Յան Օբլակ
Յան Օբլակ սլովեն.՝ Jan Oblak | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||
Մականուն | El Guardián | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 7, 1993[1][2][3][…] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Կրան, Սլովենիա[4] | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Քաշ | 87 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | ||
Համար | 13 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յան Օբլակ (սլովեն.՝ Jan Oblak, հունվարի 7, 1993[1][2][3][…], Կրան, Սլովենիա[4]), սլովենացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մադրիդ» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի դարպասապահ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլիմպիկիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբլակը ծնվել է Շկոֆյա-Լոկայում՝ Գորենսկայում։ Իր կարիերան սկսել է հարազատ քաղաքում՝ խաղալով «Լոչանի» կազմում։ 10 տարեկանում նա տեղափոխվեց «Օլիմպիա Լյուբլյանա»։ 2009 թվականին[5] մերժեց «Էմպոլիի» առաջարկը հօգուտ «Ֆուլհեմի», բայց վերջնական արդյունքում մնաց Սլովենիայում՝ երկարաձգելով պայմանագիրը մինչև 2011 թվականը[6]։Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Օբլակը իր դեբյուտը նշել է 2009-10-ին՝ ընդամենը 16 տարեկան հասակում՝ առաջնությունում բաց թողնելով ընդամենը 3 խաղ։ Այդ մրցաշրջանում «Օլիմպիան» գրավեց 4-րդ տեղը։
«Բենֆիկա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 14-ին Օբլակը պայմանագիր է կնքում «Բենֆիկայի»[7] հետ և միանգամից վարձավճարով հանձնվում այլ ակումբի՝ Պորտուգալիայի առաջնության «Բեյրա-Մարին»։ Նա 2010-11 մրցաշրջանն ավարտեց արդեն «Օլյանենսի» կազմում՝ ոչ մի անգամ դաշտում չհայտնվելով։
Առաջվա նման «Բենֆիկային» պատկանելով, Օբլակը տեղափոխվեց մեկ այլ պորտուգալական ակումբ՝ «Ունիան Լեյրիա»՝ 2011-12 մրցաշրջանում[8]։ Նա լիգայում դեբյուտը նշեց 2012 թվականի հունվարի 15-ին, հյուրընկալվելով «Նացիոնալ Ֆունշալին», որն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։
2013 թվականի հուլիսին Օբլակը չկար մինչմրցաշրջանային նախապատրաստմանը՝ հաստատելով, որ նա չուներ գործող պայմանագիր «Բենֆիկայի» հետ[9]։ Ավելի ուշ՝ հաջորդ ամսում նա երկարաձգեց պայմանագիրը մինչև 2018 թվականը՝ իրավիճակը նկարագրելով որպես թյուրիմացություն[10]։
Փորձառու Արտուր Մորաեսի մի քանի սխալներից հետո, 2013-14 մրցաշրջանում մարզիչ Ժորժե Ժեզուշը Օբլակին իրեն ցույց տալու շանս տվեց։ Վերջինս անց կացրեց մի քանի «չոր» հանդիպումներ ակումբի կազմում՝ մասնավորապես «Պորտուի» դեմ խաղում, որում Բենֆիկան հաղթեց 2։0 հաշվով[11][12] և Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղում «Յուվենտուսի» դեմ գոլազուրկ ոչ ոքի ավարտվելով[13]։ Բաց թողնելով ընդամենը 3 գնդակ 13 խաղում, Օբլակը դարձավ առաջնության լավագույն դարպասապահը։
«Ատլետիկո Մադրիդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 14-ին Օբլակը հաստատեց իր՝ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխությունը։ Դարպասապահի տրանսֆերը մադրիդյան ակումբի համար արժեցավ 13 միլիոն եվրո։
Ես մանկուց երազել եմ Լա Լիգայում խաղալ, որը գերազանցում է պորտուգալիայի առաջնությանը։ Սա նոր մարտահրավեր է, որը ես պատրաստվում եմ ընդունել։ «Բենֆիկան» ուզում էր, որ ես մնամ, և նախագահը արեց ամեն հնարավորը, որ պահի ինձ, բայց ես շատ էի ուզում տեղափոխվել «Ատլետիկո»[14]։ - Յան Օբլակ
|
Օբլակը հայտավորվեց Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, բայց այդ խաղում դարպասապահ կանգնեց Միգել Անխել Մոյան[15]։ 2015 թվականի մարտի 17-ին Չեմպիոնների Լիգայի Բայեր 04-ի դեմ խաղում Օբլակը 23-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ վնասվածք ստացած Միգել Անխել Մոյայի փոխարեն։ «Ատլետիկոն» հաղթեց 1։0 հաշվով, նույն հաշվով էլ պարտվելով արտագնա խաղում։ Խաղը հասավ մինչև 11 մետրանոց հարվածաշարերի, Օբլակը հետ մղեց Հական Չալհանօղլուի հարվածը, ևս 2 հարված Բայերի խաղացողների կողմից ընթացան դարպասից բարձր, Ատլետիկոն հաղթեց 11 մետրանոց հարվածաշարերը 3։2 հաշվով[16]։ Մարտի 21-ին Օբլակը խաղաց իր առաջին խաղը Իսպանիայի առաջնությունում՝ Խետաֆեի դեմ խաղում՝ բաց չթողնելով ոչ մի գնդակ։
2016 թվականի մայիսի 3-ին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Օբլակը «Ալյանց Արենայում» հետ մղեց Թոմաս Մյուլերի իրացրած 11 մետրանոցը[17]։ Չնայած «Ատլետիկոն» պարտվեց 2:1 հաշվով, ակումբն անցավ եզրափակիչ՝ մրցակցի դաշտում խփած գոլի կանոնի շնորհիվ։ Ներքին առաջնության ավարտից հետո նա հաղթեց Սամոռայի մրցանակը՝ որպես լավագույն դարպասապահ՝ 38 խաղում սեփական դարպասն ընդունելով ընդամենը 18 գնդակ և կրկնելով «Դեպորտիվո Լա Կորունյայի» 22-ամյա դարպասապահ Ֆրանսիսկո Լիանյոյի ռեկորդը[18]։
Հավաքականի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբլակը առաջին անգամ հրավիրվել է Սլովենիայի մինչև 21 տարեկանների հավաքական 2009 թվականի օգոստոսին՝ փոխարինելով վնասվածք ստացած Յան Կոպրիվցին։ Դեբյուտը նշել է նույն թվականի սեպտեմբերի 9-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում։
2012 թվականի սեպտեմբերի 11-ին Օբլակը նշեց իր դեբյուտը ազգային հավաքականում, միայն թե իր թիմը հյուրընկալվելիս պարտություն կրեց Նորվեգիայից 1։2 հաշվով 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում[19]։
Սամիր Հանդանովիչի՝ հավաքականից հեռանալուց հետո Օբլակը դարձավ Սլովենիայի հիմնական դարպասապահը։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի հունվարի 20-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրոգավաթներ[20] | Այլ | Ընդհանուր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Չոր հանդիպումներ |
Խաղեր | Գոլեր | Չոր հանդիպումներ |
Խաղեր | Գոլեր | Չոր հանդիպումներ |
Խաղեր | Գոլեր | Չոր հանդիպումներ |
Խաղեր | Գոլեր | Չոր հանդիպումներ | ||
Օլիմպիա | 2009-10 | 33 | −28 | 10 | 0 | -0 | 0 | - | - | - | - | - | - | 33 | -28 | 10 |
Ընդհանուր | 33 | −28 | 10 | 0 | −0 | 0 | 0 | -0 | 0 | 0 | -0 | 0 | 33 | −28 | 10 | |
Բեյրա-Մար | 2010-11 | 0 | −0 | 0 | 2 | -3 | 0 | - | - | - | - | - | - | 2 | -3 | 0 |
Ընդհանուր | 0 | −0 | 0 | 2 | −3 | 0 | 0 | -0 | 0 | 0 | -0 | 0 | 2 | −3 | 0 | |
Ունիան Լեյրա | 2011-12 | 16 | −28 | 4 | 1 | -2 | 0 | - | - | - | - | - | - | 17 | -30 | 4 |
Ընդհանուր | 16 | −28 | 4 | 1 | −2 | 0 | 0 | -0 | 0 | 0 | -0 | 0 | 17 | −30 | 4 | |
Ռիու Ավի | 2012-13 | 28 | -40 | 6 | 2 | -0 | 2 | - | - | - | - | - | - | 30 | -40 | 8 |
Ընդհանուր | 30 | −40 | 6 | 2 | −0 | 2 | 0 | -0 | 0 | 0 | -0 | 0 | 30 | −40 | 6 | |
Բենֆիկա | 2013-14 | 16 | −3 | 14 | 6 | -0 | 6 | 4 | -3 | 2 | - | - | - | 26 | -6 | 22 |
Ընդհանուր | 16 | −3 | 14 | 6 | −0 | 6 | 4 | -3 | 2 | 0 | -0 | 0 | 26 | −6 | 22 | |
Ատլետիկո Մադրիդ | 2014-15 | 11 | −6 | 7 | 6 | -8 | 2 | 4 | -4 | 2 | 0 | 0 | 0 | 21 | -18 | 11 |
2015-16 | 20 | -8 | 13 | 0 | -0 | 0 | 6 | -3 | 4 | - | - | - | 26 | -11 | 17 | |
Ընդհանուր | 31 | −14 | 20 | 6 | −8 | 2 | 10 | -7 | 6 | 0 | -0 | 0 | 47 | −29 | 28 | |
Ընդհանուր կարիերայում | 126 | −113 | 54 | 17 | −13 | 10 | 14 | -10 | 8 | 0 | -0 | 0 | 157 | −136 | 72 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բենֆիկա»
- Պորտուգալիայի չեմպիոն. 2013-14
- Պորտուգալիայի գավաթի մրցանակակիր. 2013-14
- Պորտուգալական լիգայի գավաթի մրցանակակիր. 2013-14
- Եվրոպա Լիգայի ֆինալիստ. 2013-14
«Ատլետիկո Մադրիդ»
- Իսպանիայի Սուպերգավաթի մրցանակակիր. 2014
- Չեմպիոնների Լիգայի ֆինալիստ. 2014-2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 Obrazi slovenskih pokrajin (словен.) — ISSN 2712-5408
- ↑ «Fulham move for Olimpic Ljubljana goalkeeper Jan Oblak». Tribal Football. 2009 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Jan Oblak rejects Fulham after trials». Tribal Football. 2009 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Jan Oblak v Benfici (Jan Oblak to Benfica); Olimpija’s official website, 14 June 2010.
- ↑ «Cajuda: "Oblak tem excelentes capacidades"» (Portuguese). Record. 2012 թ․ հունվարի 19. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Oblak ainda não se apresentou» (Portuguese). Futebol 365. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jan Oblak foi reintegrado: "O Benfica é o meu clube e estou feliz"» (Portuguese). Benfica's official website. 2013 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Oblak fecha a porta da baliza ao dragão» [Oblak closes goal to dragon] (Portuguese). Record. 2014 թ․ հունվարի 12. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Oblak morde os calcanhares ao melhor Artur» [Oblak bites best Artur in the heels] (Portuguese). Record. 2014 թ․ հունվարի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Juventus 0–0 Benfica». BBC Sport. 2014 թ․ մայիսի 1. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Ян Облак подтвердил свой переход в Атлетико». UA-Футбол. 14 июля 2014.
- ↑ «Spanish Super Copa: Real Madrid and Atletico draw 1-1 in first leg». Sky Sports News. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Андрей Карнаухов (18.03.2015). «Ян Облак: «Герой не я, а все, кто был на стадионе»». sports.ru.
- ↑ «Oblak relieved after Atlético edge out Bayern». UEFA. 2016 թ․ մայիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Farrell, Sarah (2016 թ․ մայիսի 15). «Oblak equals Liano as the best Zamora in history». Marca. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Slovenia undone as Norway strike late». UEFA.com. 2012 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- PrvaLiga player profile
- Stats and profile at Zerozero(չաշխատող հղում)
- Stats at ForaDeJogo Արխիվացված 2014-07-26 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Օբլակ» հոդվածին։ |
|
- Հունվարի 7 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սլովենիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Սլովենացի ֆուտբոլիստներ
- Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ