Կոկե (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոկե (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Կոկե
իսպ.՝ Koke
Koke Resurrección - 01.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jorge Resurrección Merodio
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1992 (27 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Ատլետիկո Մադրիդ»
Համար 6

Խորխե Ռեսուրեկոն Մերոդ (իսպ.՝ Jorge Resurrección Merodio), ծնվել է 1992 թվականի հունվարի 8-ին, Իսպանիայի Մադրիդ քաղաքում, ավելի հայտնի է որպես Կոկե (իսպ.՝ Koke), իսպանացի ֆուտբոլիստ, խաղում է իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Մադրիդում։ Երբ տղան 8 տարեկան էր, նա գնում է ֆուտբոլի ակադեմիայի «Ատլետիկո Մադրիդ» ակումբ։ 2008 թվականին տեղափոխվում է թիմի պահեստային ջոկատ։ 2009 թվականին խաղում է իր դեբյուտային խաղը, «Ալմերիա» թիմի դեմ, խաղում է ընդամենը 10 րոպե։ Ընդհանուր մրցաշրջանում խաղացել է 3 հանդիպումներում։ 2010 թվականին Ատլետիկո Մադրիդի կազմում հաղթում է Եվրոպայի լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ 2012 թվականին կրկնել է նույն ձեռքբերումը։ 2013/2014 մրցաշրջանում Կոկեն դառնում է Իսպանիայի չեմպիոն «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում։ 2013 թվականին «Ատլետիկո»-ն հաղթում է Իսպանիայի գավաթը, եզրափակչում հաղթելով Մադրիդի «Ռեալի»-ն։

Կոկեն պահեստայինների շարքում

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Իսպանիա

  • Եվրոպայի լիգայի չեմպիոն (2)- 2010, 2012
  • Մեդալակիր ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի (2)- 2010, 2012
  • Մեդալակիր Իսպանիայի գավաթի (1)- 2013
  • Մեդալակիր Իսպանիայի Սուպերգավաթի (1)- 2014
  • Իսպանիայի չեմպիոն (1)- 2013/2014
  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆինալիստ (1)- 2013/2014

Իսպանիա Իսպանիա, (մինչև 21)

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող- 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]