Ֆուլհեմ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուլհեմ
Ամբողջական անուն Fulham Football Club
Ֆուլհամ Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Սպիտակները (The Whites)
Գույներ Սև-ճերմակ
Հիմնադրում 1879 թ.
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Քրեյվն Քոթեջ, Լոնդոն
Տարողունակություն 25,700
Նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շահիդ Խան
Մարզիչ Նիդերլանդներ Մարտին Յոլ
Կայք
Լիգա Պրեմիեր լիգա
2012-13 12
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Fulham Football Club, անգլիական արտասանություն։ [ˈfʊləm]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Պրեմիեր լիգայում։ Հիմնադրվել է Լոնդոն քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1879 թվականին, իր մասնակցությունն ունի անգլիական Պրեմիեր լիգայում և ներկայումս իր 11-րդ հերթական մրցաշրջանն է անցկացնում դիվիզիոնում։ Այն ամենահին լոնդոնյան ֆուտբոլային թիմն է, որը խաղում է Պրեմիեր լիգայում։ Ակումբն Անգլիայի ֆուտբոլի առաջատար դիվիզիոնում անց է կացրել քսանչորս մրցաշրջան, որոնցից մեծ մասը 1960-ականից 2000-ականներին։ 1990-ականներին ակումբը գտնվում էր 4-րդ շարքում՝ նոր նախագահ Մոհամեդ Ալ-Ֆայեդի շնորհիվ։ Ֆուլհեմ երբեք չի արժանացել մեծ պատվի, թեև նա հասել է երկու հիմնական եզրափակիչ։

1975 թվականին, որպես երկրորդ դիվիզիոնի թիմ, իրենց պատմության մեջ առաջին անգամ նրանք մրցում են Անգլիայի Գավաթի եզրափակիչում՝ 2-0 պարտվելով Վեսթ Հեմ Յունայթեդին։ Ֆուլհեմը հասնում է 2010 թվականի մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի Եզրափակիչ, որտեղ այն մրցում է Ատլետիկո Մադրիդի հետ Համբուրգում՝լրացուցիչ ժամանակի ընթացքում պարտվելով 2-1 հաշվով։

Ակումբը տվել է բազմաթիվ հիանալի խաղացողներ, որոնց թվում են նաև Ջոննի Հայնեսը, Ջորջ Կոհենը, Բոբբի Ռոբսոնը, Ռոդնի Մարշը և Ալան Մուլլերին։ Նրանք խաղում են Քրավեն Քոթիջում՝ Թեմզա գետի ափին, որը նրանց “տունն” է համարվել 1896 թվականից։ Ֆուլհեմի մարզումներն անց են կացվում Մոթսպուր Պարկում, որտեղ գտնվում է նաև ակումբի ակադեմիան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուլհեմ ՖԱ» հոդվածին։