլը խփեց 2019 թվականի հունվարի 19-ին՝ Հուեսկայի դեմ խաղում[34][35]։ Իր առաջին մրցաշրջանում Արիասը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[36]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիասը ներկայացրել է Կոլումբիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2009 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[37]՝ անցկացնելով 6 հանդիպում և օգնելով իր թիմին զբաղեցնել 4-րդ հորիզոնականը առաջնությունում[38]։ 2011 թվականին Արիասը Կոլումբիայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնություններին[39]։ Նույն թվականին նա Մ20 հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[40]՝ թիմի մեկնարկային կազմում մասնակցելով բոլոր 5 հանդիպումներին։
Կոլումբիայի ազգային հավաքական Արիասը առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի սեպտեմբերին՝ Չիլիի և Պարագվայի դեմ խաղերի համար[41]։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 16-ին՝ Պարագվայի դեմ խաղում[42]։ 2014 թվականին Արիասը մասնակցեց աշխարհի առաջնությանը[43][44]՝ անցկացնելով 3 հանդիպում։ 2015 թվականին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[45][46], սակայն Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչում[47][48]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Արգենտինային[49][50]։
2016 թվականին Արիասը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[51][52]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում, իսկ Կոլումբիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[53][54]՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով ԱՄՆ-ին[55][56]։ 2018 թվականի մայիսին Արիասը ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[57][58]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[59], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[60][61]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[62][63]։
2019 թվականի մայիսի 30-ին Արիասը ընդգրկվեց Կոլումբիայի՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմում[64][65][66]։ Նա անցկացրեց 2 հանդիպում, իսկ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[67][68]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[69][70]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[71]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լա Էկիդադ | 2009 | Պրիմերա A | 14 | 0 | 0 | 0 | — | 14 | 0 | |||
2010 | 7 | 0 | 0 | 0 | 7 | 0 | ||||||
2011 | 7 | 0 | 0 | 0 | 7 | 0 | ||||||
Ընդհանուր | 28 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 0 | ||
Սպորտինգ Լիսաբոն | 2011–12 | Պրիմեյրա Լիգա | 6 | 0 | 2 | 0 | 0 | 0 | — | 8 | 0 | |
2012–13 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
Ընդհանուր | 7 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | ||
ՊՍՎ Էյնդհովեն | 2013–14 | Էրեդիվիզի | 25 | 1 | 1 | 0 | 6 | 0 | — | 32 | 1 | |
2014–15 | 21 | 1 | 3 | 0 | 5 | 0 | 29 | 1 | ||||
2015–16 | 32 | 3 | 3 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 42 | 3 | ||
2016–17 | 28 | 1 | 2 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 34 | 2 | ||
2017–18 | 30 | 3 | 3 | 0 | 2 | 0 | — | 35 | 3 | |||
Ընդհանուր | 136 | 9 | 12 | 0 | 23 | 1 | 1 | 0 | 172 | 10 | ||
Ատլետիկո Մադրիդ | 2018–19 | Լա Լիգա | 25 | 1 | 4 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 33 | 1 |
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 25 | 1 | 4 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 33 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 196 | 10 | 19 | 0 | 27 | 1 | 1 | 0 | 243 | 11 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[71]
Կոլումբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 3 | 0 |
2014 | 11 | 0 |
2015 | 6 | 0 |
2016 | 11 | 0 |
2017 | 7 | 0 |
2018 | 10 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 52 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
ՊՍՎ Էյնդհովեն
- Նիդերլանդների առաջնություն․ 2014–15[72], 2015–16[73], 2017–18[22]
- Նիդերլանդների սուպերգավաթ․ 2015[74], 2016[75]
Ատլետիկո Մադրիդ
Միջագզային[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլումբիա Մ20
- Տուլոնի առաջնություն․ 2011[40]
Կոլումբիա
- Կոպա Ամերիկա․ երրորդ տեղ․ 2016[54]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրեդիվիզիի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2017–18[24]
- Էրեդիվիզիի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական․ 2017–18[26]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Colombia - S. Arias - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «La Equidad vs. Independiente Medellín - 5 April 2009 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «Arias signs for Sporting Lisbon» (en-SG)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Equidad's Santiago Arias confirms agreement with Sporting Lisbon | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Sporting CP - União de Leiria, Nov 6, 2011 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «CS Marítimo - Sporting CP, Feb 11, 2012 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «CD Nacional - Sporting CP, Apr 22, 2012 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «Transfer latest: PSV sign Schaars and Arias from Sporting Lisbon»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «PSV sign Santiago Arias from Sporting Lisbon» (հոլանդերեն)։ 2013-07-13։ Վերցված է 2018-08-09
- ↑ «ADO Den Haag - PSV Eindhoven, Aug 3, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «PSV Eindhoven - PFK Ludogorets Razgrad, Sep 19, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «PSV Eindhoven - FC Twente Enschede, Feb 8, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «PSV Eindhoven 3-2 Twente Match Report - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2014-02-08։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Santiago Arias | Football Stats | Atletico Madrid | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-09
- ↑ «PSV Eindhoven - Manchester United, Sep 15, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «PSV Eindhoven - Bayern Munich, Nov 1, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Bayern into Last 16 as Lewandowski double downs PSV | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Santiago Arias | Football Stats | Atletico Madrid | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-09
- ↑ 22,0 22,1 «PSV Eindhoven beat Ajax to seal title»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-15։ Վերցված է 2018-08-09
- ↑ «PSV punish nine-man Ajax to reclaim Eredivisie title | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09(չաշխատող հղում)
- ↑ 24,0 24,1 «Arias named player of the season» (անգլերեն)։ 2018-05-09։ Վերցված է 2018-08-08
- ↑ «Santiago Arias kroont zich tot speler van het seizoen 2017/2018 | Eredivisie» (nl-NL)։ 2018-05-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին։ Վերցված է 2018-08-09
- ↑ 26,0 26,1 «Elftal van het seizoen 2017/2018 bekend | Eredivisie» (en-US)։ 2018-05-09։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-01-ին։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Manchester City youngster named in Eredivisie Team of the Year for 2017/18 – City Watch» (en-GB)։ Վերցված է 2018-08-08(չաշխատող հղում)
- ↑ «Club Atlético de Madrid - Agreement with PSV over the transfer of Santiago Arias»։ Club Atlético de Madrid (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Atletico Madrid sign PSV's Arias | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Atletico Madrid sign Colombia World Cup defender Santiago Arias»։ Eurosport UK։ 2018-07-31։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Atletico Madrid sign Santiago Arias and loan Sime Vrsaljko to Inter»։ Mail Online։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Celta de Vigo - Atlético Madrid, Sep 1, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Celta Vigo 2-0 Atletico Madrid: Stefan Savic sent off in Atletico defeat» (en-GB)։ 2018-09-01։ Վերցված է 2019-08-23
- ↑ «SD Huesca - Atlético Madrid, Jan 19, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Atletico Madrid bounce back with easy win over Huesca in La Liga»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Santiago Arias | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ FIFA.com։ «FIFA U-17 World Cup Nigeria 2009 - Teams - Colombia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-09(չաշխատող հղում)
- ↑ FIFA.com։ «FIFA U-17 World Cup Nigeria 2009 - Matches - Colombia-Spain - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2018-08-09
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Colombia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-09(չաշխատող հղում)
- ↑ 40,0 40,1 «France 1-1 Colombia (1-3 on pens.): South Americans win Toulon tournament | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Pékerman convoca a Santiago Arias por Camilo Zúñiga»։ Noticias RCN (իսպաներեն)։ 2013-10-07։ Վերցված է 2018-08-09(չաշխատող հղում)
- ↑ «Paraguay - Colombia, Oct 16, 2013 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Colombia 2014 World Cup squad: the 23 chosen by José Pékerman»։ the Guardian (անգլերեն)։ 2014-06-05։ Վերցված է 2018-08-09
- ↑ Sport Telegraph (2014-06-02)։ «Colombia World Cup 2014 squad» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Colombia 23 Men Team Squad for Copa America 2015»։ www.tsmplug.com։ Վերցված է 2018-08-09
- ↑ «2015 Copa America squad lists»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ Ames Nick (2015-06-27)։ «Copa América quarter-final: Argentina beat Colombia 5-4 on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Argentina vs. Colombia - Football Match Report - June 26, 2015 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Argentina - Colombia, Jun 27, 2015 - Copa América 2015 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Argentina vs Colombia Copa America 2015 LIVE»։ Mail Online։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Copa America full squad lists»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Colombia preview for Copa America Centenario - World Soccer Talk»։ World Soccer Talk (en-US)։ Վերցված է 2018-08-09
- ↑ Hill Tim (2016-06-26)։ «USA 0-1 Colombia: Copa América – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-09
- ↑ 54,0 54,1 «Colombia Beats U.S. for Third Place in Copa América» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «United States - Colombia, Jun 26, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «USA Defeated 1-0 by Colombia in 2016 Copa America Centenario Third Place Match»։ www.ussoccer.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «World Cup 2018: Colombia squad features Premier League trio»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-08-08
- ↑ «Colombia name World Cup squad»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Santiago ARIAS - Santiago Arias - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-08-09
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-03։ Վերցված է 2018-08-08
- ↑ «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ Doyle Paul (2018-07-03)։ «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-08
- ↑ «James and Falcao head Colombia's Copa America squad»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20
- ↑ «James and Falcao head Colombia's Copa America squad»։ FOX Sports (en-US)։ 2019-05-31։ Վերցված է 2019-08-20
- ↑ Huigen Freek (2019-05-30)։ «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad»։ The Bogotá Post (en-GB)։ Վերցված է 2019-08-20
- ↑ Veitch Adam (2019-06-29)։ «Colombia out of Copa America after losing to Chile on penalties»։ Colombia News | Colombia Reports (en-US)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Copa America: Chile beat Colombia on penalties to reach semis»։ www.aljazeera.com։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Colombia - Chile, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ «Argentina into Copa America semis; Chile knocks out Colombia in penalty kicks»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23
- ↑ 71,0 71,1 «Santiago Arias»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «PSV Eindhoven win 22nd Dutch Eredivisie title with three games to spare»։ 2015-04-19։ Վերցված է 2018-08-09
- ↑ Press Associated (2016-05-08)։ «PSV Eindhoven clinch Eredivisie title after Ajax fail to win»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «FC Groningen - PSV 0:3 (Johan Cruijff Schaal 2015, Finale)»։ voetbal.com (nl-NL)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «PSV opnieuw de koning van de Cruijff Schaal | KNVB»։ www.knvb.nl։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Diego Costa double helps Atlético beat Real Madrid 4-2 in Uefa Super Cup»։ The Guardian (en-GB)։ 2018-08-15։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սանտյագո Արիաս Վիքիպահեստում |
---|
- Արիասի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Արիասի պաշտոնական Տվիտերի էջը
- Արիասի պաշտոնական Ինստագրամի էջը
- Արիասը transfermarkt-ում
- Արիասը soccerbase.com-ում
- Արիասը WhoScored.com կայքում
- Արիասը ՊՍՎ Էյնդհովենի պաշտոնական կայքում
- Արիասը Ատլետիկո Մադրիդի պաշտոնական կայքում
- Արիասը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Արիասը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2019-04-08 at the Wayback Machine.
|
|
|
- Հունվարի 13 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոլումբիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Կոլումբիացի ֆուտբոլիստներ
- Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Էկիդադի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Գրանադայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ