Հական Չալհանօղլու
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Հական Չալհանողլու | ||
Ազգությունը | թուրք | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1994 | ||
Ծննդավայր | Մանհեյմ, Գերմանիա | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 61 կգ | ||
Դիրք | հարձակվողական ոճի կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 10 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հական Չալհանoղլու (թուրք.՝ Hakan Çalhanoğlu, փետրվարի 8, 1994, Մանհեյմ, Գերմանիա), թուրք ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան։
Բովանդակություն
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չալհանoղլուն սկսել է ֆուտբոլ խաղալ Մանհեյմի երիտասարդական թիմերում՝ «Տուրանսպորում» և «Պոլիցայում»։ 7 տարեկանում նա դարձավ «Վալյդհոֆ» ակադեմիայի խաղացող[1]։ 2009 թվականի ամռանը Չալհանօղլուն տեղափոխվեց «Կարլսրուե»։ 2011-12 մրցաշրջանում երիտասարդական թիմում իր խաղի շնորհիվ նա առաջին թիմի մարզիչ Յորնա Անդերսենի ուշադրությունը գրավեց, ով երիտասարդ ֆուտբոլիստին հրավիրեց հիմնական կազմ։ 2012 թվականի փետրվարի 2-ին Չալհանօղլուն «Կարլսրուեի» կազմում «Էրցգեբիրգե Աուեի» դեմ տնային խաղում իր դեբյուտը նշեց՝ խաղալով 79 րոպե և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2012 թվականի մարտին նա նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ մինչև 2016 թվականի հունիսի 30-ը[2]։ Մինչ 2012-13 մրցաշրջանի մեկնարկը Չալհանօղլուն ստացավ 10 համարը։ 2012 թվականի հուլիսի 21-ին «Հեյդենհեյմի» դեմ արտագնա խաղում (2։2) նա խփեց իր առաջին գոլերը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
2012 թվականի օգոստոսի 14-ին Չալհանօղլուն տեղափոխվեց «Համբուրգ»։ Նա պայմանագիր կնքեց մինչև 2016 թիվը և 1 տարի վարձավճարով հետ հանձնվեց «Կարլսրուեին»[3]։ Հինգ օր հետո Չալհանօղլուն «Կարլսրուեի» կազմում խաղաց «Համբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի առաջին ռաունդում և իր թիմին օգնեց հաղթանակի հասնել (4։2)՝ 1 գոլային փոխանցում կատարելով[4]։ 2012-13 մրցաշրջանում նա խփել է 17 գոլ 36 խաղում և դառնալով առաջնության 4-րդ ռմբարկուն, օգնեց «Կարլսրուեին» դուրս գալ 2-րդ Բունդեսլիգա։ Ինչպես նաև նա ճանաչվեց 3-րդ լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացողը[5]։
Մինչ 2013/14 մրցաշրջանի սկիզբը Չալհանօղլուն վերադարձավ «Համբուրգ» և ստացավ 9 համարը։ 2013 թվականի օգոստոսի 4-ին Գերմանիայի գավաթի առաջին ռաունդում «Շոտտայի» դեմ խաղում (4։0) նա դեբյուտը նշեց «դինոզավրերի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով 77-րդ րոպեին[6]։ 1 շաբաթ անց Չալհանօղլուն Բունդեսլիգայում իր դեբյուտը նշեց «Շալկեի» դեմ արտագնա խաղում (3։3)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[7]։ 2013 թվականի օգոստոսի 31-ին բրաունշվեյգի «Այնտրախտի» դեմ տնային խաղում (4։0) նա իր առաջին 2 գոլերը խփեց Բունդեսլիգայում։ 2014 թվականի փետրվարի 5-ին Չալհանօղլուն երկարաձգեց «Համբուրգ» հետ պայմանագիրը մինչև 2018 թվականը[8]։
2014 թվականի հուլիսի 4-ին Չալհանօղլուն տեղափոխվեց «Բայեր 04»՝ կնքելով պայմանագիր մինչև 2019 թվականը[9]։
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Չալհանօղլուն խաղացել է Թուրքիայի պատանեկան և երիտասարդական բոլոր հավաքականներում։ 2013 թվականին Թուրքիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ երիտասարդական թիմերի միջև։ 3-րդ տուրի ավստրալացիների դեմ խաղում (2։1) նա գոլ խփեց, որն օգնեց իր հավաքականին դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Միայն թե թուրքերը պարտվեցին ֆրանսիայի հավաքականին (1։4) և դուրս թռան առաջնությունից։
2013 թվականի սեպտեմբերի 6-ին Չալհանօղլուն իր դեբյուտը նշեց Թուրքիայի հավաքականում։ Նա 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի Անդորրայի հավաքականի դեմ խաղում (5։0)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Waldhof vertraut seinem Tafelsilber — morgenweb.de
- ↑ KSC verlängert mit Hakan Calhanoglu — KSC.de
- ↑ Der HSV verpflichtet Hakan Calhanoglu — HSV.de
- ↑ Alibaz macht's mit Gefühl, Stoll mit Wucht — kicker.de
- ↑ Krönung einer atemberaubenden Saison: Calhanoglu ist Spieler des Jahres — Fussball.de
- ↑ Der HSV dank Rudnevs am Ende standesgemäß — kicker.de
- ↑ Joker Szalai nutzt Adlers Patzer — kicker.de
- ↑ HSV verlängert mit Calhanoglu bis 2018
- ↑ Calhanoglu wechselt zu Bayer 04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (գերմ.)
- Անձնական էջը «Համբուրգի» պաշտոնական կայքում (գերմ.)
- Անձնական էջը Fussballdaten.de (գերմ.)
- Անձնական էջը Weltfussball.de (գերմ.)
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Թուրք ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թուրքական ծագմամբ գերմանացիներ
- Թուրքիայի երիտասարդական միջազգային կարգի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի լեգիոներ ֆուտբոլիստներ
- Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականի միջազգային ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ