Թոմաս Լեմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Լեմար
Thomas Lemar
Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Գվադելուպա Գվադելուպա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1995(1995-11-12)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Baie-Mahault
Հասակ 171 սմ
Քաշ 62 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 11
Պատանեկան կարիերա
2003-2010 Ֆրանսիա Սոլիդա Սկոլար
2010-2013 Ֆրանսիա Կան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2015 Ֆրանսիա Կան II 55 (4)
2013-2015 Ֆրանսիա Կան 32 (1)
2015-2018 Ֆրանսիա Մոնակո 90 (16)
2018-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 32 (3)
Ազգային հավաքական
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 13 (2)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 6 (1)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 8 (1)
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 9 (1)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 9 (1)
2016-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 18 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2019

Թոմաս Լեմար (ֆր.՝ Thomas Lemar, նոյեմբերի 12, 1995(1995-11-12)[1][2], Baie-Mahault), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։ Հայտնի է իր բազմակողմանիությամբ և երկու եզրերում ու կենտրոնում խաղալու ունակությամբ։

Կարիերան սկսել է 2013 թվականին՝ Կանում։ 2015 թվականին 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մոնակո[4]։ Ակումբի կազմում 127 հանդիպում անցկացնելուց հետո 2018 թվականին Լեմարը միացավ Ատլետիկո Մադրիդին[5]։

Լեմարը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում և իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշել է 2016 թվականի նոյեմբերին[6]։ 2018 թվականին Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում հաղթեց աշխարհի առաջնությունը[7]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմարը Կանի ակադեմիայի սան է[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինման դուրս գալով Լիգա 2Դիժոնի դեմ խաղում[9][10]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 9-ին՝ Էվիանի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի ապրիլի 5-ին՝ Նանտի դեմ խաղում[13][14]։ Կանի կազմում Լեմարը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը Լեմարը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[4][15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 22-ին՝ Թուլուզի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16][17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Մարիո Պաշալիչին Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Վալենսիայի դեմ խաղում[18]։ Սեպտեմբերի 20-ին Լեմարը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լորյանի դեմ խաղում[19]։ 2016 թվականի մարտի 4-ին ֆրանսիացին գոլ խփեց Կանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[20]։ 2015-16 մրցաշրջանում Լեմարը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Լեմարը Մոնակոյի կազմում 2016 թվականին

2016 թվականի սեպտեմբերի 17-ին Լեմարը դուբլ ձևակերպեց Ռենի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 22-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ օգնելով Մոնակոյին հաղթել 2-1 հաշվով[22][23]։ Դեկտեմբերի 3-ին ֆրանսիացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բաստիայի դեմ խաղում[24]։ 2017 թվականի ապրիլի 1-ին Լեմարը գոլ խփեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[25], սակայն Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[26]։ Ապրիլի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[27]։ 2016-17 մրցաշրջանում Լեմարը անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Մոնակոն հաղթեց Լիգա 1[28][29], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[30][31], որտեղ պարտվեց Յուվենտուսին[32][33]։

2017 թվականի հուլիսի 29-ին Լեմարը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[34], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[35][36]։ Հոկտեմբերի 28-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում[37]։ 2018 թվականի հունվարի 9-ին Լեմարը գոլ խփեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Նիսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[38]։ Մարտի 31-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[39], սակայն Մոնակոն կրկին պարտվեց[40][41]։ Ակումբի կազմում Լեմարը անցկացրեց 127 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ[42][43]։

Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 18-ին Լեմարը 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[5][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 60 միլիոն եվրո[46][47][48]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[49] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[50][51]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[52]։ Իր առաջին գոլը Ատլետիկոյի կազմում խփեց սեպտեմբերի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Խետաֆեի դեմ խաղում[53][54]։ Դեկտեմբերի 5-ին Լեմարը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Սանտ Անդրեուի դեմ խաղում[55]։ 2019 թվականի ապրիլի 20-ին ֆրանսիացին խփեց Էյբարի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[56][57]։ Իր առաջին մրցաշրջանում Լեմարը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[58]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմարը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա 2012 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[59], սակայն Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից[60]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Լեմարը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ փոխարինելով վնասվածք ստացած Կինգսլի Կոմանին Շվեդիայի և Կոտ դ'Իվուարի դեմ խաղերի համար[61][62][63]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Ադրիան Ռաբիոտին Կոտ դ'Իվուարի դեմ ընկերական խաղում[6][64]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[65][66]։

2018 թվականի մայիսի 17-ին Լեմարը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[67][68]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ միայն հունիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[69][70]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[71][72]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[7][73]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[74]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կան 2013–14 Լիգա 2 7 0 1 0 2 0 10 0
2014–15 Լիգա 1 25 1 0 0 1 0 26 1
Ընդհանուր 32 1 1 0 0 0 3 0 36 1
Մոնակո 2015–16 Լիգա 1 26 5 2 0 5 0 1 0 34 5
2016–17 34 9 2 2 16 2 3 1 55 14
2017–18 30 2 1 0 3 0 4 1 38 3
Ընդհանուր 90 16 5 2 24 2 8 2 127 22
Ատլետիկո Մադրիդ 2018–19 Լա Լիգա 31 3 4 1 7 0 1 0 43 4
2019–20 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 32 3 4 1 7 0 1 0 44 4
Կարիերայի ընդհանուր 154 20 10 3 31 2 12 2 207 27

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[74]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 7 2
2018 6 1
2019 4 1
Ընդհանուր 18 4

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Օգոստոսի 31, 2017 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա Նիդերլանդներ Նիդերլանդներ 2–0 4–0 ԱԱ 2018 Որակավորում
2. 3–0
3. Մարտի 23, 2018 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա Կոլումբիա Կոլումբիա 2–0 2–3 Ընկերական խաղ
4. Հունիսի 2, 2019 Ստադ դե լյա Բոժուա, Նանտ, Ֆրանսիա Բոլիվիա Բոլիվիա 1–0 2–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մադրիդ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «France - T. Lemar - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  4. 4,0 4,1 «Monaco & Caen reach fee agreement for Thomas Lemar | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2017-08-02 
  5. 5,0 5,1 «Transfer news: Atletico Madrid agree deal to sign Monaco star Thomas Lemar | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  6. 6,0 6,1 «France - Ivory Coast, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  7. 7,0 7,1 7,2 FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-26 
  8. «What would Arsenal get if they sign Thomas Lemar?»։ The Sun (en-GB)։ 2017-08-04։ Վերցված է 2019-08-23 
  9. «SM Caen - FCO Dijon, Aug 2, 2013 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  10. «Caen vs. Dijon FCO - Football Match Line-Ups - August 2, 2013 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2017-08-02 
  11. «FC Évian Thonon Gaillard - SM Caen, Aug 9, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  12. «Evian Thonon Gaillard FC v Stade Malherbe Caen Starting XIs, 09/08/2014, Ligue 1 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  13. «FC Nantes - SM Caen, Apr 5, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  14. «Caen vs. Nantes - Play-By-Play - April 5, 2015»։ www.foxsports.com (en-US)։ Վերցված է 2017-08-02 
  15. «AS Monaco and Caen agree deal for Thomas Lemar | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (en-EN)։ Վերցված է 2017-08-02 
  16. «FC Toulouse - AS Monaco, Aug 22, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  17. «Toulouse FC - AS Monaco (French Ligue 1, 2015/16) | Match | AS Monaco FC»։ www.asmonaco.com (en-EN)։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2017-08-02 
  18. «AS Monaco - Valencia CF, Aug 25, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  19. «AS Monaco - FC Lorient, Sep 20, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  20. «SM Caen - AS Monaco, Mar 4, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  21. «AS Monaco - Stade Rennais FC, Sep 17, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  22. «AS Monaco - Tottenham Hotspur, Nov 22, 2016 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  23. uefa.com (2016-11-22)։ «UEFA Champions League 2016/17 - History - Monaco-Tottenham – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  24. «AS Monaco - SC Bastia, Dec 3, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  25. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  26. «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year» (en-GB)։ 2017-04-01։ Վերցված է 2019-08-09 
  27. «AS Monaco - Borussia Dortmund, Apr 19, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  28. Jones Matt։ «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-05-18 
  29. «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18 
  30. uefa.com։ «UEFA Champions League 2016/17 - History - Monaco – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  31. AS Diario (2017-05-09)։ «Juventus 2-1 Monaco Champions League semi-final: Mandzukic, Alves, Mbappe goals, match report»։ AS.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-27-ին։ Վերցված է 2019-08-23 
  32. «Juventus FC - AS Monaco, May 9, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  33. «Juventus 2-1 Monaco (4-1 agg)» (en-GB)։ 2017-05-09։ Վերցված է 2019-08-23 
  34. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  35. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  36. «PSG beat Monaco in French curtain-raiser»։ BeSoccer (en-EN)։ 2017-07-29։ Վերցված է 2019-08-09 
  37. «FC Girondins Bordeaux - AS Monaco, Oct 28, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  38. «OGC Nice - AS Monaco, Jan 9, 2018 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  39. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  40. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (en-GB)։ 2018-03-31։ Վերցված է 2019-08-09 
  41. «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  42. «Lemar presented by Atletico after completing £52m Monaco switch»։ Mail Online։ 2018-07-30։ Վերցված է 2019-08-23 
  43. Roy Abhranil (2018-07-30)։ «Transfer News: Thomas Lemar Joins Atletico Madrid from AS Monaco»։ Essentially Sports (en-US)։ Վերցված է 2019-08-23 
  44. «Atletico announce triple deal for Antoine Griezmann, Thomas Lemar and Lucas Hernandez»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-07-26 
  45. Walters James (2018-06-19)։ «Thomas Lemar signs Atletico Madrid contract as club confirm deal»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  46. Association Press (2018-06-19)։ «Thomas Lemar agrees to join Atlético Madrid as Griezmann extends contract»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  47. «Transfer news: Atletico Madrid agree deal to sign Monaco star Thomas Lemar | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-23 
  48. «Antoine Griezmann, Thomas Lemar & Lucas Hernandez sign Atletico Madrid deals»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-18։ Վերցված է 2018-07-26 
  49. «Real Madrid - Atlético Madrid, Aug 15, 2018 - UEFA Super Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  50. 50,0 50,1 «Diego Costa double helps Atlético beat Real Madrid 4-2 in Uefa Super Cup»։ The Guardian (en-GB)։ 2018-08-15։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-23 
  51. Tyers Alan (2018-08-15)։ «Diego Costa plays hero and villain to perfection as Atletico beat Real Madrid in Uefa Super Cup thriller»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-23 
  52. «Valencia CF - Atlético Madrid, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  53. «Getafe CF - Atlético Madrid, Sep 22, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  54. Beren Jeremy (2018-09-22)։ «Getafe CF 0-2 Atlético Madrid: Lemar leads Atleti to victory»։ Into the Calderon։ Վերցված է 2019-08-23 
  55. «Atlético Madrid - UE Sant Andreu, Dec 5, 2018 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  56. «SD Eibar - Atlético Madrid, Apr 20, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  57. «Thomas Lemar comes off the bench to fire Atletico Madrid past Eibar»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-04-20։ Վերցված է 2019-08-23 
  58. «Thomas Lemar | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-23 
  59. «2012 UEFA European Under-17 Championship technical report» 
  60. «U17-Europameisterschaft 2012 - Matchday overview 11/12»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  61. «Lemar replaces Coman in France squad»։ ESPN.com։ 2016-11-10։ Վերցված է 2019-08-23 
  62. «Injured Kingsley Coman out of France vs Sweden, replaced by Thomas Lemar»։ The Indian Express (en-IN)։ 2016-11-10։ Վերցված է 2019-08-23 
  63. «France's Coman out injured, Lemar gets nod for Sweden qualifier»։ Daily Nation (en-UK)։ Վերցված է 2017-08-02 
  64. «France vs. Ivory Coast - Football Match Summary - November 15, 2016 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  65. «France - Netherlands, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  66. «France thrash 10-man Dutch with Lemar double, Mbappe strike»։ Reuters (անգլերեն)։ 2017-08-31։ Վերցված է 2019-08-23 
  67. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-05-18 
  68. «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-18 
  69. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  70. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Denmark - France - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին։ Վերցված է 2018-07-26 
  71. Taylor Daniel (2018-07-15)։ «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  72. commentary) Barry Glendenning (match, (build-up) Will Unwin, McVeigh Niall (2018-07-15)։ «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-07-26 
  73. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-26 
  74. 74,0 74,1 «Thomas Lemar»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-26 
  75. Jones Matt։ «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2017-08-02 
  76. UEFA.com։ «Our Champions League breakthrough team of 2016»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  77. «TJM: Lemar et Douchez au sommet… - Union Nationale des Footballeurs Professionnels»։ www.unfp.org (fr-FR)։ Վերցված է 2017-08-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]