Ստեֆան Սավիչ
Ստեֆան Սավիչ սերբական կիրիլիցա՝ Стефан Савић | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1991 (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մոյկովաց, ՀՍՖՀ | |||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 15 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ստեֆան Սավիչ (չեռնոգոր.՝ Стефан Савић / Stefan Savić, հունվարի 8, 1991[2][3], Mojkovac, Չեռնոգորիա), չեռնոգորացի ֆուտբոլիստ, Ատլետիկո Մադրիդ ակումբի և Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեռնոգորիայի երրորդ լիգայի Բրսկովո ակումբի սանն է։ Մասնագիտական կարիերան սկսել է Բորչեում, որի երիտասարդական կազմում խաղացել է 2 տարի։ 2010-11 մրցաշրջանում Պարտիզանի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն և Սերբիայի գավաթակիր։
2011 թվականի հուլիսի 6-ին հայտարարվեց, որ Մանչեսթեր Սիթին 6 միլիոն դեալով պաշտոնապես ձեռք է բերել Ստեֆան Սավիչին[4][5][6]։ Նա իր նորամուտը նշեց օգոստոսի 15-ին Սուոնսիի դեմ խաղում։ Հոկտեմբերի 1-ին Բլեքբեռն Ռովերսի դեմ խաղում դուրս գալով փոխարինման՝ Սամիր Նասրիի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո նա իր նոր ակումբում խփեց իր առաջին գոլը։
2012 թվականի օգոստոսի 31-ին Սավիչը տեղափոխվեց Իտալական Սերիա Ա-յում հանդես եկող Ֆիորենտինա ակումբ, իսկ Ֆիորենտինայի խաղացող Մատիա Նաստատիչը տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի։ Նա ընտրեց 15 համարի համազգեստը։ Ֆիորենտինայում դեբյուտեց հոկտեմբերի 7-ին Բոլոնյայի դեմ խաղում (1-0)[7]։ Դեկտեմբերին Սամպոդորիայի դեմ խաղում նա խփեց իր առաջին երկու գոլերը Ֆիորենտինայում (2-2)։
2015 թվականի հուլիսի 21-ին 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սավիչը խաղացել է Չեռնոգորիայի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում։ Ազգային հավաքականում դեբյուտել է 2010 թվականի օգոստոսի 11-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընկերական խաղում։ 2015 թվականի օգոստոսի 10-ին Ալբանիայի դեմ ընկերական խաղում հավաքականում նա խփեց իր առաջին երկու գոլերը (2-3)։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բորչա
- Սերբիայի Առաջին դիվիզիոն՝ 2008–09
- Պարտիզան
- Սերբիայի Սուպերլիգա՝ 2010-11
- Սերբիայի գավաթ՝ 2010–11
- Մանչեսթեր Սիթի
- Ատլետիկո Մադրիդ
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա՝ 2015-16 արծաթե մեդալակիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Stefan Savić: Fabregas i Aršavin ne glume zvezde»։ blic.rs։ Վերցված է 5 July 2011
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Manchester City complete Stefan Savic deal»։ London: dailymail.co.uk։ հուլիսի 6, 2011։ Վերցված է հուլիսի 6, 2011
- ↑ «Stefan Savic completes Manchester City switch»։ BBC Sport։ հուլիսի 6, 2011։ Վերցված է հուլիսի 6, 2011
- ↑ «Stefan Savic signs for City»։ mcfc.co.uk։ հուլիսի 6, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-25-ին։ Վերցված է հուլիսի 6, 2011
- ↑ «Coppa Italia final: Rafael Benitez's Napoli beat Fiorentina 3–1»։ BBC Sport։ մայիսի 3, 2014։ Վերցված է մայիսի 13, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը srbijafudbal.net կայքում
- Պրոֆիլը BDFutbol կայքում
- Պրոֆիլը National-Football-Teams.com կայքում
|
|
- Ապրող անձինք
- 1991 ծնունդներ
- Հունվարի 8 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Չեռնոգորիայում ծնվածներ
- Չեռնոգորացի ֆուտբոլիստներ
- Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ